Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 122
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.08.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2023 թվականի

թիվ 122

քաղ. Մոսկվա

 

ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՅԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 2-րդ գլխին և Համաձայնագրի թիվ 1 հավելվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներ ներմուծվող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների մասով 2024 թվականի սակագնային քվոտայի ծավալները (այսուհետ համապատասխանաբար՝ երկարահատիկ բրինձ, սակագնային քվոտա)՝ հավելվածի համաձայն։

2. Սահմանել, որ սակագնային քվոտան կիրառվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող երկարահատիկ բրնձի մասով:

3. Անդամ պետություններին՝

սույն որոշման 1-ին կետով սահմանված սակագնային քվոտայի ծավալների բաշխումն իրականացնել արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ իրենց օրենսդրությանը համապատասխան.

հանձնարարել գործադիր իշխանության լիազորված մարմիններին՝ իրականացնել երկարահատիկ բրնձի ներմուծման լիցենզիաների տրամադրումը։

4. Խնդրանքով դիմել անդամ պետություններին՝

անհրաժեշտության դեպքում՝ 2024 թվականի հունիսի 1-ից ոչ ուշ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել սակագնային քվոտայի սահմանված ծավալների չընտրված մասն անդամ պետությունների միջև բաշխելու մասով սույն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները.

2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքների հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված՝ սակագնային քվոտայի ծավալների ընտրված մասի, ինչպես նաև մինչև 2024 թվականի ավարտը սակագնային քվոտայի սահմանված ծավալների ընտրանքի վերաբերյալ կանխատեսումների մասին։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 
 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի

թիվ 122 որոշման

 

ԾԱՎԱԼՆԵՐ

 

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածք ներմուծվող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների մասով 2024 թվականի սակագնային քվոտայի

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Սակագնային քվոտայի ծավալները (տոննա)

Հայաստանի Հանրա-պետություն

Բելառուսի Հանրա-պետություն

Ղազախստանի Հանրա-պետություն

Ղրղզստանի Հանրա-պետություն

Ռուսաստանի Դաշնություն

Լրիվ ծեծած, շոգեհարած երկարահատիկ բրինձ՝ լայնության նկատմամբ երկարության՝ 3 կամ ավելի հարաբերակցությամբ

1006 30 670 1

250

2462

0

0

7288

Լրիվ ծեծած այլ երկարահատիկ բրինձ՝ լայնության նկատմամբ երկարության՝ 3 կամ ավելի հարաբերակցությամբ

1006 30 980 1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: