Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 100
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.08.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.07.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2023 թվականի

թիվ 100

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 171 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջները» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների և «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջները» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» թիվ 171 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի հուլիսի 18-ի

թիվ 100 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 171 որոշման մեջ կատարվող

 

1. Անվանումը և 1-ին կետը լրացնել «այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին» բառերով։

2. Սույն որոշմամբ հաստատված՝ կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջները» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների և «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջները» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում՝

ա) անվանումը լրացնել «այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին» բառերով

բ) 1, 6, 9, 10, 35, 36, 78, 102 և 110 դիրքերում «2021 թվական» բառերը փոխարինել «2022 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2024 թվական» բառերով

գ) 2-4, 7, 12 և 103 դիրքերում «2021 թվական» բառերը փոխարինել «2024 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2025 թվական» բառերով

դ) 5 և 109 դիրքերում «2021 թվական» բառերը փոխարինել «2022 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2023 թվական» բառերով

ե) 11-րդ դիրքում «2022 թվական» բառերը փոխարինել «2023 թվական» բառերով

զ) 16-24 դիրքերում «2021 թվական» բառերը փոխարինել «2025 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2026 թվական» բառերով

է) 27, 29, 30 և 37-48 դիրքերում «2021 թվական» բառերը փոխարինել «2026 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2027 թվական» բառերով

ը) 34 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

34.

67.220.20

Կալիում ցիանաերկաթային (կալիումի ֆերոցիանիդ) Е536։

կալիումի) Е536 Տեխնիկական պայմաններ։ ԳՕՍՏ 6816-79-ի վերանայում

6-րդ և 7-րդ հոդվածներ

հեռանկարային մշակում

որոշված չէ

».

 

թ) 49-րդ և 77-րդ դիրքերը հանել.

ժ) 51-65 դիրքերում «2021 թվական» բառերը փոխարինել «2027 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2029 թվական» բառերով

ժա) 66-76 դիրքերում «2021 թվական» բառերը փոխարինել «2028 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2029 թվական» բառերով

ժբ) 80 դիրքում «2020 թվական» բառերը փոխարինել «2023 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2024 թվական» բառերով

ժգ) 81-101, 104-108, 111-121 և 124-130 դիրքերում «2021 թվական» բառերը փոխարինել «2029 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2030 թվական» բառերով

ժդ) 122 և 123 դիրքերում «2023 թվական» բառերը փոխարինել «2024 թվական» բառերով

ժե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 131 և 132 դիրքեր.

 

«

131

67.100.30

Պանիրներ, պանրի կեղևներ և հալած պանիրներ։ Նատամիցինի պարունակության որոշում։ Մաս 2. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդ պանիրների, պանրի կեղևների և հալած պանիրների համար։ ԳՕՍՏ ISO 9233-2-2017 վերանայում՝ ISO 9233-2:2018 | IDF 140-2:2018-ի հիման վրա

7-րդ հոդվածի 13-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ կետեր

2024 թվական

2025 թվական

Ղազախստանի Հանրապետություն

132

67.050

Սննդամթերք։ Մուլտիմեթոդ սննդամթերքում В1 աֆլատոքսինի, դեզօքսինիվալենոլի, В1 և В2 ֆումոնիզինի, А օխրատոքսինի, Т-2 տոքսինի, НТ-2 տոքսինի և զեարալենոնի սքրինինգի համար՝ բացառությամբ մանուկների և վաղ տարիքի երեխաների համար նախատեսված սննդամթերքի, ԲԱՀՔ-ՄՍ/ՄՍ մեթոդով ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 17279:2019-ի հիման վրա

7-րդ հոդվածի 4-րդ,

6-րդ կետեր, 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետեր

2024 թվական

2025 թվական

Ղազախստանի Հանրապետություն

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան