ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
26 դեկտեմբերի 2023 թ. |
N 51-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի Հ.856-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ կետերով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի «Վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման աշխատանքները կազմակերպելու մասին» հ.856-Ա որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝ համապատասխան որոշումների հիման վրա քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային Արցախի նրբանցքի հ.10 (հանրակացարանային շենք), Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 (սպորտային մասնաշենք) և Արցախի 4-րդ նրբանցքի հ.10/1 հանրակացարանային շենքերի բնակիչների հետ կնքել բնակարանների նվիրատվության, փոխանակության և/կամ/ բնակարան ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին պայմանագրեր, ինչպես նաև որպես նվիրատվություն ընդունել բնակարաններ (գույքեր)»:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2023 թ. դեկտեմբերի 26 Երևան |