Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-66-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.01.2009-01.01.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.16/3(302) Հոդ.43
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 30 000 դրամ:

(1-ին հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-221-Ն, 28.11.06 ՀՕ-200-Ն, 05.11.07 ՀՕ-252-Ն, 27.11.08 ՀՕ-200-Ն)

 

Հոդված 2. Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)`179 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 199 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 298 դրամ:

(2-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-221-Ն, 28.11.06 ՀՕ-200-Ն, 05.11.07 ՀՕ-252-Ն, լրաց., փոփ. 27.11.08 ՀՕ-200-Ն)

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:

Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը:

 

Հոդված 4. Նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

(4-րդ հոդվածը խմբ. 11.11.05 ՀՕ-221-Ն)

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-257 օրենքը:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-66-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան