ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
26 դեկտեմբերի 2023 թ. |
N 27-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 1-ԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 3-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2023 թվականի դեկտեմբերի 20-ի N 4226-Ա որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 1-ին նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը (կցվում է)։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2023 թ. դեկտեմբերի 26 Երևան |
ՕՐԱԿԱՐԳ
1. Երևանի ավագանու 1-ին նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
3. Երևանի ենթակայության մի շարք փակ բաժնետիրական ընկերություններն անվանափոխելու և կանոնադրությունների փոփոխությունները հաստատելու մասին: (Չզեկուցվող)
4. Սուրեն Գյանջումյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
5. Ռոմանոս Մելիքյանի հարթաքանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
6. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: (Չզեկուցվող)
7. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: (Չզեկուցվող)
8. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
9. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
10. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
11. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
12. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի N 253-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևան քաղաքում Յուրի Երզնկյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
14. Երևան քաղաքում Կորյուն Հակոբյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
15. Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: (Զեկուցվող)
16. Երևան համայնքում տեղական տուրքերի 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին: (Զեկուցվող)
17. Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին: (Զեկուցվող)
18. Երևան համայնքում տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին: (Զեկուցվող)
19. Երևան համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին: (Զեկուցվող)
20. Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին: (Զեկուցվող)
21. Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի հաստատման մասին: (Զեկուցվող)
22. Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին: (Զեկուցվող)
23. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N 405-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Զեկուցվող)
24. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2024 թվականի ծրագրի (ներառյալ՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ: (Զեկուցվող)
25. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի հ. 856-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Զեկուցվող)
26. Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու մասին: (Զեկուցվող)
27. «Ժամանակակից արվեստի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Զեկուցվող)
28. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Զեկուցվող)