Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 2-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 290-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 3-ի «Համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի անդամության թեկնածուների ցանկը հաստատելու մասին» N 290-Ա որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) հավելվածով նախատեսված ցանկի 20-րդ կետին հաջորդող տողում «4․ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ» բառերը փոխարինել «4․ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ ԵՎ ԱՆԿԱԽ ԵՎ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐ» բառերով․

2) հավելվածով նախատեսված ցանկի 21-րդ և 75-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․

3) հավելվածով նախատեսված ցանկը 30-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 30․1-րդ և 30․2-րդ կետերով․

 

«
30․1

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի

անդամ

Մարիամ Գալստյան

(12) 777-727

mg.cpcarmenia@gmail.com

30․2

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Լիլիթ Ալեքսանյան

(12) 777-720

lilit.aleksanyan@cpcarmeni a.am

»:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

09.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան