Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 81
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.08.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2023 թվականի

թիվ 81

քաղ. Մոսկվա

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ԵՎ (ԿԱՄ) ԿՈՆԿՐԵՏ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետի երրորդ պարբերության և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 162-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել Էլեկտրոնային փաստաթղթերից և (կամ) կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածում նավիգացիոն կապարակնիքում պարունակվող փաստաթղթերից տեղեկությունների՝ կից ներկայացվող կազմը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի

օգոստոսի 29-ի թիվ 81 որոշման

 

ԿԱԶՄ

 

Էլեկտրոնային փաստաթղթերից և (կամ) կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածում նավիգացիոն կապարակնիքում պարունակվող փաստաթղթերից տեղեկությունների

 

I. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող՝ ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայից վերցված տեղեկություններ

 

1. Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիան (այսուհետ՝ լիցենզիա) տրամադրող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) լիազորված մարմնի անվանումը։

2. Լիցենզիայի համարը։

3. Լիցենզիայի գործողության ժամկետը։

4. Լիցենզիայի տեսակը («արտահանում», «ներմուծում»).

5. Իրավաբանական անձի համար՝ հայտատուի անվանումը, հարկային մարմնում (այսուհետ՝ հարկային մարմին) հաշվառման կանգնելու ժամանակ տրամադրվող համարը և գտնվելու վայրը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները և հարկային համարը։

6. Գնորդի (արտահանման լիցենզիայի համար) կամ վաճառողի (ներմուծման լիցենզիայի համար) անվանումը և հասցեն կամ «Կոնտրակտների (պայմանագրերի) պայմաններին համապատասխան» գրառումը (գլխավոր կամ բացառիկ լիցենզիայի համար).

7. Աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան՝ նշանակման երկրի (արտահանման լիցենզիայի համար) կամ ուղարկման երկրի (ներմուծման լիցենզիայի համար) կրճատ անվանումը և ծածկագիրը կամ «Կոնտրակտի (պայմանագրի) պայմաններին համապատասխան» (եթե պայմանագրով նախատեսված է նշանակման (ուղարկման) մի քանի երկիր) կամ «ԵՄ երկրներ» (եթե պայմանագրում նշված երկրները դասվում են Եվրոպական միության երկրների շարքին) գրառումը (մեկանգամյա լիցենզիայի համար) (լիցենզիայում նշված տեղեկությունների առկայության դեպքում)։

8. Աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան` գնորդի երկրի (արտահանման լիցենզիայի համար) կամ վաճառողի երկրի (ներմուծման լիցենզիայի համար) կրճատ անվանումը և ծածկագիրը կամ «Կոնտրակտի (պայմանագրերի) պայմաններին համապատասխան» գրառումը (գլխավոր կամ բացառիկ լիցենզիայի համար)։

9. Ապրանքի քանակը։

10. Ապրանքի չափման միավորի (հիմնական և լրացուցիչ) կրճատ անվանումը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան։

11. Ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան։

12. Ապրանքի նկարագրությունը:

 

II. Տեղեկություններ այն ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման վերաբերյալ եզրակացություններից (թույլատրման փաստաթղթերից), որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան` արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող ոչ սակագնային կարգավորման միջոցներ

 

1. Այն ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման վերաբերյալ եզրակացություն (թույլատրագիր) տրամադրած անդամ պետության պետական իշխանության մարմնի անվանումը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ (այսուհետ՝ եզրակացություն (թույլատրագիր))։

2. Եզրակացության (թույլատրագրի) համարը։

3. Իրավաբանական անձի համար՝ հայտատուի անվանումը, հարկային համարը և գտնվելու վայրը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները, հարկային համարը և բնակության վայրի հասցեն կամ ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները, անձնական համարը (առկայության դեպքում), բնակության վայրի հասցեն։

4. Ապրանքի փոխադրման տեսակը (ներմուծում, արտահանում, ժամանակավոր ներմուծում, ժամանակավոր արտահանում, տարանցում)։

5. Ապրանքի քանակը։

6. Ապրանքի չափման միավորի անվանումը։

7. Ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան։

8. Ապրանքի անվանումը։

9. Աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան` այն երկրի անվանումը, որը նշանակման (ուղարկման) այն վերջնակետն է, որի մասով ձևակերպվել է եզրակացությունը (թույլատրագիրը) կամ «Կոնտրակտի (պայմանագրի) պայմաններին համապատասխան» (այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված է նշանակման (ուղարկման) մի քանի երկիր) կամ «ԵՄ երկրներ» (այն դեպքում, երբ պայմանագրում նշված երկրները դասվում են Եվրոպական միության երկրների շարքին) գրառումը.

10. Ապրանքների ներմուծման, արտահանման, ժամանակավոր ներմուծման, ժամանակավոր արտահանման նպատակը։

11. Ապրանքների ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման ժամկետը։

12. Այն անդամ պետության անվանումը, որի տարածքով իրականացվելու է տարանցումը (եզրակացության (թույլատրագրի) մեջ այդպիսի տեղեկությունների առկայության դեպքում)։

13. Եզրակացության (թույլատրագրի) գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը։

14. Եզրակացության (թույլատրագրի) ստորագրման ամսաթիվը։

 

Ш. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող անասնաբուժական սերտիֆիկատներից վերցված տեղեկություններ

 

1. Անասնաբուժական սերտիֆիկատի համարը։

2. Անասնաբուժական սերտիֆիկատի տրման ամսաթիվը։

3. Անասնաբուժական սերտիֆիկատ տրամադրած արտահանող երկրի իրավասու մարմնի և (կամ) անդամ պետության լիազորված մարմնի անվանումը։

 

IV. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող բուսասանիտարական հավաստագրերից վերցված տեղեկություններ

 

1. Բուսասանիտարական հավաստագրի համարը։

2. Բուսասանիտարական հավաստագրի տրման ամսաթիվը։

3. Բուսասանիտարական հավաստագիրը տրամադրող երկիրը։

 

V. Տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերից վերցված տեղեկությունները

 

1. Տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի կազմման ամսաթիվը և համարը (առկայության դեպքում):

2. Բեռն ուղարկողի վավերապայմանները (անվանումը, հասցեն, գտնվելու վայրի երկիրը):

3. Բեռն ստացողի վավերապայմանները (անվանումը, հասցեն, գտնվելու վայրի երկիրը):

4. Փոխադրողի վավերապայմանները (անվանումը, հասցեն, գրանցման երկիրը):

5. Բեռի ուղարկման ամսաթիվը, երկիրը և վայրը (կայարանը)։

6. Բեռի առաքման երկիրը և նշանակման վայրը (կայարանը)։

7. Տրանսպորտային միջոցի գրանցման երկիրը, վագոնի, բեռնարկղի համարը (կախված տրանսպորտի տեսակից)։

8. Փաթեթվածքի (բեռնատեղիների) ընդհանուր թիվը

9. Բեռի ընդհանուր համաքաշը։

10. Բեռի մասին տեղեկությունները՝

ապրանքի հերթական համարը․

ապրանքի նկարագրությունը (անվանումը, ինչպես նաև առկայության դեպքում՝ մակնիշը, մոդելը, արտիկուլը և այլն).

ապրանքի ծածկագիրը՝ նվազագույնն առաջին 4 նիշով, Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին կամ Բեռների ներդաշնակեցված անվանացանկին (ԲՆԱ) համապատասխան (առկայության դեպքում).

ապրանքի համաքաշը.

ապրանքի զտաքաշը (առկայության դեպքում).

ապրանքի քանակը։

11. Նշանակման մաքսային մարմնի անվանումը (առկայության դեպքում)։

12. Մաքսային հսկողության գոտու համարը (առկայության դեպքում)։

13. Հետագա փոխադրողի վավերապայմանները (անվանումը, հասցեն, գրանցման երկիրը) (առկայության դեպքում):

 

VI. Հաշիվ-ապրանքագրերից (ինվոյսներից) վերցված տեղեկություններ

 

1. Հաշիվ-ապրանքագրերի (ինվոյսների) կազմման ամսաթիվը և համարը։

2. Ուղարկողի վավերապայմանները (անվանումը, հասցեն, գտնվելու վայրի երկիրը):

3. Ստացողի վավերապայմանները (անվանումը, հասցեն, գտնվելու վայրի երկիրը):

4. Ապրանքի ծագման երկիրը (առկայության դեպքում):

5. Ապրանքի ընդհանուր գումարը և արժույթի ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան։

6. Ապրանքի միավորների ընդհանուր քանակը:

7. Ապրանքի մասին տեղեկությունները՝

ապրանքի հերթական համարը.

ապրանքի նկարագրությունը (անվանումը, ինչպես նաև առկայության դեպքում՝ մակնիշը, մոդելը, արտիկուլը և այլն).

ապրանքի ծածկագիրը՝ նվազագույնն առաջին 6 նիշով, Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան (առկայության դեպքում):

 

VII. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող արտադրանքի պետական գրանցման վկայականներից (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին կամ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող արտադրանքի պետական գրանցման վկայականներից) վերցված տեղեկություններ

 

1. Արտադրանքի պետական գրանցման վկայականի գրանցման համարը (այսուհետ սույն բաժնում՝ վկայական)։

2. Վկայականի տրման ամսաթիվը։

3. Վկայականի գործողության ժամկետը (այն դեպքում, երբ վկայականում սահմանված չէ վկայականի գործողության դադարեցման ամսաթիվը, կատարվում է «սահմանափակված չէ» գրառումը)։

4. Վկայականի կարգավիճակը (գործում է, գործողությունը կասեցվել է, չեղյալ է համարվել (հետ է կանչվել))։

 

VIII. Տրանսպորտային միջոցի (քարշակի և կցորդի) գրանցման վկայականից վերցված տեղեկություններ

 

1. Տրանսպորտային միջոցի (քարշակի և կցորդի) պետական գրանցման համարը։

2. Տրանսպորտային միջոցի (քարշակի և կցորդի) գրանցման վկայականի սերիան և համարը (այսուհետ սույն բաժնում՝ վկայական)։

3. Վկայականի տրման ամսաթիվը։

4. Վկայականը տրամադրող մարմինը։

5. Տրանսպորտային միջոցի (քարշակի և կցորդի) մակնիշները և (կամ) մոդելը։

6. Տրանսպորտային միջոցի (քարշակի, կցորդի) շասսիի (ամրաշրջանակի) համարը։

7. Տրանսպորտային միջոցի (քարշակի, կցորդի) թողարկման ամսաթիվը։

8. Տրանսպորտային միջոցի (քարշակի, կցորդի) նույնականացման համարը։

9. Տրանսպորտային միջոցի (քարշակի, կցորդի) առանց բեռնվածքի քաշը (կիլոգրամներով)։

10. Տրանսպորտային միջոցի (քարշակի, կցորդի) թույլատրելի առավելագույն զանգվածը (կիլոգրամներով)։

11. Տրանսպորտային միջոցի (քարշակի, կցորդի) գույնը։

12. Տրանսպորտային միջոցի (քարշակի, կցորդի) սեփականատիրոջ ազգանունը, անունը և բնակության վայրի հասցեն։

 

IX. Այլ փաստաթղթերից, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերից վերցված տեղեկություններ

 

1. Փաստաթղթի կազմման ամսաթիվը և համարը։

2. Փաստաթղթերից վերցված տեղեկությունները՝ տեքստային ձևաչափով:

Ծանոթագրություն։ Նավիգացիոն կապարակնիքը պետք է պարունակի նաև այն փաստաթղթի ծածկագիրը և անվանումը, որից վերցված տեղեկությունները, սույն փաստաթղթի համաձայն, պարունակվում են նավիգացիոն կապարակնիքում՝ համաձայն Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20 թիվ 378 որոշմամբ հաստատված՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան