Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 67
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.06.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2023 թվականի

թիվ 67

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետի իրագործման նպատակով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստանդարտացման աշխատանքների համակարգման կարգը:

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին (այսուհետ՝ անդամ պետություններ) ապահովել`

ա) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների մշակումը (ներառյալ ընդունումը և գործողության մեջ դնելը)՝ համապատասխան այն ազգային (պետական) ստանդարտների և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդիկաների հիման վրա,

որոնք ներառված են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետով նախատեսված ստանդարտների ցանկերի նախագծերում (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր), որոնք գտնվում են մշակման փուլում՝ այդ ստանդարտների ցանկերը հաստատելու օրվանից 5 տարվա ընթացքում,

որոնք ներառված են ստանդարտների ցանկերում, որոնք հաստատվել են նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում.

բ) ազգային մակարդակով այն միջպետական ստանդարտները գործողության մեջ դնելը, որոնք ներառված են ստանդարտների ցանկերում և որոնց միացել է անդամ պետությունը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում.

գ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների կիրառում, որոնք ներառված են ստանդարտների ցանկում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 31-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի հունիսի 23-ի

թիվ 67 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստանդարտացման աշխատանքների համակարգման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) 4-րդ հոդվածի, 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերի, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին արձանագրության (Պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետի տասնմեկերորդ պարբերության իրագործման նպատակով և սահմանում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում ստանդարտացման աշխատանքների համակարգման կանոնները Միության անդամ պետությունների ստանդարտացման լիազորված մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, ստանդարտացման մարմիններ) միջև փոխգործակցություն իրականացնելիս Միության տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգեր) պահանջների կիրառման և կատարման ապահովման և Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման ոլորտում ստանդարտացման զարգացման մասով համակարգված գործողությունների ձևավորման նպատակով:

2. Միության շրջանակներում ստանդարտացման աշխատանքների համակարգումն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝

ա) տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) պլանավորում.

բ) տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների մշակում (փոփոխությունների կատարում, վերանայում).

գ) տեխնիկական կանոնակարգերի պահանջների, ինչպես նաև այն արտադրանքի միասնական ցանկում ներառված և տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ չհանդիսացող արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների միջպետական ստանդարտների, ազգային (պետական) ստանդարտների և մեթոդիկաների կիրառում, որի նկատմամբ Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ.

դ) արդյունաբերության, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում անդամ պետությունների համագործակցության ապահովման հետ կապված միջպետական և ազգային (պետական) ստանդարտներ մշակելիս ստանդարտացման մարմինների փոխգործակցություն.

ե) Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման ոլորտում ստանդարտացման զարգացմանն ուղղված համաձայնեցված գործողությունների մշակում և իրագործում։

3. Ստանդարտացման մարմինների միջև Միության շրջանակներում ստանդարտացման ոլորտում փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից կազմակերպվող՝ Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի (այսուհետ՝ Խորհրդատվական կոմիտե), Խորհրդատվական կոմիտեին առընթեր ենթակոմիտեների, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի (այսուհետ՝ ղեկավարների խորհուրդ) խորհրդակցությունների, նիստերի և այդ խորհրդակցությունների ու նիստերի ընթացքում ընդունվող որոշումների հետագա իրագործման շրջանակներում։

4. Միջպետական ստանդարտացման աշխատանքների կազմակերպումը և անցկացումն իրականացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ստանդարտացման մարմինների կողմից Անկախ Պետությունների Համագործակցության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (այսուհետ՝ Միջպետական խորհուրդ) հետ փոխգործակցությամբ՝ հաշվի առնելով հիմնարար միջպետական ստանդարտները, միջպետական ստանդարտացման կանոնները և տեխնիկական կանոնակարգման ոլորտում Միության իրավունքը:

 

II. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) պլանավորում

 

5. Ստանդարտացման մարմինների կողմից միջպետական ստանդարտների մշակում (փոփոխությունների կատարում, վերանայում) պլանավորելու նպատակով` Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվում են այն միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրերը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների և միջպետական այն ստանդարտների պահպանումը, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման ու տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոններ (այսուհետ՝ ծրագրեր)։

6. Որպես միջպետական ստանդարտների մշակման հիմք՝ կիրառվում են միջազգային և տարածաշրջանային ստանդարտները, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ստանդարտները չեն համապատասխանում Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման նպատակներին, այդ թվում՝ կլիմայական և աշխարհագրական գործոնների կամ տեխնոլոգիական և այլ առանձնահատկությունների ազդեցության հետևանքով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի «Չափման մեթոդիկայի (մեթոդի) չափագիտական ատեստավորման կարգը հաստատելու մասին» թիվ 21 որոշմանը և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ատեստավորված և հաստատված ազգային (պետական) ստանդարտները կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները։

7. Ծրագիրը կազմվում է՝ ըստ հավելվածի համաձայն սահմանված ձևի և պարունակում է տեղեկատվություն՝ Ստանդարտների միջպետական դասակարգչին համապատասխան ծածկագրերի մասին, ստանդարտացման միջպետական տեխնիկական այն կոմիտեների նշագրերի մասին, որոնց գործունեության ոլորտին են դասվում համապատասխան թեմաները (առկայության դեպքում), միջպետական ստանդարտների նախագծերի մշակման թեմայի ծածկագրերի, միջպետական ստանդարտների նախագծերի անվանումների (աշխատանքների տեսակների), տեխնիկական կանոնակարգի տարրերի, մշակման ժամկետների (սկզբի և ավարտի), միջպետական ստանդարտների մշակման համար պատասխանատու անդամ պետությունների անվանումների մասին, ինչպես նաև տեղեկատվություն միջպետական ստանդարտների նախագծերի մշակման թեմաները ստանդարտացման միջպետական տեխնիկական կոմիտեի (առկայության դեպքում) հետ համաձայնեցնելու մասին։

8. Ծրագրի նախագիծը նախապատրաստվում է անդամ պետության՝ տեխնիկական կանոնակարգի մշակման համար պատասխանատու պետական իշխանության մարմնի կողմից (այսուհետ՝ մշակող), այդ անդամ պետության ստանդարտացման մարմնի հետ համատեղ՝ տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգին համապատասխան։

9. Ծրագրի նախագիծը մշակվում է տեխնիկական կանոնակարգի բոլոր պահանջների իրագործումն ապահովող միջպետական ստանդարտների նախագծերը դրա մեջ ներառելու միջոցով՝ հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգի նախագծի համապատասխան կառուցվածքային տարրերի համար հետևյալ առաջնահերթությունները՝

ա) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են միջազգային ստանդարտների հիման վրա.

բ) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են տարածաշրջանային ստանդարտների հիման վրա.

գ) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների հիման վրա, որոնք ընդունվել են միջազգային ստանդարտների հիման վրա և (կամ) նույնական են համապատասխան միջազգային ստանդարտներին.

դ) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների հիման վրա, որոնք ընդունվել են միջազգային ստանդարտների հիման վրա և համապատասխան միջազգային ստանդարտների համեմատ ձևափոխված են.

ե) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների հիման վրա, որոնք ընդունվել են միջազգային ստանդարտների հիման վրա և համարժեք չեն համապատասխան միջազգային ստանդարտներին.

զ) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների հիման վրա, որոնք ընդունվել են տարածաշրջանային ստանդարտների հիման վրա և նույնական են համապատասխան տարածաշրջանային ստանդարտներին.

է) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների հիման վրա, որոնք ընդունվել են տարածաշրջանային ստանդարտների հիման վրա և համապատասխան տարածաշրջանային ստանդարտների համեմատ ձևափոխված են.

ը) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների հիման վրա, որոնք ընդունվել են տարածաշրջանային ստանդարտների հիման վրա և համարժեք չեն համապատասխան տարածաշրջանային ստանդարտներին.

թ) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների հիման վրա, որոնք չեն ընդունվել միջազգային և (կամ) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա.

ժ) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի թիվ 21 որոշմանը և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ատեստավորված և հաստատված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների հիման վրա.

ժա) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են՝ հաշվի առնելով.

միջազգային ստանդարտներ չհանդիսացող գործող միջազգային փաստաթղթերը.

ստանդարտացման տվյալ օբյեկտին և (կամ) ասպեկտին դասվող գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական, փորձարարատեխնոլոգիական, նախագծային աշխատանքների արդյունքները.

տնտեսապես զարգացած երկրների կամ ենթադրվող արտահանման երկրների ազգային (պետական) ստանդարտները.

գիտության և տեխնիկայի արդի նվաճումների, առաջատար տեխնոլոգիաների մասին այլ տեղեկատվություն:

10. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության (պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետով նախատեսված ստանդարտների ցանկերում (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր) ընդգրկված ազգային (պետական) ստանդարտների հիման վրա միջպետական ստանդարտների մշակում նախատեսող կետերը ծրագրի նախագծում ներառելու դեպքում նախապատվությունը տրվում է այն ազգային (պետական) ստանդարտներին, որոնք մշակվել են ավելի ուշ ընդունված (հաստատված) միջազգային և (կամ) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա։

11. Ծրագրի նախագծով կարող է նախատեսվել ստանդարտների ցանկերում ներառված՝ ընդունված միջպետական ստանդարտների փոփոխությունների կատարում, վերանայում։

12. Ծրագրի նախագիծը կարող է ստանդարտների ցանկերում ներառված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների փոխարեն ներառել միջպետական ստանդարտների մշակում նախատեսող կետեր:

13. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների մշակման և ընդունման ժամկետները սահմանվում են Ստանդարտացման միջպետական համակարգի պահանջներին համապատասխան:

Այն դեպքում, երբ միջպետական ստանդարտի նախագծի մշակման համար պատասխանատու անդամ պետությունը որոշված չէ, ծրագրի նախագծի համապատասխան վանդակում կատարվում է «որոշված չէ» գրառումը, «Մշակման ժամկետը» վանդակում՝ «հեռանկարային մշակում» գրառումը։

14. Ստանդարտների ցանկերը հաստատելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում համապատասխան տեխնիկական կանոնակարգը մշակողի կողմից ստանդարտացման մարմինների հետ համատեղ` իրականացվում է ծրագրի նախագծի լրամշակում և համաձայնեցում:

Միջպետական ստանդարտի մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) մասին կետերը ծրագրի նախագծում ներառելու՝ Ստանդարտացման մարմինների առաջարկները պետք է պարունակեն այդ առաջարկի՝ ստանդարտացման համապատասխան միջպետական տեխնիկական կոմիտեի (նման տեխնիկական կոմիտեի առկայության դեպքում) կողմից համաձայնեցման (քննարկման ընթացքի) մասին տեղեկատվություն:

Ծրագրի լրամշակված նախագիծը և դրան կից փաստաթղթերի լրակազմ փաթեթը մշակողի կողմից Հանձնաժողով են ներկայացվում Խորհրդատվական կոմիտեի նիստին քննարկվելու և Հանձնաժողովի կոլեգիայի կողմից քննարկման նպատակով այն ներկայացվելու հնարավորության մասին որոշում ընդունելու համար։

Ծրագրի նախագծին կից փաստաթղթերի լրակազմ փաթեթը ներառում է ծրագրի հաստատման մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը և ծրագրի նախագծի վերաբերյալ բացատրագիրը։

15. Ծրագրի նախագծի վերաբերյալ բացատրագրի մեջ նշվում են՝

ա) ծրագրի նպատակները և մշակման հիմնավորումը.

բ) մշակման համար առաջարկվող միջպետական ստանդարտների, ինչպես նաև առաջարկվող փոփոխությունների ընդհանուր բնութագիրը.

գ) այն խնդիրների նկարագրությունը, որոնց լուծմանն է ուղղված ծրագրի մշակումը.

դ) ծրագրի նախագծի մասին հիմնական տեղեկություններին առնչվող այլ տեղեկատվություն (այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգում սահմանված այն ցուցանիշների ցանկը, որոնց համար չկան ստանդարտների ցանկում նշված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդներ, և որոնց համար ծրագրով նախատեսված է միջպետական ստանդարտների մշակում՝ սույն կարգի 13-րդ կետին համապատասխան)։

16. Հանձնաժողովն ապահովում է Միության պաշտոնական կայքում ծրագրի նախագծի և դրան կից փաստաթղթերի լրակազմ փաթեթի նախնական հրապարակումը (հանրային քննարկման համար)՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի VIII բաժնին համապատասխան՝ նշված փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:

Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում ապահովում է խորհրդակցության ընթացքում ծրագրի նախագծի և դրան կից փաստաթղթերի լրակազմ փաթեթի հանրային քննարկման արդյունքների ուսումնասիրությունը՝ անդամ պետությունների պետական իշխանության շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

17. Ծրագրի նախագիծը և դրան կից փաստաթղթերի լրակազմ փաթեթը քննարկվում են Խորհրդատվական կոմիտեի նիստին։

Քննարկման արդյունքներով Խորհրդատվական կոմիտեն որոշում է ընդունում՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից քննարկման նպատակով ծրագրի նախագիծը և դրան կից փաստաթղթերի լրակազմ փաթեթը ներկայացնելու հնարավորության մասին։

18. Ծրագիրը Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվում է համապատասխան տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերը հաստատելու մասին որոշումը Հանձնաժողովի կողմից ընդունվելու օրվանից ոչ ուշ, քան 180 օրացուցային օր հետո։

19. Ծրագրում փոփոխությունների կատարումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից, որպես կանոն, անդամ պետությունների այն առաջարկների վրա հիմնված դրա նոր խմբագրությունն ընդունելու միջոցով, որոնք նախապատրաստված են ստանդարտների հաստատված ցանկերում ներառված ստանդարտների կիրառման մոնիթորինգի արդյունքներով, այդ թվում՝ ծրագրով նախատեսված միջպետական ստանդարտների ընդունման մոնիթորինգի հիման վրա, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի մոնիթորինգի և կիրառության հսկողության հիման վրա, որոնք նախատեսված են տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգով, և որոնցով հաշվի են առնվում հետևյալ գործոնները.

ա) տեխնիկական կանոնակարգի համապատասխան պահանջների կատարումն ապահովվում է մեկ կամ մի քանի միջպետական ստանդարտների (այդ միջպետական ստանդարտների բաժինների, կետերի, ենթակետերի)՝ կամավոր հիմունքով կիրառման արդյունքում.

բ) տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառումն ու կատարումն ապահովվում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններով ու մեթոդներով, այդ թվում՝ նմուշառման կանոններով.

գ) ստանդարտների ցանկերում ներառված՝ ընդունված միջպետական ստանդարտներում փոփոխությունների կատարման (վերանայման) անհրաժեշտությունը.

դ) ծրագրում ներառված միջպետական ստանդարտների մշակման համար հիմք հանդիսացող միջազգային և տարածաշրջանային ստանդարտների արդիականացումը:

20. Անդամ պետությունների՝ սույն կարգի 19-րդ կետում նշված առաջարկները, որոնք նախապատրաստված են սույն կարգի հավելվածով նախատեսված ձևով, ստանդարտացման մարմինների կողմից բացատրագրով ուղարկվում են Հանձնաժողով։

Ծրագրում կատարվող փոփոխություններին կից՝ բացատրագրում նշվում են.

ծրագրում փոփոխություններ կատարելու նպատակները և հիմնավորումը.

մշակման համար առաջարկվող միջպետական ստանդարտների, ինչպես նաև առաջարկվող փոփոխությունների ընդհանուր բնութագիրը.

ծրագրում առաջարկվող փոփոխությունների մասին հիմնական տեղեկություններին դասվող այլ տեղեկատվություն:

21. Ծրագրում փոփոխությունների կատարման մասին առաջարկների ստացման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովը նախապատրաստում է ծրագրում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը (այսուհետ՝ որոշման նախագիծ) և դրան կից փաստաթղթերի լրակազմ փաթեթը և ուղարկում դրանք անդամ պետությունների լիազորված մարմիններ՝ քննարկման համար:

Հանձնաժողովն ապահովում է Միության պաշտոնական կայքում ծրագրի նախագծի և դրան կից փաստաթղթերի լրակազմ փաթեթի նախնական հրապարակումը (ընդհանուր քննարկման համար)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի VIII բաժնին համապատասխան՝ նշված նյութերը Հանձնաժողովին ներկայացնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:

Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում ապահովում է ծրագրի նախագծի և դրան կից փաստաթղթերի լրակազմ փաթեթի հանրային քննարկման արդյունքների ուսումնասիրությունը խորհրդակցության ընթացքում՝ անդամ պետությունների պետական իշխանության շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

22. Ծրագրի նախագիծը և դրան կից փաստաթղթերի լրակազմ փաթեթը քննարկվում են Խորհրդատվական կոմիտեի նիստին։

Քննարկման արդյունքներով Խորհրդատվական կոմիտեն ընդունում է որոշում՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից քննարկման նպատակով որոշման նախագիծը և դրան կից փաստաթղթերի լրակազմ փաթեթը ներկայացնելու հնարավորության մասին, որը ձևակերպվում է արձանագրությամբ։

 

III. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների, ինչպես նաև այն արտադրանքի միասնական ցանկում ներառված և տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ չհանդիսացող արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների մշակում (փոփոխությունների կատարում, վերանայում), որի նկատմամբ Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ

 

23. Անդամ պետություններն առաջնահերթության կարգով ծրագրերին համապատասխան սահմանված ժամկետներում իրականացնում են իրենց վերապահված միջպետական ստանդարտների, ինչպես նաև այն արտադրանքի միասնական ցանկում ներառված և տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ չհանդիսացող արտադրանքի միջպետական ստանդարտների մշակման ֆինանսավորում, որի մասով Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ:

24. Ստանդարտացման մարմինները, ծրագրերին համապատասխան, առաջնահերթության կարգով իրականացնում են Միջպետական խորհրդի կողմից ընդունվող միջպետական ստանդարտացման ծրագրում միջպետական ստանդարտների մշակման, փոփոխությունների կատարման, վերանայման մասին կետերի ներառումը՝ Միջպետական խորհրդի կողմից սահմանված կարգին համապատասխան:

25. Հանձնաժողովը ստանդարտացման մարմինների մասնակցությամբ անցկացնում է ծրագրերի կատարման մոնիթորինգ` ներառյալ միջպետական ստանդարտների ընդունումը և գործողության մեջ դնելը:

Ստանդարտացման մարմինները սույն կետի առաջին պարբերության մեջ նշված մոնիթորինգի իրականացման նպատակով յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 25-ը, Հանձնաժողով են ուղարկում հաշվետու տարվա ընթացքում այն ծրագրերի կետերի կատարման մասին տեղեկությունները, որոնց համար որպես պատասխանատու է նշանակվել անդամ պետությունը, այդ թվում.

ընդունված միջպետական ստանդարտների (դրանց մեջ փոփոխությունների կատարման).

միջպետական ստանդարտացման ծրագրում միջպետական ստանդարտների մշակման, փոփոխությունների կատարման, վերանայման մասին կետերի ներառման.

միջպետական ստանդարտների մշակմանը, վերանայմանը, դրանց մեջ փոփոխությունների կատարմանը անդամ պետությունների մասնակցության.

ծրագրերով սահմանված ժամկետների պահպանման.

միջպետական ստանդարտների քննարկման և ընդունման (դրանց մեջ փոփոխությունների կատարման) հարցով քվեարկությանն անդամ պետությունների մասնակցության.

միջպետական ստանդարտների մշակման, փոփոխությունների կատարման, վերանայման վերաբերյալ խնդիրների և տարաձայնությունների առկայության մասով։

Ստանդարտացման մարմինները Հանձնաժողով են ուղարկում նաև ծրագրին համապատասխան ընդունված միջպետական ստանդարտների՝ ազգային մակարդակով գործողության մեջ դնելու մասին տեղեկությունները:

Մոնիթորինգի արդյունքները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում։

26. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների մշակման, փոփոխությունների կատարման, վերանայման շուրջ անդամ պետությունների ստանդարտացման մարմինների միջև ծագող տարաձայնությունները, ստանդարտացման մարմինների առաջարկությամբ, կարող են քննարկվել Խորհրդատվական կոմիտեի ստանդարտացման հարցերով ենթակոմիտեի նիստին կամ Ղեկավարների խորհրդի նիստին։

27. Ծրագրերով նախատեսված միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) աշխատանքներն իրականացնելիս ստանդարտացման մարմինները՝

ա) իրականացնում են համաձայնեցված գործողություններ միջպետական ստանդարտի նախագծի մշակման (դրա մեջ փոփոխությունների կատարման), նախագծի առաջին խմբագրության մշակման և դրա քննարկման, նախագծի վերջնական խմբագրության մշակման և դրա քննարկման, միջպետական ստանդարտի ընդունման (դրա մեջ փոփոխությունների կատարման) և դրա գրանցման մասով.

բ) ապահովում են լիիրավ անդամների կարգավիճակով անդամ պետությունների մասնակցությունը միջպետական տեխնիկական կոմիտեների աշխատանքին գործունեության համապատասխան ոլորտներում (տեխնիկական կանոնակարգերի տարածման ոլորտներում).

գ) ապահովում են միջպետական ստանդարտի նախագծի (դրա մեջ փոփոխությունների կատարման) համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի նպատակներին.

դ) ապահովում են միջպետական ստանդարտի նախագիծը մշակելիս (դրա մեջ փոփոխություններ կատարելիս) կոնսենսուսին հասնելը.

ե) ապահովում են միջպետական ստանդարտի նախագծի մասով որոշումների ժամանակին ընդունումը (դրանում փոփոխությունների կատարումը) և սահմանված ժամկետում Միջպետական խորհրդի տեղեկատվական տեղեկատու համակարգում քվեարկությունը:

28. Ծրագրերի իրագործման ընթացքում Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ անցկացնում է միջպետական ստանդարտների նախագծերի մշակման համար պատասխանատու անդամ պետությունները սահմանելուն ուղղված աշխատանք՝ սույն կարգի 13-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված դեպքում՝ հետագայում այդ ծրագրերում համապատասխան փոփոխությունների կատարմամբ։

29. Ստանդարտացման մարմինների կողմից փոխգործակցություն է իրականացվում այն արտադրանքի միասնական ցանկում ներառված արտադրանքի մասով միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) և ընդունման ժամանակ, որի նկատմամբ սահմանվում են Միության շրջանակներում պարտադիր պահանջներ, և այնպիսի պահանջներ սահմանող և (կամ) այդ արտադրանքի փորձարկումների, չափումների և (կամ) վերլուծության անցկացման մեթոդներ, եղանակներ, ձևեր, մեթոդիկաներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ չհանդիսացող արտադրանքի մասով, որոնց պետք է համապատասխանի արտադրանքը՝ ապահովելու համար դրա համապատասխանությունն իր նշանակությանը:

Փոխգործակցության շրջանակներում ստանդարտացման մարմինները.

կարող են տեղեկացնել մյուս անդամ պետությունների ստանդարտացման մարմիններին համապատասխան միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) առկա ծրագրերի մասին.

անհրաժեշտության դեպքում իրականացնում են համակարգված գործողություններ համապատասխան միջպետական ստանդարտի նախագծի մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման), նախագծի առաջին խմբագրության մշակման և դրա քննարկման, նախագծի վերջնական խմբագրության մշակման և դրա քննարկման, միջպետական ստանդարտի ընդունման (դրա մեջ փոփոխությունների կատարման) և դրա գրանցման կազմակերպման փուլերում.

ապահովում են անդամ պետությունների մասնակցությունը գործունեության համապատասխան ոլորտներում միջպետական տեխնիկական կոմիտեների աշխատանքին:

30. Ստանդարտացման մարմիններն ապահովում են ազգային մակարդակով գործողության մեջ դրված՝ սույն կարգի 29-րդ կետում նշված արտադրանքի միջպետական ստանդարտների ժամանակին հրապարակումը։

 

IV. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտները, ազգային (պետական) ստանդարտները և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդիկաները գործողության մեջ դնելը և կիրառելը

 

31. Տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման համար ընդունված միջպետական ստանդարտի մշակման համար պատասխանատու անդամ պետության ստանդարտացման մարմինն այդ միջպետական ստանդարտի հրատարակման օրվանից ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում ապահովում է Հանձնաժողովի կողմից հաստատվող ստանդարտների ցանկերի մշակման կարգի համաձայն՝ ստանդարտների համապատասխան ցանկերում դրա ներառման մասին առաջարկի ուղարկումը Հանձնաժողով։

Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար ընդունված միջպետական ստանդարտն ազգային մակարդակով գործողության մեջ դնելու ժամկետը սահմանվում է համապատասխան ստանդարտների ցանկում սահմանված՝ դրա կիրառումն սկսելու օրվանից ոչ ուշ։

32. Ստանդարտացման մարմիններն ապահովում են տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ՝ ազգային մակարդակով գործողության մեջ դրված միջպետական ստանդարտների ժամանակին հրապարակումը։

Միջպետական ստանդարտի և կոնկրետ տեխնիկական կանոնակարգի փոխադարձ կապի մասին տեղեկատվությունը բերվում է անդամ պետություններում թողարկվող ազգային (պետական) ստանդարտների ցուցիչներում՝ ստանդարտների ցանկում այդ ստանդարտի առկայության դեպքում:

33. Անդամ պետություններում ստանդարտների ցանկերում ներառված ազգային (պետական) ստանդարտների միատեսակ կիրառման նպատակով՝ ստանդարտացման մարմինները՝

ա) անդամ պետության տարածքում գործողության մեջ են դնում ստանդարտների ցանկերում ներառված՝ մյուս անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտները՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան (անհրաժեշտության դեպքում).

բ) շարունակում են անդամ պետությունների տարածքներում գործողության մեջ պահել ազգային (պետական) ստանդարտները, ստանդարտների ցանկերում ներառված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները՝ մինչև ստանդարտների ցանկերից դրանք հանելը կամ մինչև դրանց կիրառման ավարտի ամսաթիվը (եթե նշվածը սահմանված է ստանդարտների ցանկերում).

գ) անցկացնում են ստանդարտների ցանկերում ներառված ազգային (պետական) ստանդարտների չեղարկման աշխատանքներ միայն այդ ստանդարտները ստանդարտների ցանկերից հանելուց կամ դրանց կիրառման ավարտի ամսաթվից հետո (եթե նշվածը սահմանված է ստանդարտների ցանկերում).

34. Ստանդարտների ցանկերում ներառված միջպետական ստանդարտներին անդամ պետությունների միանալուն ուղղված աշխատանքների անցկացման նպատակով՝ ստանդարտացման մարմինները՝

ա) իրականացնում են ստանդարտների ցանկերում ներառված միջպետական ստանդարտների ստուգում այն միջպետական ստանդարտները հայտնաբերելու նպատակով, որոնց անդամ պետությունը չի միացել, և ստուգման արդյունքներով ընդունել որոշումներ այդ միջպետական ստանդարտներին միանալու հնարավորության մասին կամ դրանք թարմացնելու անհրաժեշտության մասին.

բ) Հանձնաժողով են ուղարկում այն միջպետական ստանդարտների ձևավորված ցուցակները, որոնց անդամ պետությունը չի միացել՝ յուրաքանչյուր միջպետական ստանդարտի վերաբերյալ ընդունված որոշման և համապատասխան միջպետական ստանդարտների թարմացման աշխատանքներ կազմակերպելու առաջարկների վերաբերյալ նշումներով:

գ) միջպետական ստանդարտներին անդամ պետության միանալու հնարավորության մասին որոշում ընդունելու դեպքում ուղարկում են համապատասխան որոշման մասին տեղեկություններ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հարցերով միջպետական խորհրդի ստանդարտների բյուրո՝ «Ստանդարտացման միջպետական համակարգ. Ստանդարտներ միջպետական, միջպետական ստանդարտացման կանոններ և առաջարկություններ. Մշակման, ընդունման, թարմացման և չեղարկման կանոններ» ԳՕՍՏ 1.2-2015 միջպետական ստանդարտի դրույթներին համապատասխան և տեղեկացնում են Հանձնաժողովին համապատասխան միջպետական ստանդարտներին միանալու մասին:

35. Միջպետական ստանդարտի թարմացման աշխատանքը կատարվում է «Ստանդարտացման միջպետական համակարգ. Ստանդարտներ միջպետական, միջպետական ստանդարտացման կանոններ և առաջարկություններ. Մշակման, ընդունման, թարմացման և չեղարկման կանոններ» ԳՕՍՏ 1.2-2015 միջպետական ստանդարտով սահմանված ընթացակարգերին համապատասխան:

Անհրաժեշտության դեպքում միջպետական ստանդարտների թարմացման վերաբերյալ ստանդարտացման մարմինների առաջարկությունները կարող են քննարկվել տեխնիկական կանոնակարգերի նախագծերի կամ տեխնիկական կանոնակարգերում կատարվող փոփոխությունների նախագծերի մշակման հարցերով համապատասխան աշխատանքային խմբերի նիստերին, Խորհրդատվական կոմիտեին առընթեր ստանդարտացման ենթակոմիտեի նիստերին, ստանդարտների մշակման ոլորտում անդամ պետությունների ստանդարտացման ազգային ինստիտուտների փոխգործակցության համակարգման հարցերով աշխատանքային խմբի նիստերին։

36. Ստանդարտների ցանկերում ներառված միջպետական ստանդարտներին միանալու դեպքում ստանդարտացման մարմինն Հանձնաժողով է ուղարկում համապատասխան ազգային (պետական) ստանդարտները, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները ստանդարտների ցանկերից հանելու վերաբերյալ առաջարկությունները, եթե դրանք այնտեղ ներառված են եղել տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման նպատակով։

 

V. Արդյունաբերության, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում անդամ պետությունների համագործակցության ապահովման հետ կապված միջպետական և ազգային (պետական) ստանդարտների մշակման ժամանակ ստանդարտացման մարմինների փոխգործակցությունը

 

37. Ստանդարտացման մարմինները շահագրգռվածության դեպքում փոխգործակցում են արդյունաբերության, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում անդամ պետությունների համագործակցության օբյեկտ հանդիսացող արտադրանքի միջպետական և ազգային (պետական) ստանդարտների մշակման ժամանակ:

38. Սույն կարգի 37-րդ կետում նշված արտադրանքի մասով միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) և ընդունման ժամանակ աշխատանքներ անցկացնելիս ստանդարտացման մարմինները՝

ա) անհրաժեշտության դեպքում տեղեկացնում են մյուս անդամ պետությունների ստանդարտացման մարմիններին այդ միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) մասով առկա ծրագրերի մասին.

բ) իրականացնում են համաձայնեցված գործողություններ միջպետական ստանդարտի նախագծի մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման), նախագծի առաջին խմբագրության մշակման և դրա քննարկման, նախագծի վերջնական խմբագրության մշակման և դրա քննարկման, միջպետական ստանդարտի ընդունման (փոփոխությունների կատարման, վերանայման) և դրա գրանցման կազմակերպման փուլերում.

գ) անհրաժեշտության դեպքում ապահովում են լիիրավ անդամների կամ դիտորդ անդամների կարգավիճակով անդամ պետությունների մասնակցությունը գործունեության համապատասխան ոլորտներում միջպետական տեխնիկական կոմիտեների աշխատանքին.

դ) ապահովում են միջպետական ստանդարտի նախագիծը մշակելիս (փոփոխություններ կատարելիս, վերանայելիս) կոնսենսուսի հասնելը.

ե) ապահովում են միջպետական ստանդարտի նախագծի մասով որոշումների ժամանակին ընդունումը և սահմանված ժամկետում Միջպետական խորհրդի տեղեկատվական տեղեկատու համակարգում դրա քննարկման արդյունքներով քվեարկությունը:

39. Ստանդարտացման մարմիններն ապահովում են ազգային մակարդակով գործողության մեջ դրված՝ սույն կարգի 37-րդ կետում նշված արտադրանքի միջպետական ստանդարտների ժամանակին հրապարակումը։

40. Մինչ ստանդարտացման մարմինների կողմից միջպետական ստանդարտների մշակումը՝ կարող է կազմակերպվել սույն կարգի 37-րդ կետում նշված արտադրանքի մասով համապատասխան ազգային (պետական) ստանդարտների մշակում՝ անհրաժեշտության դեպքում տեղեկացնելով մյուս անդամ պետությունների ստանդարտացման մարմիններին՝ այդ ազգային (պետական) ստանդարտների մշակման մասով առկա ծրագրերի մասին:

41. Սույն կարգի 37-րդ կետում ազգային (պետական) ստանդարտների ընդունումից հետո ստանդարտացման մարմինների կողմից համաձայնեցմամբ կարող է դրանց հիման վրա կազմակերպվել համապատասխան միջպետական ստանդարտների մշակում:

 

VI. Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման ոլորտում ստանդարտացման զարգացմանն ուղղված համաձայնեցված գործողությունների մշակումը և իրագործումը

 

42. Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման ոլորտում ստանդարտացման զարգացմանն ուղղված համաձայնեցված գործողությունների իրականացման, այդ թվում՝ անդամ պետություններում նորարարական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի թողարկման ապահովման նպատակով ստանդարտացման մարմինները Միության շրջանակներում փոխգործակցում են հետևյալ հարցերով՝

ա) Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման բնագավառում ստանդարտացման ոլորտի զարգացման ուղղությունների և հեռանկարների սահմանում.

բ) Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման բնագավառում առաջանցիկ ստանդարտացման ոլորտում անդամ պետությունների համակարգված գործողությունների իրագործման արդյունավետ մեխանիզմների ձևավորում.

գ) Միության իրավունքով կարգավորվող հարցերի տեխնիկական կանոնակարգման բնագավառում ազգային ստանդարտացման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության կատարելագործում.

դ) Միջպետական խորհրդի հետ փոխգործակցությամբ տեխնիկական կանոնակարգման ոլորտում Միության իրավունքով կարգավորվող հարցերի շուրջ համաձայնեցված դիրքորոշումների ձևավորում:

43. Ստանդարտացման մարմինները փոխգործակցում են սույն կարգի 42-րդ կետում նշված հարցերի շուրջ, և Ղեկավարների խորհրդի նիստերին, ինչպես նաև փոխադարձ խորհրդատվությունների շրջանակներում ձևավորվում են համաձայնեցված դիրքորոշումներ:

Ստանդարտացման մարմինների՝ սույն կարգի 42-րդ կետում նշված հարցերի քննարկման և համաձայնեցված դիրքորոշումների շուրջ առաջարկությունները հաշվի են առնվում Ղեկավարների խորհրդի նիստերի օրակարգը ձևավորելիս:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության

շրջանակներում ստանդարտացման

աշխատանքների համակարգման կարգի

 

(ձև)

 

ԾՐԱԳԻՐ

 

կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման ու այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)

 

Համարը`
ը/կ

Ծածկագիր ՍՄԴ/ ՄՏԿ

Թեմայի ծածկագիրը

Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը: Աշխատանքների տեսակները

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Մշակման ժամկետը

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատասխանատու մշակողը

ՄՏԿ-ի հետ համաձայնեցնելու մասին տեղեկատվությունը (առկայության դեպքում)

սկիզբը

ավարտը

1

2

3

4

5

6

7

8

9

                 

 

Ծանոթագրություններ.

1. 2-րդ վանդակում նշվում է ծածկագիրը՝ Ստանդարտների միջպետական դասակարգչին համապատասխան, ինչպես նաև ստանդարտացման համապատասխան միջպետական տեխնիկական կոմիտեի նշագիրը (առկայության դեպքում)։

 

2. 3-րդ վանդակում նշվում է միջպետական ստանդարտի յուրաքանչյուր նախագծի մշակման թեմայի ծածկագիրը։ Թեմայի ծածկագիրը ձևավորվում է ստանդարտացման համապատասխան միջպետական տեխնիկական կոմիտեի հերթական համարից (առկայության դեպքում), Եվրասիական տնտեսական միության՝ մշակման համար պատասխանատու անդամ պետության ծածկագրից (AM՝ Հայաստանի Հանրապետություն, BY՝ Բելառուսի Հանրապետություն, KZ՝ Ղազախստանի Հանրապետություն, KG՝ Ղրղզստանի Հանրապետություն, RU՝ Ռուսաստանի Դաշնություն) և թեմայի համարից՝ Եվրասիական տնտեսական միության համապատասխան տեխնիկական կանոնակարգի համար միջպետական ստանդարտների մշակման ծրագրին համապատասխան։

 

3. 9-րդ վանդակում, ստանդարտացման համապատասխան միջպետական տեխնիկական կոմիտեի հետ համաձայնեցման մասին տեղեկատվության առկայության դեպքում, նշվում է «համաձայնեցված է», իսկ այդպիսի տեղեկատվության բացակայության դեպքում դրվում է «-» նշանը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան