Գլխավոր տեղեկություն
Համար
N 99-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.01.2024
Ընդունող մարմին
Ջերմուկ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.12.2023
Ստորագրող մարմին
Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2023 թ. N 99-Ն

 

2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ավագանին որոշում է`

1. Սահմանել 2024 թվականի համար ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների հետևյալ դրույքաչափերը՝

1) «Ջերմուկ համայնքի ճոպանուղի» համայնքային հիմնարկի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարի չափը՝ 1500 դրամ` մեկ ուղևորի մեկ շրջապտույտի համար,

2) համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ` յուրաքանչյուր հենասյան համար,

3) Ջերմուկ համայնքի գյուղական բնակավայրերի հանդիսությունների սրահները օգտագործման տրամադրելու համար՝ 15 000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր օրվա համար, անհատույց՝ սգո արարողությունների դեպքում. սրահները վարձակալողի վրա է դրվում իր կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և գազի վճարների մուծման, ինչպես նաև գույքի, սպասքի և սրահի այլ իրերի հնարավոր վնասների փոխհատուցման պարտավորությունը,

4) ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման համար՝ համաձայն հավելված 1-ի,

5) համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության համար՝ համաձայն հավելված 2-ի,

6) համայնքային սեփականության մեքենա-մեխանիզմները օգտագործման տրամադրելու համար՝ համաձայն հավելված 3-ի,

7) «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից ֆիթնես-մարզումների ծառայությունների դիմաց գանձվող վճարի չափը՝ անհատական մարզումների մեկ ժամը՝ 1000 (հազար) դրամ, մարզիչի հետ մարզումների 12 պարապմունքը՝ 10 000 դրամ։

8) Ջերմուկ համայնքի սեփականությունը հանդիսացող չափագրական գործիքի օգտագործման տրամադրման դիմաց չափագրողից գանձվող վճարի չափը՝ հետևյալ դրույքաչափերով՝

ա․ մինչև 100 քմ շենք-շինությունների չափագրում- 1 քմ՝ 100 դրամ,

բ․ 100 քմ-ից ավելի մակերեսով շենք-շինությունների չափագրում- 1 քմ՝ 150 դրամ,

գ․ մինչև 1000 քմ չկառուցապատված տնամերձ հողամասի չափագրում- 10 000 դրամ,

դ․ չկառուցապատված 1000 քմ-ից ավելի տնամերձ հողամասի չափագրում- 10 000 դրամ+1000 քմ-ից ավել յուրաքանչյուր 1 քմ՝ 10 դրամ,

ե․ մինչև 1 հա չկառուցապատված արտադրական, հասարակական և գյուղատնտեսական նշանակության հողամասերի չափագրում- 20000 դրամ,

զ․ 1 հա-ից ավելի գյուղատնտեսական հողամասերի չափագրում- յուրաքանչյուր 1 հա-ի համար 20 000 դրամ,

է․ արդյունաբերական, հասարակական (արտադրական տարածքներ, հանգստի, հյուրանոցային համալիրներ և այլն) կառուցապատված հողամասերի և շենք, շինությունների, ենթակառուցվածքների չափագրումը- պայմանագրային հիմունքներով։

9) համայնքի սեփականություն հանդիսացող աստղադիտակից օգտվելու համար՝ մեկ անձի մեկ դիտումը՝ 500 դրամ

10) համայնքի սեփականություն հանդիսացող արշավային վրաններից օգտվելու համար՝ մեկ օրվա (24 ժամ) դեպքում մեկ վրանի համար՝ 5000 դրամ։

2. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին կետի 4-րդից 7-րդ ենթակետերով սահմանված վճարների համար կիրառել դրույքաչափերի նվազեցման արտոնություն 50-ից 100 տոկոսի չափով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:

 

Կողմ -12

 

ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

2023 թ. դեկտեմբերի 27

ք. Ջերմուկ

 

 

Հավելված 1

Ջերմուկ համայնքի ավագանու

2023 թվականի դեկտեմբերի 27-ի

N 99-Ն որոշման

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԿԱՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

Հ/Հ

Ծառայության տեսակը

Դրույքաչափը (դրամ)

Ք․ Ջերմուկ

Գյուղական

 բնակավայրեր

1.

Մինչև 100 մետրի դեպքում

2 000

(երկու հազար)

800

(ութ հարյուր)

2.

101-ից մինչև 500 մետրի դեպքում

5 000

(հինգ հազար)

2 000

(երկու հազար)

3.

501 և ավելի մետրի դեպքում

10 000

(տասը հազար)

4000

 (չորս հազար)

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

Գ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

 

Հավելված 2

Ջերմուկ համայնքի ավագանու

2023 թվականի դեկտեմբերի 27-ի

N 99-Ն որոշման

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

Հ/Հ

Վճարի տեսակը

Դրույքաչափը (դրամ)

Ք․ Ջերմուկ

Գյուղական

 բնակավայրեր

1.

Շինությունների համար՝

   
 

1) Ֆիզիկական անձանց համար` 5 000 (հինգ հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար՝

250

(երկու հարյուր հիսուն)

100

(հարյուր)

 

2) Իրավաբանական անձանց համար` 20 000 (քսան հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար

250

(երկու հարյուր հիսուն)

100

(հարյուր)

2.

Հողամասերի համար՝

   
 

1) Ֆիզիկական անձանց համար` 5 000 (հինգ հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար

150

 (հարյուր հիսուն )

60

(վաթսուն)

 

2) Իրավաբանական անձանց համար` 50 000 (հիսուն հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար

150

 (հարյուր հիսուն)

60

(վաթսուն)

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

Գ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

 

Հավելված 3

Ջերմուկ համայնքի ավագանու

2023 թվականի դեկտեմբերի 27-ի

N 99-Ն որոշման

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԵՔԵՆԱ-ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

Ծառայության անվանումը

Չափման միավորը

Վճարի չափը՝ ներառյալ վառելիքը

(ՀՀ դրամ)

Վճարի չափը՝ առանց վառելիքի (ՀՀ դրամ)

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉ 1-ի՝ «Ջերմուկ համայնքի աղբահանություն, սանիտարական մաքրում, կոմունալ ծառայությունների բարելավում» շրջանակներում

Կոշտ աղբի տեղափոխում

1 տոննա

1500

1000

բեռնափոխադրում

 1 կմ

770

550

GSB էքսկավատորի շահագործում

 1 ժամ

15 000

10 000

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉ 2-ի՝ «Ջերմուկ համայնքի ներհամայնքային ճանապարհների սպասարկում» շրջանակներում

Ճանապարհների հարթեցում

1 ժամ

13000

9000

Գրեյդերի շահագործում

1 ժամ

10000

7000

GSB էքսկավատորի շահագործում

1 ժամ

15000

10000

Ուղևորափոխադրում միկրոավտոբուսով

1 կմ

200

-

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉ 3-ի՝ «Ջերմուկ համայնքում այգեգործության խթանում» շրջանակներում

Խոտի հունձ

1 հա

13000

9000

Հողի վարում

1 հա

13000

9000

Խոտի հավաքում

1 հա

11000

7000

բեռնափոխադրում

1 կմ

770

550

Խոտի հակավորում

 1 հակ

50

50

Այգիների սրսկում

1 հա

12000

9000

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

Գ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան