Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-214-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (31.12.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.30/76(666) Հոդ.1404
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի նոյեմբերի 27-ին

 

«ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-254-Ն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Եթե համայնքի եկամուտները նվազեցնող կամ ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկելու համար բանաձևերը կիրառելի չեն, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկման տարվա ընթացքում Ազգային ժողով է ներկայացնում սույն օրենքում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ:»:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) երկրորդ պարբերության «Դրույքաչափերի» բառը փոխարինել «Օրենքով՝ միջակայքով սահմանված դրույքաչափերի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Եթե օրենքով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաստատագրված է, ապա այն սույն օրենքի իմաստով համարվում է տվյալ դրույքաչափի վերին սահման:»:

 

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտավորությունները չեն կարող առաջանալ, եթե ստուգումներով կամ ինքնուրույն հայտնաբերած սխալ ելակետային տվյալների ճշգրտումները սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմնում ստացվել են, կամ կատարված հաշվարկների սխալ լինելու վերաբերյալ լիազոր մարմինը տեղեկացվել է համապատասխանաբար սխալ ելակետային տվյալներ տրամադրելու կամ սխալ հաշվարկներ կատարելու տարվան հաջորդող տարվա սեպտեմբերի 1-ից հետո:»:

 

Հոդված 4. Օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածում`

1) 6-րդ կետի աղյուսակը 9-րդ և 13-րդ կետերից հետո համապատասխանաբար լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ և 13.1-րդ կետերով`

 

«9.1

Կո= ՓՄ0 0 1 x Դ02

տեղական տուրքի տվյալ տեսակի վերացման դեպքում, եթե համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը չի գտնվում օրենքով սահմանված համապատասխան միջակայքում կամ տարբերվում է նույն օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափից».

«13.1

Եո=ՓՄո/Դո1 x Դո2

նոր տեղական տուրք սահմանելու դեպքում, եթե համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը չի գտնվում օրենքով սահմանված համապատասխան միջակայքում կամ տարբերվում է նույն օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափից».

 

2) 6-րդ կետը «Գո» հասկացության մեկնաբանությունից առաջ լրացնել հետևյալ պարբերությամբ`

«հաստատագրված դրույքաչափի դեպքում «Դո» և «Դ0» մեծությունները որպես վերին սահման դիտարկելիս համապատասխանաբար փոխհատուցման կամ բազային տարվա համար`

ա) օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափերն են` առանց վերին սահմանի նկատմամբ օրենքով նախատեսված գործակցի կիրառման, եթե տվյալ բանաձևում օգտագործվող համայնքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափի նկատմամբ ևս կիրառված չէ վերին սահմանի նկատմամբ օրենքով նախատեսված գործակիցը,

բ) նախորդ կետում չնշված մնացած դեպքերում օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափերն են` վերին սահմանի նկատմամբ օրենքով նախատեսված գործակցի կիրառմամբ:».

3) 6-րդ կետը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Դ01 -ն և Դո1 -ն տեղական տուրքերի գծով հաշվարկներում համապատասխանաբար բազային և փոխհատուցման տարվա համար համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերն են, որոնք չեն գտնվում օրենքով սահմանված համապատասխան միջակայքում կամ հավասար չեն հաստատագրված դրույքաչափին:

Դ02 -ն և Դո2 -ն տեղական տուրքերի գծով հաշվարկներում համապատասխանաբար բազային և փոխհատուցման տարվա համար համայնքի ավագանու սահմանած Դ01  և Դո1 դրույքաչափերն են` ճշգրտված սույն կետի համաձայն:

Օրենքով սահմանված համապատասխան միջակայքում չգտնվելու կամ օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափից տարբերվելու դեպքերում սույն կետում նշված բանաձևերում կիրառվող` համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (բացառությամբ սույն հավելվածի 9.1-րդ և 13.1-րդ կետերում տրված Դո1  և Դ01  դրույքաչափերի) ճշգրտվում է՝ հավասարեցվելով`

ա) համապատասխան միջակայքի վերին սահմանին, եթե այդ դրույքաչափը մեծ է վերին սահմանից,

բ) համապատասխան միջակայքի ստորին սահմանին, եթե այդ դրույքաչափը փոքր է ստորին սահմանից,

գ) հաստատագրված դրույքաչափին` օրենքով վերին սահմանի նկատմամբ սահմանված գործակցի կիրառմամբ, եթե համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը մեծ է հաստատագրված դրույքաչափից` օրենքով վերին սահմանի նկատմամբ սահմանված գործակցի կիրառմամբ,

դ) հաստատագրված դրույքաչափին` առանց վերին սահմանի նկատմամբ օրենքով սահմանված գործակցի կիրառման, նախորդ կետում չնախատեսված մնացած դեպքերում:».

4) 7-րդ կետի «ա» ենթակետը «լրացուցիչ եկամուտների» բառերից հետո լրացնել «և կորուստների» բառերով, իսկ «բ» ենթակետը «կորուստների» բառից առաջ` «լրացուցիչ եկամուտների և» բառերով.

5) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով և նոր պարբերությունով`

«դ) անկախ համայնքի ավագանու կողմից նոր դրույքաչափի սահմանման պահից, համայնքի բյուջեի կորստի փոխհատուցման առաջին տարին նոր դրույքաչափը սահմանող օրենքի համապատասխան նորմն ուժի մեջ մտնելու տարին է:

Եթե համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքով փոխվել է տեղական տուրքի հաշվարկման կարգը, ապա սույն հավելվածի 6-րդ կետի բանաձևերը կիրառելիս նախքան օրենսդրական փոփոխությունը գործող հաշվարկման կարգ ունեցող տեղական տուրքը համարվում է դադարեցված, իսկ օրենսդրական փոփոխությունից հետո նոր հաշվարկման կարգ ունեցող նույն տեղական տուրքը` նոր սահմանված:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և նրա գործողությունը տարածվում է 2009 թվականին և դրան հաջորդող բյուջետային տարիներին պետական բյուջեից համայնքների բյուջեներին օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 24

Երևան

ՀՕ-214-Ն