ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 965-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 36,914,400 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 965-Ա որոշման |
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության, ինչպես նաև իր անդամ ընկերակցություն հանդիսացող «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական նշանակություն ունի ճգնաժամային իրավիճակներում, այդ թվում՝ պատերազմների, համավարակների, տարերային աղետների և այլ իրավիճակների հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին մարդասիրական աջակցության ցուցաբերումը: Այդ նպատակով կազմակերպությունը իրականացնում է ծրագիր՝ Հայաստանի Հանրապետություն սույն թվականի սեպտեմբեր ամսին տեղահանված երեխաների և նրանց ընտանիքների սոցիալ-հոգեբանական և նյութական աջակցության տրամադրման նպատակով: Այս ծրագիրն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների մասին օրենքներով նախատեսվող արտոնություններից: |
3. |
Բարեգործը և ֆինանսավորման աղբյուրը |
Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպությունը |
4. |
Ծրագրի կատարողը |
Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Քոչարի 8 բնակարան 18-19): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ համայնքներում։ Բնագավառը` սոցիալական: |
6. |
Ծրագրի բյուջեն |
36,914,400 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղից տեղահանված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 450 շահառու (100 ընտանիք) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի փետրվարի 28-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ծրագրի շահառուներին նյութական աջակցության տրամադրում ընդհանուր 35,314,400 դրամի չափով, նախատեսվում է 2023 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2024 թվականի փետրվարի 28-ը ընկած ժամանակահատվածում: 1) ծրագրի շահառուներին կահույքի տրամադրում՝ 17,657,000 դրամի չափով, 2) ծրագրի շահառուներին սեզոնային հագուստի և կոշիկի տրամադրում՝ 17,657,400 դրամի չափով: 2. Ծրագրի մասնագիտական անձնակազմի` 11 սոցիալական աշխատողի, 3 հոգեբանի և 1 ծրագրի համակարգողի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր՝ կազմում է 1,600,000 դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում), ովքեր պետք է իրականացնեն շահառուների նույնականացում, կարիքների գնահատում, խորհրդատվություն, ուղղորդում, անհատական և խմբային հոգեբանական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում` կարիքահեն դասընթացների կազմակերպում /օրինակ ծնողավարման հմտություններ/: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) ծրագրի շահառուներին տրամադրելու նպատակով կահույքի ձեռքբերման աշխատանքների իրականացում ՝ 17,657,000 դրամ, 2) ծրագրի շահառուներին տրամադրելու նպատակով սեզոնային հագուստի և կոշիկի ձեռքբերման աշխատանքների իրականացում` 17,657,400 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |