Գլխավոր տեղեկություն
Համար
N 317
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.09.1996-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/2, փետրվար 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
25 սեպտեմբերի 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 1996 թվականի N 317

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 263, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 291, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 284 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Գառնի» ԱԱՄ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Գառնի» ԱԱՄ» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Գառնի» ԱԱՄ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Զանգու» դուստր ձեռնարկությունը և այն սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.3. «Գառնի» ԱԱՄ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի շենքի անավարտ շինարարությունն ու մանկապարտեզը (քաղ. Աբովյան) և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել պատգամավորների Աբովյանի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը:

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 340360 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 272290 հազ. դրամ:

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 27229 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 383640 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Գառնի» ԱԱՄ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.8. Սահմանել, որ «Գառնի» ԱԱՄ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.9. Սահմանել, որ «Գառնի» ԱԱՄ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գառնի» ԱԱՄ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

2.1. Սեփականաշնորհել «Գառնի» ԱԱՄ» փակ բաժնետիրական ընկերության «Զանգու» դուստր ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Զանգու» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. «Գառնի» ԱԱՄ» փակ բաժնետիրական ընկերության «Զանգու» դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

2.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 62440 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 49950 հազ. դրամ:

2.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4995 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

2.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 27278 հազ. դրամ:

2.6. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Զանգու» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.7. Սահմանել, որ «Զանգու» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

2.8. Սահմանել, որ «Զանգու» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.9. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Զանգու» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

3.1. Սեփականաշնորհել «Արշալույս» փակ բաժնետիրական ընկերության (Գյումրիի գուլպա-նասկեղենի ԱՄ) պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Արշալույս» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. «Արշալույս» փակ բաժնետիրական ընկերության (Գյումրիի գուլպա-նասկեղենի ԱՄ) կազմից առանձնացնել հանրակացարանը (քաղ. Գյումրի, Լենինի 83), NN 1 և 2 մանկապարտեզները և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել պատգամավորների Գյումրիի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը:

3.3. «Արշալույս» փակ բաժնետիրական ընկերության (Գյումրիի գուլպա-նասկեղենի ԱՄ) կազմից առանձնացնել Հացիկի մասնաճյուղն ու ակումբը և դրանք սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.4. «Արշալույս» փակ բաժնետիրական ընկերության (Գյումրիի գուլպա-նասկեղենի ԱՄ) կազմից առանձնացնել «Վերածնունդ» անավարտ շինարարությունը, գործարանի տարածքում գտնվող անավարտ շինարարության օբյեկտները և դրանք սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.5. «Արշալույս» փակ բաժնետիրական ընկերության (Գյումրիի գուլպա-նասկեղենի ԱՄ) կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.6. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 162550 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 130040 հազ. դրամ:

3.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 13004 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.8. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 67398 հազ. դրամ:

3.9. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Արշալույս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.10. Սահմանել, որ «Արշալույս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.11. Սահմանել, որ «Արշալույս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արշալույս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

3.13. Շիրակի մարզպետարանին` սեփականաշնորհումից հետո ընկերության հետ կնքել պայմանագիր ընկերության տարածքում գտնվող մանկապարտեզը հետագայում ընկերության կարիքների համար օգտագործելու վերաբերյալ:

4.1. «Արշալույս» փակ բաժնետիրական ընկերության (Գյումրիի գուլպա-նասկեղենի ԱՄ) ակումբը սեփականաշնորհել դասական աճուրդով` մեկնարկային գինը սահմանելով 18934 հազ. դրամ:

4.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.1. Սեփականաշնորհել «Արշալույս» փակ բաժնետիրական ընկերության (Գյումրիի գուլպա-նասկեղենի ԱՄ) Հացիկի մասնաճյուղը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հացիկի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. «Արշալույս» փակ բաժնետիրական ընկերության (Գյումրիի գուլպա-նասկեղենի ԱՄ) Հացիկի մասնաճյուղը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

5.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 13790 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 11030 հազ. դրամ:

5.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1103 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

5.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

5.6. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հացիկի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

5.7. Սահմանել, որ «Հացիկի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

5.8. Սահմանել, որ «Հացիկի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

5.9. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հացիկի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

6.1. Սեփականաշնորհել Աբովյանի (Բալահովիտի) ավտոտրանսպորտային պետական ձեռնարկությունը` դրա կոլեկտիվի կողմից ստեղծված ընկերությանը:

6.2. Աբովյանի (Բալահովիտի) ավտոտրանսպորտային պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Ամարաս» ՍՊԸ-ին վարձակալության տրված գույքը և այն սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 36880 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 36880 հազ. դրամ:

6.4. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 98 հազ. դրամ:

6.5. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.1. Սեփականաշնորհել «Հայավտոսերվիս» միջշրջանային ավտոտեխսպասարկման և առևտրի ձեռնարկության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հայավտոսերվիս» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. «Հայավտոսերվիս» միջշրջանային ավտոտեխսպասարկման և առևտրի ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

7.3. «Հայավտոսերվիս» միջշրջանային ավտոտեխսպասարկման և առևտրի ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 35830 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 28670 հազ. դրամ:

7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2867 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

7.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4782 հազ. դրամ:

7.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հայավտոսերվիս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

7.8. Սահմանել, որ «Հայավտոսերվիս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

7.9. Սահմանել, որ «Հայավտոսերվիս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայավտոսերվիս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

8.1. Սեփականաշնորհել «Հայշինպոլիմեր» («Հայհատուկշինպոլիմեր») փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հայշինպոլիմեր» բաց բաժնետիրական ընկերության:

8.2. «Հայշինպոլիմեր» («Հայհատուկշինպոլիմեր») փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

8.3. «Հայշինպոլիմեր» («Հայհատուկշինպոլիմեր») փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 33890 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 27110 հազ. դրամ:

8.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2711 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

8.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 22261 հազ. դրամ:

8.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հայշինպոլիմեր» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

8.8. Սահմանել, որ «Հայշինպոլիմեր» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

8.9. Սահմանել, որ «Հայշինպոլիմեր» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայշինպոլիմեր» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

9.1. Թույլատրել «Հայջրշին» վարձակալական ձեռնարկության արտադրական կոոպերատիվին գնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության «Հայջրշին» ՄՇԼԿ ՊՁ-ից վարձակալած 22230 հազ. դրամ արժեքով գույքը:

9.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.1. Սեփականաշնորհել «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ի «Կանազիտ» ԳԱՖ-ը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Կանազիտ» բաց բաժնետիրական ընկերության:

10.2. «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ի «Կանազիտ» ԳԱՖ-ը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

10.3. «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ի «Կանազիտ» ԳԱՖ-ի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

10.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 11800 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 11800 հազ. դրամ:

10.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1180 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

10.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 13775 հազ. դրամ:

10.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Կանազիտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

10.8. Սահմանել, որ «Կանազիտ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

10.9. Սահմանել, որ «Կանազիտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

10.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կանազիտ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

11.1. Թույլատրել «Հանձ» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունից վարձակալած 9850 հազ. դրամ արժեքով գույքը:

11.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12.1. Սեփականաշնորհել «Սևանի ձկնաբուծական գործարան» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Սևանի ձկնաբուծական գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

12.2. «Սևանի ձկնաբուծական գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել անավարտ շինարարությունը և այն հանձնել «Սևանի ձուկ կոմբինատ» («Ձկնորս» ՓԲԸ) հաշվեկշռին և սեփականաշնորհել վերջինիս կազմում:

12.3. «Սևանի ձկնաբուծական գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

12.4. Սահմանել, որ ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը մնում է որպես պետական բաժնեմաս և տնօրինվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության կողմից:

12.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 9740 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 6430 հազ. դրամ:

12.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1286 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

12.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 701 հազ. դրամ:

12.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Սևանի ձկնաբուծական գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

12.9. Սահմանել, որ «Սևանի ձկնաբուծական գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

12.10. Սահմանել, որ «Սևանի ձկնաբուծական գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

12.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սևանի ձկնաբուծական գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

13.1. Թույլատրել «Կվարց» գիտաարտադրական անհատական ձեռնարկությանը գնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության «Երևանի փորձարարական գործարան» ՓԲԸ-ից վարձակալած 4386 հազ. դրամ արժեքով գույքը:

13.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14.1. Սեփականաշնորհել «Խոսրովի ֆորելային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` դրա կոլեկտիվի կողմից ստեղծված ընկերությանը:

14.2. «Խոսրովի ֆորելային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

14.3. «Խոսրովի ֆորելային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

14.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 4530 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 3620 հազ. դրամ:

14.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1650 հազ. դրամ:

14.6. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

15.1. Թույլատրել «Հանձ» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունից վարձակալած 4100 հազ. դրամ արժեքով գույքը:

15.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16.1. Թույլատրել «Կարմեն» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության «Նաիրիի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» պետական ձեռնարկությունից վարձակալած 3280 հազ. դրամ արժեքով գույքը;

16.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

17.1. Թույլատրել «Ամարաս» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության Աբովյանի ավտոտրանսպորտային պետական ձեռնարկությունից վարձակալած 1844 հազ. դրամ արժեքով գույքը:

17.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

18.1. Սեփականաշնորհել «Կարս» կոշիկի ֆաբրիկա» ՓԲԸ-ի պետական բաժնեմասը` դրա կոլեկտիվի կողմից ստեղծված ընկերությանը:

18.2. «Կարս» կոշիկի ֆաբրիկայի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

18.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 1174 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 940 հազ. դրամ:

18.4. Վճարման ենթակա պասսիվները կազմում են հազ. դրամ:

18.5. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

19.1. Սեփականաշնորհել Երևանի պահածոների գործարանի Արևշատի մասնաճյուղի պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Երևանի պահածոների գործարանի Արևշատի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության:

19.2. Երևանի պահածոների գործարանի Արևշատի մասնաճյուղի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

19.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 940 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 750 հազ. դրամ:

19.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 750 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

19.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

19.6. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Երևանի պահածոների գործարանի Արևշատի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

19.7. Սահմանել, որ «Երևանի պահածոների գործարանի Արևշատի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

19.8. Սահմանել, որ «Երևանի պահածոների գործարանի Արևշատի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

19.9. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի պահածոների գործարանի Արևշատի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

20.1. Լուծարել «Հայթռչնարդշին» ՇՊՁ-ի մասնագիտացված վարչությունը:

20.2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել լուծարման գործընթացը:

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 26-ի N 226 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 263 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 22.4-րդ կետում «16170» և «12936» թվերը փոխարինել համապատասխանաբար «16110» և «12890» թվերով:

բ) որոշման 22.5-րդ կետում «12936» և «1000» թվերը փոխարինել համապատասխանաբար «1289» և «10000» թվերով:

22. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի N 183 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 284 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) 39.4-րդ կետում «2830» թիվը փոխարինել «6740» թվով.

բ) 39.5-րդ կետում «1415» և «2000» թվերը փոխարինել համապատասխանաբար «1348» և «5000» թվերով:

23. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 14-ի NN 248, 249 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի N 265 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 291 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

Որոշման 30.6-րդ կետում «96000» թիվը փոխարինել «96» թվով:

24. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան