ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
30 նոյեմբերի 2018 թ. |
թիվ 71-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ԹԻՎ 27-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 25.12.23 թիվ 68-Ն)
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Անասնաբուծության մասին» ձև 24-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը փոփ. 25.12.23 թիվ 68-Ն)
2. Հաստատել «Անասնաբուծության մասին» ձև 24-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 25.12.23 թիվ 68-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի օգոստոսի 17-ի «Անասնաբուծության դրության մասին» Ձև թիվ 24-ԳՏ (ամսական)» պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի N 151-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 27-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի փետրվարի 1-ից:
Նախագահ՝ | Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 71-Ն որոշման |
Բաժին 1. Անասնաբուծության մասին
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Չափման |
Հաշվետու ամսվա ծավալը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Իրացվել է սպանդի համար գյուղատնտեսական կենդանի և թռչուն (կենդանի քաշով) |
100 |
ցենտներ |
|
Կթվել է կաթ կովի և մատակի |
110 |
-‘’- |
|
Ստացվել է հավի ձու |
120 |
հատ |
|
Խուզվել է ոչխարի բուրդ |
130 |
ցենտներ |
|
Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը, որից` |
140 |
գլուխ |
|
կովեր |
140.1 |
-‘’- |
|
Խոզեր |
150 |
-‘’- |
|
Ոչխարներ և այծեր |
160 |
-‘’- |
|
Թռչուններ, ընդամենը, որից` |
170 |
-‘’- |
|
ածան հավեր |
170.1 |
-‘’- |
Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր՝ |
______________________ |
|
__________________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
|
| |
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | |
|
«__ __»___________ 20__թ. |
(հավելվածը խմբ. 25.12.23 թիվ 68-Ն)
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 71-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 25.12.23 թիվ 68-Ն)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Անասնաբուծության մասին» Ձև 24-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են անասնաբուծությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. «100» ծածկագրով տողում լրացվում է սպանդի համար իրացված, ինչպես նաև տեղում մորթված և օգտագործված գյուղատնտեսական կենդանու և թռչնի կենդանի քաշը:
7. «110» ծածկագրով տողում լրացվում է բոլոր կովերից, ծնած երինջներից, ինչպես նաև գոմեշներից կթված կաթի քանակը: Այդ տվյալներում ներառվում է նաև հորթերին խմեցնելու համար ծախսված կաթը և խեժը: Անմիջապես կովերից հորթերի ծծած կաթը հաշվի չի առնվում:
8. «120» ծածկագրով տողում լրացվում է հավերից ստացված ձուն:
9. «130» ծածկագրով տողում լրացվում է խուզված բուրդը (հաշվետու ամսում խուզից ստացված ոչխարի ամբողջ բուրդը ֆիզիկական քաշով, ներառյալ ներտնտեսային կարիքների համար օգտագործածը):
10. «140-170.1» ծածկագրերով տողերում լրացվում է տրվում հաշվետու ամսում առկա բոլոր հասակի, համապատասխան գյուղատնտեսական կենդանիների և թռչունների գլխաքանակը:
(հավելվածը խմբ. 25.12.23 թիվ 68-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.12.2023, թիվ 68-Ն | 30.12.2023, թիվ 71-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|