Գլխավոր տեղեկություն
Համար
N 102-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2023
Ընդունող մարմին
Սևան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
10.11.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
10.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2023 թվականի N 102-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մաս՝

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց 2024թվականին գանձվող վճարների դրույքաչափերը՝ համաձայն Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Կողմ -16

 

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԱՖԻՅԱՆ ԱՐՍԵՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ
ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ
ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

  

2023 թվականի  նոյեմբերի 10

ք. Սևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի

ավագանու` 10.11.2023 թ. N 102-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

N

Անվանումը

Ծառայության վճարների
չափը(դրամ)

1.

Դաշնամուր և այլ նվագարաններ

1)

դաշնամուր

6000

2)

կիթառ

3000

3)

իոնիկա

3000

4)

ակորդեոն

3000

5)

վոկալ

3000

2.

Ազգային նվագարաններ

1)

դուդուկ

3000

2)

քանոն

3000

3)

դհոլ

3000

3.

Լարային նվագարաններ

1)

ջութակ

3000

4.

Փողային նվագարաններ

1)

սաքսոֆոն

3000

2)

կլարնետ

3000

3)

ֆլեյտա

3000

5.

Երկրորդ գործիք

1500

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

1. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության /ՀՈԱԿ/ կողմից մատուցվող ծառայությունների վճարների չափը 2024 թվականի համար սահմանել 0 դրամ:

2. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության /ՀՈԱԿ/ կողմից մատուցվող ծառայությունների վճարների չափը բոլոր խմբերում 2024 թվականի համար սահմանել 500 դրամ:

3. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի մանկական արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության /ՀՈԱԿ/ կողմից մատուցվող ծառայությունների վճարների չափը բոլոր բաժիններում 2024թվականի համար սահմանել 0 դրամ:

4. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության /ՀՈԱԿ/ կողմից մատուցվող ծառայությունների վճարների չափը 2024 թվականի համար բոլոր խմբերում` 0 դրամ:

5. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում /ՆՈւՀ-եր/ ծնողական վարձավճարների չափը 2024թվականի համար սահմանել 0 դրամ:

6. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճը և նախասրահը մշակութային, մարզական և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով տրամադրելու համար` 1 ժամվա վճար սահմանել 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության վճարը` յուրաքանչյուր հուղարկավորության համար սահմանել՝ 0 դրամ:

2. Բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման ամսական վճարի չափը 2024 թվականի համար սահմանել՝

 

N

Շենքերի հարկերի և բնակարանների թիվը

Ամսական վճարի չափը

(դրամ)

1.

6 հարկանի շենք, հարթակում` 4 բնակարան

6.000 դրամ

2.

9 հարկանի շենք, հարթակում` 4 բնակարան

10.000 դրամ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական: