Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2023
Ընդունող մարմին
Չարենցավան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.12.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
20.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«20» դեկտեմբերի 2023 թվականի N 104-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը՝ համաձայն հավելված 1-ի։

2. Հաստատել Չարենցավան համայնքի 2024 թվականի բյուջեն

1) եկամուտների գծով` 1 800 000.0 հազար դրամ,

2) ծախսերի գծով` 1 800 000.0 հազար դրամ,

3) դեֆիցիտը (պակասուրդը) 0,0 հազար դրամ։

3․ Չարենցավան համայնքի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը՝ 0,0 հազար դրամ։

4․ Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` հավելված 2՝ հատված 1,

5․ Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` հավելված 2` հատված 2.

6․ Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` հավելված 2` հատված 3.

7․ Հաստատել համայնքի բյուջեի միջոցների հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելված 2` հատված 4.

8. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 2` հատված 5:

9․ Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման՝ հավելված 2` հատված 6.

10․ Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը:

11. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2024 թ. հունվարի 1-ից:

 

Կողմ-14

 

դեմ-11

 

ձեռնպահ-1

 

Առաքելյան Նորայր

Բաբայան Արայիկ

Գասպարյան Մելիք

Գևորգյան Գևորգ

Դավթյան Կարեն

Եփրեմյան Բաբկեն

Եփրեմյան Տարոն

Մակինյան Վարդան

Մուքայելյան Վալերի

Շահգալդյան Հակոբ

Վարդանյան Նորայր

Վարդանյան Սարգիս

Վարդանյան Սևակ

Պողոսյան Մնացական

Բաբայան Նարեկ

Բաղդասարյան Սահակ

Գալստյան Արթուր

Թադևոսյան Նունե

Խաչատրյան Արշակ

Մալխասյան Նորիկ

Սահակյան Գառնիկ

Վարդանյան Նորիկ

Պալյան Գարիկ

Խեչոյան Անահիտ

Պապոյան Դավիթ

 Հարոյան Լիլիթ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հ. Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

 

Հավելված 1

Չարենցավան համայնքի ավագանու

2023 թվականի դեկտեմբերի 20-ի

N 104-Ն որոշման

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ

 

1. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համայնքի գործունեության արդյունավետությունը կախված է բյուջետային գործընթացի ճիշտ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների նպատակային օգտագործումից:

Համայնքի 2024 թվականի բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են՝

Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշգրտելով հողի հարկի և գույքահարկի, ինչպես նաև անշարժ գույքի հարկի բազաները, բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները։

Բարձրացնել ՏԻՄ-երի, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների և բնակիչների հետ աշխատանքի արդյունավետությունը։

Բարձրացնել բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող համայնքային ծառայությունների և այլ լրացուցիչ ծառայությունների մակարդակն ու որակը:

Իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման, գույքային վերազինման և այլ աշխատանքներ:

Խոցելի խմբերին և բազմազավակ ընտանիքներին ցուցաբերել աջակցություն։

Կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային, կոմունալ տնտեսության բարեկարգման, ճանապարհային տնտեսության բնագավառներում, ավելացնել փողոցային լուսավորությունը։

Խթանել համայնքում գենդերային, հաշմանդամության և խոցելի խմբերի համար ծրագրերի իրականացումը:

Կիրականացվի օրենքով համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններ՝ պաշտպանության և արտակարգ իրավիճակների պայմաններում գործողություններ իրականացնելու ոլորտում։

Համայնքի 2024 թվականի զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական մակարդակի բարելավմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքում հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև համայնքում գենդերային հավասարությանը:

Ես դիմում եմ համայնքի բնակիչներին, ավագանուն, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ շահագրգիռ և սրտացավ մոտեցում ցուցաբերել համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային և հասցեական օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման համար:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Հ. Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

 

Հավելված 2

Չարենցավան համայնքի ավագանու

2023 թվականի դեկտեմբերի 20-ի

N 104-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական: