Գլխավոր տեղեկություն
Համար
N 161-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 01.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2024 թվականի N 161-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի «Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1324-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված N 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 1-ին կետի 2-րդ ենթակետում «ԱԱՀ (այդ թվում՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ գումար)» բառերը փոխարինել «0-ից մեծ ԱԱՀ-ի հարկման բազա» բառերով.

2) 1-ին կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7) դիտարկվող ժամանակահատվածի սկզբից և մինչև դիմումը ներկայացնելու օրը հարկային և (կամ) մաքսային մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարողի (պաշտոնատար անձի) նկատմամբ արձանագրած իրավախախտումների բացակայություն (այդ թվում, երբ արձանագրված իրավախախտումը վերաբերում է դիտարկվող ժամանակահատվածից տարբերվող ժամանակահատվածին)։ Սույն չափանիշի իմաստով իրավախախտում է համարվում նաև համալիր հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում ստուգվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից հաշվարկների (հայտարարագրերի, այդ թվում` ճշտված) ներկայացումը և (կամ) ընդունված վարչական ակտերով (այդ թվում՝ ստուգման ակտերով կամ ուսումնասիրության արձանագրություններով) արձանագրված իրավախախտումները` անկախ այդ վարչական ակտերի անբողոքարկելի համարվելու համար օրենքով սահմանված ժամկետներից կամ այդ ակտերի բողոքարկված լինելու հանգամանքից.».

3) 1-ին կետի 8-րդ ենթակետում «քրեական կամ» բառերը հանել, իսկ «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

4) 1-ին կետը 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ և 10-րդ ենթակետերով՝

«9) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկ վճարողի առնչությամբ կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կամ մաքսանենգության դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և չավարտված քրեական վարույթի բացակայություն.

10) դիմումում լրացված գործունեության ոլորտի (ոլորտների) համապատասխանում հարկ վճարողի կողմից իրականացվող փաստացի գործունեությանը։».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին և 1.2-րդ կետերով՝

«1.1. Դիտարկվող ժամանակահատվածի սկզբից մինչև դիմումը ներկայացնելու օրը հարկ վճարողի վերակազմակերպված լինելու դեպքում սույն կարգի 1-ին կետով սահմանված չափանիշներին բավարարելու պահանջների գնահատումը ներառում է նաև իրավանախորդ կազմակերպությունների գործունեության արդյունքները։

1.2. Սույն կարգի 1-ին կետի 3-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված չափանիշներին բավարարելու պահանջների գնահատումը ներառում է նաև դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկ վճարողի՝ փոխկապակցված համարվելու կամ փոխկապակցված ճանաչվելու համար ՀՀ հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում հարկ վճարողի և վերջինիս հետ փոխկապակցված բոլոր հարկ վճարողների գործունեության վերաբերյալ տեղեկությունները։».

6) 2-րդ կետում «1 մլն» բառերը փոխարինել «4 մլն» բառերով.

7) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած հարկ վճարողներին, որոնք բավարարում են «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 289-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պայմաններին, և առկա չեն Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 434-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դիմումի ուսումնասիրությունը մերժելու հիմքերը, տրամադրվում է հավաստագիր համաձայն հավելված 2-ի ձև 3-ի՝ բացառապես լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար, եթե հարկ վճարողի սույն կարգի 2-րդ կետով սահմանված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ հարկային (մաքսային) մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում դիտարկվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազայի 0,8%-ը։»։

2. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված Հավելված N 2-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 5-րդ կետի «N 2 ձևի» բառերը փոխարինել «ձև N 2-ի, իսկ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած հարկ վճարողին՝ համաձայն սույն հավելվածի ձև N 3-ի,» բառերով.

2) 7-րդ կետի «ցանկը հրապարակվում է» բառերը փոխարինել «ցանկերը հրապարակվում են» բառերով.

3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9) Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ընթացքում հարկ վճարողը սույն հավելվածի N 2 ձևի նոր հավաստագիր ստանալու համար կարող է դիմել գործող հավաստագրի ժամկետի 12-րդ ամսվա 1-ից, իսկ սույն հավելվածի N 3 ձևի նոր հավաստագիր ստանալու համար կարող է դիմել հավաստագրի տրման օրվան հաջորդող ամսվա 1-ից։ Նշված ժամկետներից շուտ ներկայացված դիմումները մերժվում են։».

4) ձև N 1-ի 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7.1-ին և 7.2-րդ կետերով՝

 

«

7.1.

ԼՏՕ ռեեստրում գրանցվելու համար մաքսային մարմին ներկայացված դիմումի ամսաթիվ կամ

օր

ամիս

տարի

     

7․2.

գործող ԼՏՕ վկայականի համար

 
».

 

5) ձև N 1-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետով՝

«9. ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն իրավանախորդ հանդիսացող կամ փոխկապակցված ճանաչված հարկ վճարողները.

Հ/Հ

Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

Հարկ վճարողի անվանում

(անուն ազգանուն) և իրավական տեսակ

Իրավանախորդության, փոխկապակցվածության

Հիմք

Ամսաթիվ

1

       
         
».

 

6) լրացնել նոր ձև N 3-ով՝ համաձայն հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման ամսվան հաջորդող երկրորդ ամսվա մեկից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

01.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 1-ի N 161-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 12-ի N 1324-Ն որոշման

 

Ձև N 3

 

ՀԱՎԱՍՏԱԳՐԻ

ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_23291

»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

01.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 փետրվարի 2024 թվական: