ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 69-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 Թ. ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2021թ-ի բյուջեն՝
ա/ եկամուտների գծով– 687458.1 հազ.դրամ
բ/ ծախսերի գծով - 687458.1 հազ.դրամ
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝– համաձայն հավելված 1-ի
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսեր՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման - հավելված 2
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսեր՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման - հավելված 3
5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը՝ /պակասորդ/ - հավելված 4
6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի /պակասուրդ/ ֆինանսավորման աղբյուրները - հավելված 5
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման - հավելված 6
8. Սահմանել, որ՝
ա/ ծախսերի ֆինանսավորումը կատարվում Է ստացված փաստացի մուտքերի
սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները
բ./ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների
գ/ սահմանել, որ հոդվածների փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում կարող է լինել առանց սահմանափակումների։
2020 թ-ի բյուջեի եկամուտների գերակատարումը ուղղել հնգամյա ծրագրով նախատեսված ծրագրերի իրականացմանը։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 01-ից։
Կողմ -7 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԱԹԱՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ | ||
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ | ||
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ | ||
ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՐԻՆԱ | ||
ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ | ||
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ | ||
ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ |
22 Դեկտեմբերի 2020 թ. |
(հավելվածները փոփ. 27.12.21 N 50-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2021 թվական: