ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20-ը դեկտեմբերի 2023 թվականի N 165-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-14-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն սույն որոշման կից հավելվածի:
Կողմ՝ 7
Ստեփանյան Արթուր Մարտիրոսյան Նարեկ Մարտիրոսյան Զոյա բացակա Հակոբյան Արտուշ Պողոսյան Հրաչյա բացակա Մանուկյան Սաթինե Նազարյան Արգիշտի Ղահրամանյան Վարդան Գաբրիելյան Ահարոն Հարությունյան Կարեն բացակա Սմբատյան Արսեն բացակա Միքայելյան Քրիստինա բացակա Ստեփանյան Սաշա բացակա |
Դեմ՝ 2
Բաբայան Վահե Սմբատյան Մամիկոն |
Ձեռնպահ՝ 0 |
Համայնքի ղեկավար՝ |
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ |
Հավելված Եղեգիս համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 165-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ՝ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝
1) հիմնական շենքերի և շինությունների համար
ա․ մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող և հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝ 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
2) Սույն կետի 1) ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեսված շենքերի և շինությունների համար հաշվի առնելով, որ Եղեգիս համայնքում ընդգրկված գյուղերի գոտիականությանը համապատասխանող գործակիցը 1․0 է (գյուղերը գտնվում են 17-20 գոտում)՝
ա․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,
բ․ 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ,
գ․ 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ,
դ․ 3001-ից և ավել քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
3) ոչ հիմնական շենքերի և շինությունների համար՝
ա․ մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքների և շինությունների համար՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ,
բ․ 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ:
2. Համայնքի վարչական տարածքում շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝
1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ:
2) բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, և բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը՝ շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով,
3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը:
3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:
4. Համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
5. Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ:
6․ Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։
7․ Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`
1) ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 1200 (մեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ,
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ ՝ 10100 (տաս հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ շինությունների դեպքում՝ 13100 (տասներեք հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20100 (քսան հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25100 (քսանհինգ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,
զ․ 500 և ավել քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 45100 (քառասունհինգ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,
2) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 1200 (մեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ,
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10100 (տասը հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13100 (տասներեք հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20100 (քսան հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25100 (քսանհինգ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,
զ․ 500 և ավել քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 45100 (քառասունհինգ հազար մեկ հարյուր) դրամ,
8. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար՝ 350 (երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար:
9. Համայնքի վարչական տարածքում՝ յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝
1) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2000 (երկու հազար) ՀՀ դրամ.
2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 3500 (երեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ.
3) այլ արտաքին գովազդի համար՝ 1500 դրամ.
4) դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25%-ի չափով:
10. Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
1) առևտրի օբյեկտների համար` 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,
2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ,
3) բաղնիքների (սաունաների) համար` 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,
4) խաղատների համար` 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,
5) շահումով խաղերի համար` 200 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,
6) վիճակախաղերի համար` 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ։
11. Համայնքի խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
12. Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ։
13․ Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։
14․ Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
1) 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 1 250 000 (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,
2) 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,
3) 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 3 500 000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,
4) 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 5 000 000 (հինգ միլոն միլիոն) ՀՀ դրամ:
ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ
1. Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու դիմաց փոխհատուցման վճար 2500 (երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
2․ Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ։
3․ Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ։
4․ Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 1 000 (մեկ հազար) ՀՀ դրամ։
5․ Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ։
6. Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար մասնակիցներից վճար՝ 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ:
7․ Համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը համայնքի ավագանին սահմանում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում.
1) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ առավելագույնը 3000 դրամ
2) ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ:
8. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական վճարը ընթացիկ տարվա համար սահմանվում է 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ:
9. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ, կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է.
1) ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ, կամ
2) ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 20 (քսան) ՀՀ դրամ:
3) Համայնքում առկա ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական, հանրային, ծառայությունների մատուցման, արտադրական, արդյունաբերական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.
4) Առևտրի, հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար 50(հիսուն) ՀՀ դրամ:
5) Հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար 30(երեսուն) ՀՀ դրամ:
6) Վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 20 (քսան) ՀՀ դրամ.
7) Արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար 10 (տասը) ՀՀ դրամ:
8) Գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 10 (դրամ) ՀՀ դրամ:
9) Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկել մեկ ամսվա համար 400 (չորս հարյուր) ՀՀ դրամ:
10) Շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափով:
11) Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 (հիսուն) ՀՀ դրամ:
10․ Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար
1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ
2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ
3) մեկ շաբաթվա համար` 3000 (երեք հազար) ՀՀ դրամ
4) մեկ ամսվա համար` 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ
5) մեկ տարվա համար` 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:
Ընդ որում` մեկ ժամվա համար սահմանված վճարի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ։
11․ Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ։
12. Խմելու ջրի վարձավճարի չափը սահմանել ամսական 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ՝ մեկ շնչի հաշվով:
13. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական տարածքում գտնվող համայնքային արոտներից օգտվելու վճարի չափը սահմանել տվյալ արոտավայրի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:
14. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական տարածքում գտնվող համայնքային խոտհարքներից օգտվելու վճարի չափը սահմանել տվյալ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:
15. Համայնքի անասնաբույժի կողմից մատուցվող անասնաբուժական ծառայությունների վճար սահմանվում է՝
Ծննդօգնություն
1) Թեթև միջամտություն՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ,
2) Ծանր միջամտություն 2000 (երկու հազար) ՀՀ դրամ։
16. Վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և արյունառում կամ այլ նմուշառում` կախված կենդանու տեսակից (բացառությամբ՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում»ը՝ պետական ծրագրում ընդգրկված Հակաանասնահամաճարակային միջոցառումներ)՝
1) Մանր կենդանի 50 (հիսուն) ՀՀ դրամ,
2) Խոշոր կենդանի 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ։
17. Կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքար՝ 500 (հինգ հարյուր) դրամ։
18. Ախտահանություն՝ 1 քառ. մետր 150 (մեկ հարյուր հիսուն) ՀՀ դրամ։
19. Միջատազերծում (դեզինֆեկցիա)՝ 1 քառ. մետր 150 (մեկ հարյուր հիսուն) ՀՀ դրամ։
20. Կրծողների դեմ պայքար (դեռատիզացիա)՝ 1 քառ. մետր 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ։
21. Արհեստական սերմնավորում խոշոր եղջերավոր, խոզեր՝ 6000 (վեց հազար) ՀՀ դրամ։
Համայնքի ղեկավար՝ |
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2023 թվական: