ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՏԵՔՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Հաստատել աշխարհի երկրների խորհրդարաններին և կառավարություններին ուղղված Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի դիմումի տեքստը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` | ա. սահակյան |
25 սեպտեմբերի 1991 թվականի, քաղ. Երևան Հ.Ն.-0409-1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Դ Ի Մ ՈՒ Մ Ը
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հիմք ընդունելով ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
Հայաստանի Հանրապետությունը հայտնում է իր պատրաստակամությունը հաստատել իրավահավասար փոխհարաբերություններ բոլոր պետությունների հետ:
Հայաստանի Հանրապետությունը մտադիր է ստեղծել միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան ժողովրդավարական հասարակություն:
Ձգտելով դառնալ Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ, Հայաստանի Հանրապետությունը գործելու է ՄԱԿ-ի սկզբունքներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիների իրավունքների և ազատությունների օրենսդրական կարգավորման հիմք է ընդունել մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության մասնակից պետությունների ներկայացուցիչների Վիեննայի հանդիպման եզրափակիչ փաստաթուղթը և մարդու իրավունքների միջազգային մյուս համաձայնագրերը:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը դիմում է աշխարհի երկրների խարհրդարաններին և կառավարություններին ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը և նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:
25 սեպտեմբերի 1991 թվականի, քաղ. ԵՐևան |