ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2023 թվականի N 2274-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի N 1538-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որոշման համաձայն ձեռք բերված տրանսպորտային միջոցներն ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ծառայության պետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում ներառված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
3. Ծառայության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել՝
1) տրանսպորտային միջոցների հաշվառումը ծառայության անվամբ՝ դրանց պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով ծառայության միջոցների հաշվին.
2) տրանսպորտային միջոցների մուտքագրումը ծառայության հաշվեկշիռ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2274-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1538-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
Մակնիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
1. |
Ռենո Կոլեոս (Renault Koleos) |
2023 թ. |
VF1RZG005UC397262 |
15,400,000.0 |
2. |
Ռենո Կոլեոս (Renault Koleos) |
2023 թ. |
VF1RZG007UC397263 |
15,400,000.0 |
3. |
Ռենո Կոլեոս (Renault Koleos) |
2023 թ. |
VF1RZG000UC397265 |
15,400,000.0 |
4. |
Ռենո Կոլեոս (Renault Koleos) |
2023 թ. |
VF1RZG002UC397266 |
15,400,000.0 |
5. |
Ռենո Կոլեոս (Renault Koleos) |
2023 թ. |
VF1RZG004UC397267 |
15,400,000.0 |
Ընդամենը |
77,000,000.0 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |