040.0159.090398
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
«9» մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 1998 թվականի թիվ 159
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐ ԸՆԴՈՒՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտեր ընդունելու լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը պետական տուրքերի հաշվարկման և վճարման կարգի կիրարկման ու պահպանման վերաբերյալ պարզաբանումներ տալու իրավունք վերապահելու մասին» թիվ 343 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 9-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.05.2000, N 258 | 26.05.2000, թիվ 159 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|