Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.Ն.-0410-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991/18 (998) հոդ. 407, 30 սեպտեմբերի 1991
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.09.1991
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
25.09.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԽՍՀՄ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՏԵՔՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Հաստատել ԽՍՀՄ Պետական խորհրդին ուղղված Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի դիմումի տեքստը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության  Գերագույն խորհրդի նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար`

ա. սահակյան

 

25 սեպտեմբերի 1991 թվականի,

քաղ. Երևան

Հ.Ն.-0410-1

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհՐԴԻ

դ Ի Մ ՈՒ Մ Ը

խսհմ պետական խորհրդին

1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին հետևյալ հարցադրմամբ. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»: Հանրաքվեի անցկացման օր նշանակվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ը:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունում հանրաքվեն անցկացվեց 25 երկրներից հրավիրված 117 դիտորդների մասնակցությամբ: Հանրաքվեի արդյունքներն են` քվեարկությանը մասնակցել է քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների 95,05 տոկոսը, առաջադրված հարցին «Այո» է պատասխանել քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների 94,39 տոկոսը:

Հիմնվելով հանրաքվեի արդյունքների վրա, արտահայտելով ժողովրդի միասնական կամքը, 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ընդունել է որոշումներ և օրենքներ, որոնցով միանում է միջուկային զենքը չտարածելու 1968 թվականի հունիսի 12-ի ՄԱԿ-ի պայմանագրին, քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության բոլոր փաստաթղթերին:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը դիմում է ԽՍՀՄ Պետական խորհրդին ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական անկախությունը և աջակցել Հայաստանի Հանրապետության միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակի ձեռքբերմանը:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումը կնպաստի ինքնիշխան հանրապետությունների հետ փոխշահավետ համագործակցության հաստատմանը:

Հայաստանի Հանրապետությունը իր պատրաստակամությունն է հայտնում շահագրգիռ բոլոր կողմերի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ բնույթի խնդիրները լուծել բանակցությունների միջոցով:

 

25 սեպտեմբերի 1991 թվականի,

քաղ. ԵՐևան