Գլխավոր տեղեկություն
Համար
N 32-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 32-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 92-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02600539) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 8-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում» ծրագրի մասին» N 92-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2014 թվականի հուլիսի 25-ին կնքված՝ N09106149959 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2017 թվականի փետրվարի 15-ին կնքված՝ N 015.02.17 11424 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2017 թվականի հունվարի 31-ին կնքված՝ N 091011711412 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520388) 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված՝ N 014606 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 10,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520388) 2017 թվականի փետրվարի 24-ին կնքված՝ N 267777 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520388) 2022 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված՝ N 0488792 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00024873) 2011 թվականի օգոստոսի 23-ին կնքված՝ N 99/23/08/2011 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2016 թվականի նոյեմբերի 16-ին կնքված՝ N 19006193 և N 19006154 ու 2017 թվականի մայիսի 18-ին կնքված՝ N 19366806 պայմանագրերով նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

22.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ