ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 914-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՉԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Հայաստանի բոչիայի ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար ակումբային մարզումների և առաջնությունների կազմակերպման նպատակով ձեռք բերված մարզագույքի (4 տեղ, 74.5 կգ ընդհանուր քաշով, 3,196 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 96,105 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի բոչիայի ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |