Գլխավոր տեղեկություն
Համար
N 580-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (09.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2018 թվականի N 580-Ա

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով և 6-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը՝

1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ենթակա մարմին է՝

ա. Միասնական սոցիալական ծառայությունը.

2) Արդարադատության նախարարությանը ենթակա մարմիններ են՝

ա. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը,

բ. Քրեակատարողական ծառայությունը,

գ. Պրոբացիայի ծառայությունը.

3) (ենթակետն ուժը կորցրել է 05.01.23 N 17-Ա)

4) Արտաքին գործերի նախարարությանը ենթակա մարմին է՝

ա. Պետական արարողակարգի ծառայությունը.

5) Շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա մարմին է՝

ա. Էկոպարեկային ծառայությունը.

6) (ենթակետն ուժը կորցրել է 20.06.19 N 923-Ա)

6.1) Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմիններն են՝

ա. Ոստիկանությունը,

բ. Փրկարար ծառայությունը,

գ. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը.

7) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ենթակա մարմիններ են՝

ա. (պարբերությունն ուժը կորցրել է 22.06.23 N 997-Ա)

բ. (պարբերությունն ուժը կորցրել է 22.06.23 N 997-Ա)

գ. Լեզվի կոմիտեն,

դ. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն.

8) Պաշտպանության նախարարությանը ենթակա մարմիններ են՝

ա. (պարբերությունն ուժը կորցրել է 20.06.19 N 923-Ա)

բ. Զինված ուժերի գլխավոր շտաբը.

9) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա մարմիններն են՝

ա. (պարբերությունն ուժը կորցրել է 05.01.23 N 17-Ա)

բ. Ջրային կոմիտեն,

գ. Պետական գույքի կառավարման կոմիտեն,

դ. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.  

10) Էկոնոմիկայի նախարարությանը ենթակա մարմիններն են՝

ա. Զբոսաշրջության կոմիտեն.

բ. (պարբերությունն ուժը կորցրել է 20.06.19 N 923-Ա)

11) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը ենթակա մարմիններն են՝

ա. Ռազմաարդյունաբերության կոմիտեն.

12) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.22 N 595-Ա)

 (1-ին կետը փոփ., լրաց. 20.06.19 N 923-Ա, փոփ. 25.02.21 N 230-Ա, 28.04.22 N 595-Ա, փոփ., լրաց. 05.01.23 N 17-Ա, 22.06.23 N 997-Ա, փոփ. 08.01.24 N 29-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. մայիսի 29

Երևան