Գլխավոր տեղեկություն
Համար
N 411-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.18/20(894) Հոդ.454
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2012 թվականի N 411-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ, ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 17-րդ, «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 15-րդ և 6-րդ հոդվածի 2-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) նույնականացման քարտի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) ժամանակավոր վկայականի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 11

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 5-ի N 411-Ն որոշման

 

Ձ ԵՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_1827

Ներմուծեք նկարագրությունը_1810

 

Ներմուծեք նկարագրությունը_1816

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 5-ի N 411-Ն որոշման

 

Ձ Ե Վ


ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ


 

ԴԻՄԵՐԵՍ 

ԴԱՐՁԵՐԵՍ

Ներմուծեք նկարագրությունը_1809

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 5-ի N 411-Ն որոշման

 ______________________________________________________________________

 (Հայաստանի Հանրապետության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)

 

_____ _______________________20  թ.

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆ N-----

 

 

 

 

 

 

 

(լուսանկար)

Քաղ. _________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 ______________________________________________________________

  (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը), հանրային ծառայությունների համարանիշը)

 ______________________________________________________________

  (հաշվառման հասցեն) (առկայության դեպքում)

 

տրվել է նույնականացման քարտի փոխանակման (կորստի, վավերականության ժամկետը լրանալու) կապակցությամբ կամ ազատազրկման դատապարտված անձի դիմումի հիման վրա (ընդգծել)

 

 ______ ________________________20  թ -ին:

 

 Վկայականն ուժի մեջ է մինչև ____ _______________________20 թ.

 

 Անձնագրային ծառայության պետ ________________ ________________ 
 

 (անունը, ազգանունը)

 (ստորագրությունը)

 

 Կ. Տ.

(հավելվածը փոփ., լրաց. 25.01.24 N 108-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 5-ի N 411-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կորցրած, վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս քաղաքացու ցանկությամբ, ինչպես նաև ազատազրկման դատապարտված անձի դիմումի հիման վրա ժամանակավոր վկայականի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Նույնականացման քարտի կորստյան, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելու դեպքերում, մինչև նոր նույնականացման քարտի տրամադրումը, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն իր ցանկությամբ` Հայաստանի Հանրապետության միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից տրվում է ժամանակավոր վկայական:

(2-րդ կետը փոփ. 25.01.24 N 108-Ն) 

3. Ժամանակավոր վկայական կարող է տրվել նաև ազատազրկման դատապարտված քաղաքացուն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալին` ընդհանուր հիմունքներով:

4. Նույնականացման քարտի կորստյան, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելու դեպքերում ժամանակավոր վկայական ստանալու համար քաղաքացին անձամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում` խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով, լիազոր մարմին է ներկայացնում դիմում և 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար: Խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով ժամանակավոր վկայական ստանալու համար դիմումին կցվում են խնամակալի կամ ներկայացուցչի անձնագրի և խնամակալի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4.1-ին կետով նախատեսված դեպքերում՝ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթղթի փոխարեն հիմք են ընդունվում ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը և անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության տված՝ անգիտակից վիճակի կամ անձի կողմից ինքնուրույն գործողություն կատարելու անհնարինության կամ անձի հիվանդության հետևանքով առաջացած սահմանափակումների վերաբերյալ համապատասխան նշումով փաստաթուղթը: Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալները ժամանակավոր վկայական ստանալու համար ներկայացնում են նաև քրեակատարողական հիմնարկի կողմից տրված կարճաժամկետ մեկնման թույլտվության վկայականը և դրա պատճենը: Վկայականի բնօրինակը պատճենի հետ համեմատելուց հետո վերադարձվում է քաղաքացուն: Դիմումն ընդունող լիազոր մարմնի աշխատողը դիմումի դարձերեսին ստորագրում է և նշում իր պաշտոնը, անունը և ազգանունը, ինչպես նաև փաստաթղթի ընդունման ամսաթիվը։

(4-րդ կետը փոփ., լրաց. 25.01.24 N 108-Ն) 

5. Ազատազրկման դատապարտված քաղաքացուն ժամանակավոր վկայական տրամադրելու համար քրեակատարողական հիմնարկի վարչակազմը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումը և լուսանկարները 1-օրյա ժամկետում ներկայացնում է լիազոր մարմին:

(5-րդ կետը փոփ. 25.01.24 N 108-Ն) 

6. Ժամանակավոր վկայականը քաղաքացուն տրամադրվում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` անմիջապես:

7. Ժամանակավոր վկայականը տրամադրվում է 15 աշխատանքային օր վավերականության ժամկետով` բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացին օրենքով սահմանված կարգով կնքել է սեղմ ժամկետում նույնականացման քարտ տրամադրելու կամ փոխանակելու պայմանագիր: Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալներին ժամանակավոր վկայականը տրամադրվում է կարճաժամկետ մեկնման թույլտվության վկայականում նշված ժամկետով:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված պայմանագիրը կնքելու դեպքում ժամանակավոր վկայականի վավերականության ժամկետը սահմանվում է մինչև պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը:

(հավելվածը փոփ., լրաց. 25.01.24 N 108-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան