Գլխավոր տեղեկություն
Համար
N 108-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2024 թվականի N 108-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, ժամանակավոր վկայականի ձևերը, ինչպես նաև ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 411-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման N 3 հավելվածում`

ա. «(ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայություն)» բառերը փոխարինել «(Հայաստանի Հանրապետության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)» բառերով,

բ. «(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը)» բառերից հետո լրացնել «, հանրային ծառայությունների համարանիշը)» բառերով,

գ. «(հանրային ծառայությունների համարանիշը)» բառերը փոխարինել «(հաշվառման հասցեն) (առկայության դեպքում)» բառերով.

2) որոշման N 4 հավելվածի՝

ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայությունների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ` լիազոր մարմին)» բառերով,

բ. 4-րդ և 5-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

գ. 4-րդ կետի 2-րդ նախադասությունը «փաստաթղթի պատճենները» բառերից հետո լրացնել «, իսկ «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4.1-ին կետով նախատեսված դեպքերում՝ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթղթի փոխարեն հիմք են ընդունվում ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը և անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության տված՝ անգիտակից վիճակի կամ անձի կողմից ինքնուրույն գործողություն կատարելու անհնարինության կամ անձի հիվանդության հետևանքով առաջացած սահմանափակումների վերաբերյալ համապատասխան նշումով փաստաթուղթը:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

25.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան