Գլխավոր տեղեկություն
Համար
N 881-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
11.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 881-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 463-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և hիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը ՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 27-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Առանձնատների և մանկապարտեզի կառուցում» ծրագրի մասին» N 463-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետում «599,810,000» թիվը փոխարինել «719,310,000» թվով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

3) 2-րդ կետի 1-ին ենթակետում «357,960,000» թիվը փոխարինել «477,460,000» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

11.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 881-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

2022 թվականի

N 463-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղում կառուցել թվով 14 առանձնատներ՝ պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար, որոնք տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից և չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրեր, ինչպես նաև կառուցել մանկապարտեզ Լեռնագոգ գյուղի բնակիչների երեխաների համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել

Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողըs

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղ, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

719,310,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամ զինծառայողների

ընտանիքներ, ինչպես նաև 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ, որոնք տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից և Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի բնակիչներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի հունիսի 16-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է կառուցել թվով 14 առանձնատուն և մանկապարտեզ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղում։ Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 16-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում: 14 առանձնատան կառուցում՝ 477,460,000

դրամի չափով, մանկապարտեզի կառուցում՝ 241,850,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Տարածքի ուղղաձիգ հարթեցում՝ 14 առանձնատների և մանկապարտեզի կառուցման համար, 14 առանձնատան և մանկապարտեզի կառուցում՝ ներքին ջրամատակարարման և կույուղու, գազամատակարարման, էլեկտրամատա- կարարման և ջեռուցման ցանցերի, արտաքին ինժեներական ցանցերի, անցկացման աշխատանքներ, ինչպես նաև ներքին հարդարման աշխա-

տանքների իրականացում՝ 719,310,000 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ Արմավիրի մարզպետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

11.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ