Գլխավոր տեղեկություն
Համար
N 1324-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1324-Ա

 

«ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`

1. Հաստատել «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-323-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1324-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի

անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական

ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված խախտումների մասին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

 

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

2024 թվականի մայիսի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Շուկայի վերահսկողության մասին» 2023 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-323-Ն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մաս

2.

«Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով նմուշառում իրականացնելու, ինչպես նաև փորձանմուշների գնման ֆինանսավորման և գնված արտադրանքի տնօրինման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

 

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

2024 թվականի մայիսի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Շուկայի վերահսկողության մասին» 2023 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-323-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

3.

«Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունն ու տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

 

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

 

Պետական եկամուտների կոմիտե

2024 թվականի մայիսի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Շուկայի վերահսկողության մասին» 2023 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-323-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

4.

«Տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի մասին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, այլ պետական մարմիններին, տվյալ արտադրանքի մատակարարին, սպառողին տեղեկացնելու կարգը, դեպքերը, ժամկետները և ծանուցման ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

 

Էկոնոմիկայի նախարարություն

 

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

2024 թվականի մայիսի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Շուկայի վերահսկողության մասին» 2023 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-323-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

5.

«Վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման ենթակա ապրանքների ցանկը, հիմքերը, դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Էկոնոմիկայի նախարարություն

 

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

 

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

2024 թվականի մայիսի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Շուկայի վերահսկողության մասին» 2023 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-323-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

6.

«Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգը սահմանելու մասին» ՀՀ

կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի տեսչական

մարմինների

աշխատանքների համակարգման գրասենյակ

 

Էկոնոմիկայի նախարարություն

 

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

2024 թվականի մայիսի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Շուկայի վերահսկողության

մասին» 2023

թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-323-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

7.

«Վերահսկողության ընթացքում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար փորձագետներ ներգրավելու դեպքերը, պայմանները և վճարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

 

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

2024 թվականի մայիսի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Շուկայի վերահսկողության մասին» 2023 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-323-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան