Գլխավոր տեղեկություն
Համար
N 53-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (08.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 09.07.2021
Ընդունող մարմին
Շենավան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
21.12.2020
Ստորագրող մարմին
Շենավան համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
21.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՇԵՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«21» դեկտեմբերի 2020 թվականի N 53-Ն

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով

 

Շենավան համայնքի ավագանին որոշում է.

 

1. Հաստատել Շենավան համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեն՝ համաձայն թիվ 1-ից թիվ 6 հատվածների։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ավագանու անդամներ

Կողմ

Դեմ

Ձեռնպահ

Մովսիսյան Գագիկ      

Կարապետյան Ստյոպա

     

Միրզոյան Հրայր

     

Կարապետյան Պարույր

     

 

Շենավան համայնքի ղեկավար`

Մխիթար Մխիթարյան

 

 

Հավելված 1-6

(հատվածները փոփ., խմբ. 25.09.21 N 33-Ն)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2021 թվական: