Գլխավոր տեղեկություն
Համար
N 199-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.12.2023-22.02.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2023
Ընդունող մարմին
Արաքս համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
12.12.2023
Ստորագրող մարմին
Արաքս համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
12.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2023 թվական N 199-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածներով․

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի:

1) Եկամուտների մասով՝ 1250288,0 /մեկ միլիարդ երկու հարյուր հիսուն միլիոն երկու հարյուր ութսունութ /հազար ՀՀ դրամ:

2) Ծախսերի մասով՝ 1250288,0 /մեկ միլիարդ երկու հարյուր հիսուն միլիոն երկու հարյուր ութսունութ/ հազար ՀՀ դրամ:

3) Հավելուրդը կամ պակասուրդը՝ 0 դրամ:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական և գործառնական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 40%-ը չգերազանցող վերաբաշխումներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Ավագանու անդամներ՝ կողմ-11 դեմ-0 ձեռնպահ-0
1. Ղազարյան Ղազար      
2. Հարությունյան Վահրամ      
3. Համբարյան Մելանյա      

4. Նահապետյան Տիգրան

     
5. Շահինյան Շահեն      

6. Մնացականյան Գայանե

     
7. Անդրեասյան Հայրապետ      
8. Առաքելյան Արմեն      
9. Մակարյան Մարյամ      
10. Մարտիրոսյան Նարեկ      
11. Աբասյան Արայիկ      

 

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Ղ ՂԱԶԱՐՅԱՆ

 

2023 թվականի դեկտեմբերի 12

Արաքս համայնք

 

Հավելված

 Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու

12 դեկտեմբեր 2023թ. N 199-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան