Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 61-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2023
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.12.2023
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 դեկտեմբեր 2023 թվականի 

թիվ 61-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 76-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի ««Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 1-ՏԳ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 29-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 76-Ն որոշման՝

1) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,

2) 2-րդ կետից հանել «ձևի» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 11-ի թիվ 61-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2018 թվականի

նոյեմբերի 30-ի թիվ 76-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23167

 

Բաժին 1. Սեփական արտադրություն, ոչ սեփական արտադրության ապրանքների իրացում և այլ եկամուտներ

 

Հազար դրամ (ամբողջ թվերով)

Ցուցանիշի անվանումը

տողի ծածկա-գիրը

Ընդամենը հաշվետու տարում

որից`ըստ հիմնական գործունեության տեսակի

Ա

Բ

1

2

1.1 Սեփական արտադրություն

     

Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի) որից՝

110

   

 փոխանակված բարտերով

110.1

   

 բնաիրային ձևով տրված աշխատավարձ

110.2

   

 պետական պատվեր

110.3

   

Անհատույց տրամադրում

112

   

Արտադրանք` օգտագործված կազմակերպության ներսում

114

   

Անավարտ արտադրության պաշարների փոփոխություն

116

   

Արտադրանքի պաշարների փոփոխություն

118

   

Սեփական արտադրության թողարկում («110»+«112»+«114»+«116»+«118»)

119

 

 

1.2 Ոչ սեփական արտադրության ապրանքների իրացում

Վերավաճառքի համար գնված ապրանքների վաճառքից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)

120

   

 120-րդ տողից` վերավաճառված ապրանքների

ձեռքբերման արժեքը

120.1

   

Հումքի, նյութերի, համալրող շինվածքների, վառելիքի և այլ պաշարների վաճառքից հասույթ, առանց ԱԱՀ և ակցիզային հարկի (արտադրանքի արտադրության համար ձեռք բերված և առանց վերամշակելու վաճառված)

122

 

X

 122–րդ տողից` վաճառված պաշարների ձեռքբերման

արժեքը

122.1

 

X

1.3 Այլ եկամուտներ

 

Այլ եկամուտներ, ընդամենը, որից`

130

 

X

   հիմնական միջոցների օտարումից եկամուտներ

130.1

 

X

 130.1-րդ տողից` հիմնական միջոցների հաշվեկշռային

արժեքը

130.1.1

 

X

   ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ

130.2

 

X

 130.2-րդ տողից` ֆինանսական ակտիվների

հաշվեկշռային արժեքը

130.2.1

 

X

Բաժին 2. Ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռքբերումներ (առանց պատվիրատուի հումքի արժեքի)

 

Հազար դրամ (ամբողջ թվերով)

Ցուցանիշի անվանումը

տողի ծածկագիրը

Ընդամենը հաշվետու տարում

որից՝ ոչ ռեզիդենտներ

Ա

Բ

1

2

Վերավաճառքի համար գնված ապրանքներ

210

 

X

Հումք և նյութեր

212

 

X

Գնովի կիսապատրաստուկներ, համալրող շինվածքներ և դետալներ

214

 

X

Բնական գազ

216

 

X

Նավթամթերք (բենզին, դիզելային վառելիք և այլն)

218

 

X

Վառելիքի այլ տեսակներ

220

 

X

Էներգիա

222

 

X

Ջուր

224

 

X

Տարա և տարանյութեր

226

 

X

Պահեստամասեր

228

 

X

Շինանյութեր

230

 

X

Գյուղատնտեսական նշանակության նյութեր

232

 

X

Այլ նյութեր

234

 

X

Այլ անձանց կողմից կատարված աշխատանքների և
ծառայությունների վճարներ, այդ թվում՝

236

 

 

 վարձակալական ծառայության, որից`

236.1

   

 շենքերի և շինությունների համար

236.1.1

   

 հողի համար

236.1.2

   

 մեքենաների և սարքավորումների համար

236.1.3

   

 շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման

236.2

   

 մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման

236.3

   

 բեռների փոխադրման

236.4

   

 ուղևորատար տրանսպորտի

236.5

   

 տեղեկատվական ծառայության

236.6

   

 կապի ծառայության

236.7

   

 փոստային և սուրհանդակային

236.8

   

 կացության կազմակերպման և հանրային սննդի

236.9

   

 անվտանգության ապահովման ծառայության

236.10

   

 գովազդի

236.11

   

 հետազոտությունների և մշակումների

236.12

   

 աուդիտորական, դատական, իրավաբանական,

խորհրդատվական և մասնագիտական այլ

ծառայությունների

236.13

   

 կենցաղային և արտադրական թափոնների հեռացում

236.14

   

 կրթական

236.15

   

 մշակութային

236.16

   

 առողջապահական

236.17

   

 բանկային ծառայությունների

236.18

   

 ապահովագրական ծառայությունների, որից`

236.19

   

 գույքի ապահովագրության

236.19.1

   

 վարկերի տոկոսների

236.20

   

 փոխառությունների տոկոսների

236.21

   

 ֆինանսական վարձակալության գծով տոկոսների

236.22

   

 այլ ծառայությունների

236.23

   

Ընդամենը ձեռքբերումներ («210»+«212»+«214»+«216»+«218»+«220»+«222»+«224»+
«226»+«228»+«230»+«232»+«234»+«236»)

238

 

 

Բաժին 3. Ծախսումներ

 

Հազար դրամ (ամբողջ թվերով)

Ցուցանիշի անվանանումը

տողի ծածկագիրը

Ընդամենը հաշվետու տարում

Ա

Բ

1

Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումներ (ներառյալ` խթանող և փոխհատուցող վճարները, եկամտային հարկը), որից`

310

 

 ուսումնական արձակուրդների վճարներ

310.1

 

Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ

312

 

Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումներ

314

 

Գործուղման ծախսեր, որից՝

316

 

 օրապահիկի ծախսեր

316.1

 

Նպաստներ կազմակերպության միջոցների հաշվին

318

 

Բարեգործական նպատակների համար ծախսեր

320

 

Չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ, որից`

322

 

 բնական պաշարների և ընդերքի օգտագործման դիմաց վճարներ

322.1

 

Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության մասով՝ շահումների վճարում

324

 

Վերը չթվարկված այլ ծախսումներ

326

 

Ընդամենը ծախսումներ («310»+«312»+«314»+«316»+«318»+«320»+«322»+«324»+«326»)

328

 

Բաժին 4. Տեղեկատու

 

Հազար դրամ (ամբողջ թվերով)

Ցուցանիշի անվանանումը

տողի ծածկագիրը

Ընդամենը հաշվետու տարում

Ա

Բ

1

Այլ ծախսեր

410

 

Պատվիրատուի հումքի արժեքը

412

 

Այլ անձանց կողմից և տնտեսավարման եղանակով կատարված կապիտալ աշխատանքների գծով ծախսեր, որից՝

414

 

 իրականացված տնտեսավարման եղանակով

414.1

 

Հողերի բարելավման (ռեկուլտիվացիայի) գծով մասհանում

416

 

Ոչ ընթացիկ ոչ նյութական ակտիվների ձեռքբերում

418

 

Հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսեր, որից`

420

 

 իրականացված կազմակերպության ներսում

420.1

 

Կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսեր (ներառյալ` կրթաթոշակները)

422

 

Սոցիալական զարգացման ծախսեր, որից`

424

 

 սոցիալ - մշակույթային օբյեկտների շինարարության ծախսեր

424.1

 

 օբյեկտների պահպանման ծախսեր, որից`

424.2

 

 կրթական

424.2.1

 

 առողջապահական, սոցիալական ծառայությունների

424.2.2

 

 մշակույթի, զվարճությունների և հանգստի

424.2.3

 

Աշխատավարձի հաշվարկում ներառված աշխատողների միջին թվաքանակը (մարդ)

426

 

Բաժին 5. Սուբսիդիաներ և հարկեր` կապված ընթացիկ գործունեության հետ

 

Հազար դրամ (ամբողջ թվերով)

Ցուցանիշի անվանումը

տողի ծածկագիրը

Ընդամենը հաշվետու տարում

Ա

Բ

1

Սուբսիդիաներ բյուջեից, այդ թվում`

510

 

 սուբսիդիաներ, կապված աշխատանքային և բնական

պաշարների օգտագործման հետ, հումք և այլն

510.1

 

 գների տարբերության փոխհատուցում

510.2

 

 պետական դոտացիա

510.3

 

 այլ սուբսիդիաներ (բացի կապիտալ ներդրումների

սուբսիդիաներից)

510.4

 

Հարկեր (բյուջե վճարման ենթակա և բյուջեից վերադարձման ենթակա տարվա համար հաշվարկված հարկերի գումարը),
այդ թվում`

512

 

 ավելացված արժեքի հարկ

512.1

 

 ակցիզային հարկ

512.3

 

 եկամտային հարկ

512.3

 

 շահութահարկ

512.4

 

 մաքսատուրք

512.5

 

 գույքահարկ

512.6

 

 հողի հարկ

512.7

 

 այլ հարկեր

512.8

 

Բաժին 6. Պաշարներ և կենսաբանական ակտիվներ

 

Հազար դրամ (ամբողջ թվերով)

Ցուցանիշի անվանումը

տողի ծածկագիրը

Տարվա սկզբի դրությամբ

Տարվա վերջի դրությամբ

Ա

Բ

1

2

Պաշարներ և կենսաբանական ակտիվներ, ընդամենը («612»+«614»+«616»+«618»+«620»+«622»), այդ թվում`

610

 

 

Նյութեր, այդ թվում`

612

 

 

 հումք և նյութեր

612.1

   

 գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ

և դետալներ

612.2

   

 վառելիք

612.3

   

 տարա և տարանյութեր

612.4

   

 պահեստամասեր

612.5

   

 շինանյութեր

612.6

   

 գյուղատնտեսական նշանակության նյութեր

612.7

   

 վերամշակման հանձնված նյութեր

612.8

   

 այլ նյութեր

612.9

   

Սպառվող կենսանաբանական ակտիվներ

614

   

Անավարտ արտադրություն

616

   

Արտադրանք

618

   

Ապրանքներ

620

   

Այլ պաշարներ

622

   

Բաժին 7. Ցուցանիշներ ըստ գործունեության տեսակների (հիմնական և ոչ հիմնական)

 

Հազար դրամ (ամբողջ թվերով)

Գործունեության տեսակներն ըստ ՏԳՏԴ-ի բաժինների

Թողարկված արտադրանքի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծավալը
(առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)

տողի ծածկագիրը

որից՝ ըստ մարզերի

Ընդամենը

ք. Երևան

Արագա-ծոտն

Արարատ

Արմավիր

Գեղար-քունիք

Լոռի

Կոտայք

Շիրակ

Սյունիք

Վայոց Ձոր

Տավուշ

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Ընդամենը

710

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

A. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն

710.1

 

                     

B. Հանքագործական արդ-յունաբերություն և բացա-հանքերի շահագործում

710.2

 

                     

C. Մշակող արդյունաբերություն

710.3

 

                     

D. Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում

710.4

 

                     

E. Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում

710.5

 

                     

F. Շինարարություն

710.6

 

                     

G. Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների մոտոցիկլների նորոգում

710.7

 

                     

H. Փոխադրումներ և պա-հեստային տնտեսություն

710.8

 

                     

I. Կացության և հանրային սննդի կազմակերպում

710.9

 

                     

J. Տեղեկատվություն և կապ

710.10

 

                     

K. Ֆինանսական և ապահովագրական գործունեություն

710.11

 

                     

L. Անշարժ գույքի հետ կապված գործունեություն

710.12

 

                     

M. Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն

710.13

 

                     

N. Վարչարարական և օժանդակ գործունեություն

710.14

 

                     

O. Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն

710.15

 

                     

P. Կրթություն

710.16

 

                     

Q. Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում

710.17

 

                     

R. Մշակույթ, զվարճություններ և հանգիստ

710.18

 

                     

S. Սպասարկման այլ ծառայություններ

710.19

 

                     

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր

________________________________  

______________________

 

(Անուն, ազգանուն)

  

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

________________________________   ______________________
 

(Անուն, ազգանուն)

 

(Ստորագրություն)
 

     

___   _______   ____թ.»:

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 11-ի թիվ 61-Ն որոշման

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2018 թվականի

նոյեմբերի 30-ի թիվ 76-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 1-ՏԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 1-ՏԳ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ ռեսպոնդենտ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

4. Հաշվետվությունում ներառվում են ռեսպոնդենտի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (այսուհետ՝ ՏԳՏԴ) 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

6. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում ավելացված արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ, ընդ որում, առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:

7. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող այլ առանձնահատկություններ սահմանված չեն:

8. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Հաշվետվությունը կազմված է 7 բաժիններից`

1) «Սեփական արտադրություն, ոչ սեփական արտադրության ապրանքների իրացում և այլ եկամուտներ»,

2) «Ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռքբերումներ (առանց պատվիրատուի հումքի արժեքի)»,

3) «Ծախսումներ»,

4) «Տեղեկատու»,

5) «Սուբսիդիաներ և հարկեր կապված ընթացիկ գործունեության հետ»,

6) «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ»,

7) «Ցուցանիշներ ըստ գործունեության տեսակների (հիմնական և ոչ հիմնական)»:

10. Հաշվետվությունը պետք է ներառի ինչպես հիմնական, այնպես էլ ոչ հիմնական գործունեության ցուցանիշները: «110»-«120.1» ծածկագրով տողերի ցուցանիշների համար սյունակ 2-ում լրացվում են տվյալներ` ըստ փաստացի գործունեության հիմնական տեսակի:

 

3. «ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՉ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ»

 

11. «Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ) և ակցիզային հարկի)» տողում (ծածկագիր՝ «110») ցույց է տրվում կազմակերպության կողմից իրացված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացումից ստացվող հասույթը (առանց ԱԱՀ և ակցիզային հարկերի), որից առանձնացվում են «փոխանակված բարտերով» տողը (ծածկագիր՝ «110.1»), տորում ցույց են տրվում կազմակերպության կողմից փոխանակությամբ իրացված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վերաբերյալ տվյալները, որոնց գնահատման համար հիմք են ընդունվում տվյալ ժամանակահատվածում այլ գնորդներին (սպառողներին) այդ արտադրանքների իրացման միջին գները, իսկ դրանց բացակայության դեպքում` նախորդ ժամանակահատվածում այլ գնորդներին (սպառողներին) այդ արտադրանքների իրացման միջին գները, վերջիններիս բացակայության դեպքում` իրացված արտադրանքի փաստացի կամ նորմատիվային (պլանային) արտադրական ինքնարժեքը, «բնաիրային ձևով տրված աշխատավարձ» տողը (ծածկագիր՝ «110.2»), որում ցույց են տրվում գործատուի կողմից աշխատողներին աշխատանքի վարձատրության դիմաց տրվող արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, ներառյալ տվյալ կազմակերպության արտադրած արտադրանքի, մթերքների, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև վարկերի մարման և վարկերի տոկոսների դիմաց տրամադրված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ծավալները և «պետական պատվեր» տողը (ծածկագիր՝ «110.3»), որում ցույց են տրվում պետական պատվերի շրջանակում ապրանքների, աշխատանքների, ծառայությունների դիմաց ստացված միջոցները, (չի ներառում պետական գնումները): Ընդ որում, արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի ճանաչման պահը որոշվում է գործունեության (գործարքի, փաստի) կատարման պահով` անկախ դրանց դիմաց ստացված վճարումներից (հաշվեգրման մեթոդով):

12. «Անհատույց տրամադրում» տողում (ծածկագիր՝ «112») ցույց են տրվում բարեգործական նպատակներով (օգնություն, նվիրատվություն) կազմակերպություններին, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրված արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ տվյալները, ընդ որում` անհատույց օգնության տրամադրման դեպքում հաշվարկման համար հիմք է ընդունվում սույն հրահանգի 11-րդ կետում նշվածը:

13. «Արտադրանք՝ օգտագործված կազմակերպության ներսում» տողում (ծածկագիր՝ «114») ցույց են տրվում մասնաճյուղերին, ներկայացուցչություններին, բաժանմունքներին և կազմակերպության առանձնացված հաշվեկշիռներ ունեցող այլ ստորաբաժանումներին միջանկյալ օգտագործման համար հատկացված արտադրանքի վերաբերյալ տվյալները:

14. «Անավարտ արտադրության պաշարների փոփոխություն» և «Արտադրանքի պաշարների փոփոխություն» տողերում (ծածկագրեր՝ «116» և «118») ցույց է տրվում անավարտ արտադրության և արտադրանքի պաշարների փոփոխությունը (տարվա վերջի մնացորդներից հանած տարվա սկզբի մնացորդները): Նշված պաշարների փոփոխությունները պետք է գնահատվեն նրանց պահեստավորման պահին գոյություն ունեցող իրացման միջին գներով:

15. «Սեփական արտադրության թողարկում («110»+«112»+«114»+«116»+«118»)» տողը (ծածկագիր՝ «119») հավասար է «110»-«118» ծածկագրերով տողերի հանրագումարին:

16. «Վերավաճառքի համար գնված ապրանքների վաճառքից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)» տողում (ծածկագիր՝ « ծածկագիր՝ 120») ցույց է տրվում վերավաճառքի համար գնված ապրանքների վաճառքից հասույթը` առևտրի շրջանառությունը, իսկ «վերավաճառված ապրանքների ձեռք բերման արժեքը» տողում (ծածկագիր՝ «120.1») ցույց է տրվում վերավաճառված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը: «120» և «120.1» ծածկագրերով տողերի սյունակ 2-ը լրացնում են միայն այն կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը ապրանքների իրացումն է (վաճառքը): Առևտրի գործունեությունը 7-րդ բաժնում (ծածկագիր՝ «Ցուցանիշներ ըստ գործունեության հիմնական և ոչ հիմնական տեսակների») դասակարգվում է «Մեծածախ և մանրածախ առևտուր» բաժնում (ծածկագիր՝ «710.7»), բացառությամբ ա) անշարժ գույքի, բ) Էլեկտրականության, գազի և գոլորշու առք ու վաճառքի, գործունեության, որոնք դասակարգվում են համապատասխանաբար «710.12» և «710.4» ծածկագրերով տողերում:

17. «Հումքի, նյութերի, համալրող շինվածքների, վառելիքի և այլ պաշարների վաճառքից հասույթ, առանց ԱԱՀ և ակցիզային հարկի (արտադրանքի արտադրության համար ձեռք բերված և առանց վերամշակելու վաճառված)» տողում (ծածկագիր՝ «122») ցույց է տրվում նախկինում արտադրության համար ձեռք բերված, սակայն հետագայում առանց վերամշակման վաճառված ոչ սեփական արտադրության ապրանքների (հումքի, նյութերի, համալրող շինվածքների, վառելիքի և այլ պաշարների) վաճառքից ստացված հասույթը, իսկ «122.1» ծածկագրով տողում ցույց է տրվում դրանց մնացորդային արժեքները:

18. «Այլ եկամուտներ» տողում (ծածկագիր՝ «130») ցույց են տրվում կազմակերպությանը պատկանող հիմնական միջոցների վարձակալությունից ստացվող եկամուտները, բաժնետոմսերի և բաժնեմասերի իրացումից, տույժերի, տուգանքների և գույքային այլ պատժամիջոցների տեսքով, անվավեր ճանաչված գործարքներից, վարձակալությունից ստացվող եկամուտները, արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ և այլն:

19. «Հիմնական միջոցների օտարումից եկամուտներ» (ծածկագիր՝ «130.1») և «ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ» (ծածկագիր՝ «130.2») տողերում ցույց են տրվում դրանց օտարումից ստացված եկամուտները, իսկ դրանց համապատասխան հաշվեկշռային արժեքները ցույց են տրվում «130.1.1» և «130.2.1» ծածկագրերով տողերում:

 

4. «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ (ԱՌԱՆՑ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՀՈՒՄՔԻ ԱՐԺԵՔԻ)»

 

20. Հաշվետվության «236»-«236.23» ծածկագրերով տողերի սյունակ 1-ում լրացվում է ձեռք բերված աշխատանքների և ծառայությունների դիմաց ընդամենը վճարները, իսկ սյունակ 2-ում լրացվում է հաշվետու տարում ոչ ռեզիդենտներից ձեռք բերված աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարները: Ընդ որում, սույն հրահանգի իմաստով կառուցվածքային միավորը համարվում է տվյալ տնտեսական տարածքի ռեզիդենտ, եթե դրա տնտեսական շահերի հիմնական շրջանը (կենտրոնը) այդ երկրի տնտեսական տարածքում է: Ընդ որում, տվյալ երկրում տնտեսական շահեր ունենալը նշանակում է, որ տվյալ երկրի տնտեսական տարածքում գոյություն ունի որոշակի տեղավորման վայր, կացարան, արտադրության կազմակերպման համար նախատեսված շենք, շինություն կամ այլ տարածք, որտեղ կամ որտեղից տնտեսավարող սուբյեկտն իրականացնում է և հետագայում էլ մտադրություն ունի իրականացնել որոշակի ծավալի տնտեսական գործունեություն և գործառնություններ այլ սուբյեկտների հետ` անորոշ ժամանակով կամ որոշակի երկար ժամանակահատվածում (սովորաբար 1 տարի կամ ավելի): Տնային տնտեսությունը համարվում է որևէ երկրի ռեզիդենտ, եթե վերջինիս տնտեսական տարածքում տնային տնտեսության անդամներն ունեն կամ մտադիր են ունենալ բնակության վայր, որը հանդիսանում է տնային տնտեսությունների անդամների հիմնական բնակության վայրը: Երկրի տարածքում 1 տարի և ավել ներկայությունը կամ դրա մտադրությունը բավարար պայման է բնակավայրը հիմնական համարելու համար: Եթե տնային տնտեսության անդամը բացակայում է մեկ տարուց ավել, ապա նա դադարում է այդ տնային տնտեսության անդամը լինելուց, հետևաբար դառնում է այլ երկրի ռեզիդենտ: Այս բաժնում լրացվում է հաշվետու տարում կազմակերպության կողմից ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռքբերումները և ծախսումները: Այս բաժնում չի լրացվում պատվիրատուի հումքի արժեքը, ընդ որում, ճանաչման պահը որոշվում է գործունեության (գործարքի, փաստի) կատարման պահով` անկախ դրանց դիմաց կատարված վճարումներից (հաշվեգրման մեթոդով):

21. «Վերավաճառքի համար գնված ապրանքներ», «Հումք, նյութեր», «Գնովի կիսապատրաստուկներ, համալրող շինվածքներ և դետալներ», «Բնական գազ», «Նավթամթերք (բենզին, դիզելային վառելիք և այլն)», «Վառելիքի այլ տեսակներ», «Էներգիա» և «Ջուր», «Տարա և տարանյութեր», «Պահեստամասեր», «Շինանյութեր», «Գյուղատնտեսական նշանակության նյութեր», «Այլ նյութեր» տողերում (ծածկագրեր՝ «210», «212», «214», «216», «218», «220», «222», «224», «226», «228», «230», «232», «234») ցույց են տրվում ձեռք բերված ապրանքների վերաբերյալ տվյալները սկզբնական արժեքով, որը ձևավորվում է նրանց փաստացի ձեռք բերման գներից (անհատույց ստացվածները` ընդունման-հանձնման փաստաթղթերի տվյալներով և եթե այդ փաստաթղթերում նշված չէ դրանց արժեքը, ապա այն գնահատվում է կազմակերպությունում առկա համանման նյութերի արժեքով, իսկ դրա բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքով) և մինչև պահեստ տեղափոխման, փոխադրման հետ կապված բոլոր ծախսերից:

22. «Այլ անձանց կողմից կատարված աշխատանքների և ծառայությունների վճարներ, այդ թվում՝» տողում (ծածկագիր՝ «236») ցույց են տրվում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից կատարված աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարները, որից «236.1»-«236.23» ծածկագրերով տողերում ցույց են տրվում առանձին թվարկված աշխատանքների և ծառայությունների վճարները:

23. «Ընդամենը ձեռքբերումներ» տողը (ծածկագիր՝ «238») հավասար է «210», «212», «214», «216», «218», «220», «222», «224», «226», «228», «230», «232», «234» և «236» ծածկագրերով տողերի հանրագումարին:

 

5. ԾԱԽՍՈՒՄՆԵՐ

 

24. «Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումներ (ներառյալ` խթանող և փոխհատուցող վճարները, եկամտային հարկը)» տողում (ծածկագիր՝ «310») ցույց է տրվում ինչպես հիմնական արտադրական և ոչ արտադրական անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական հմտության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար արտադրական աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները (տվյալ տնտեսությունում մասնագիտության գծով աշխատանքային ստաժի համար հավելավճարները): Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները: Այս տողը ներառում է նաև տվյալ ժամանակահատվածի համար հաշվարկված բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարը: «Ուսանողական արձակուրդների վճարներ» (ծածկագիր՝ «310.1») տողում ցույց են տրվում «310» ծածկագրով տողից միայն ուսանողական արձակուրդների համար վճարվող գումարը:

25. «Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ» տողում (ծածկագիր՝ «312») ցույց է տրվում սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող, ինչպես նաև երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների ամորտիզացիայի (մաշվածության) գծով ծախսերը, որի մեծությունը որոշվում է` ելնելով դրանց լրիվ վերականգնման համար օրենսդրությամբ սահմանված ամորտիզացիոն մասհանումների նորմաներից:

26. «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումներ» տողում (ծածկագիր՝ «314») ցույց է տրվում սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող ոչ նյութական ակտիվների մաշվածության գծով ծախսերը, որը պետք է պարբերաբար բաշխվի նրա լավագույն գնահատականի վրա որոշված օգտակար ծառայության ընթացքում: Ոչ նյութական ակտիվի օգտակար ծառայության ժամկետի որոշման անհնարինության դեպքում նրա մաշվածության նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի, սակայն ոչ ավելի քան կազմակերպության գործունեության ժամկետն է:

27. «Գործուղման ծախսեր» տողում (ծածկագիր՝ «316») ցույց են տրվում կազմակերպության աշխատողներին (կազմակերպությունում աշխատանքային պայմանագրով աշխատող ֆիզիկական անձանց) աշխատանքի մշտական վայրից (քաղաք, գյուղ և այլն) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող այն վճարները, որոնք այլ անձանց կողմից կատարված աշխատանքների և ծառայությունների վճարներում (օր.՝ ուղևորատար տրանսպորտի ծառայության, կացության կազմակերպման և հանրային սննդի) ներառված չեն, իսկ որից` «Օրապահիկի ծախսեր» տողում («316.1» ծածկագիր) ցույց են տրվում գործուղման ծախսերից օրապահիկի համար հատկացված վճարները:

28. «Նպաստներ կազմակերպության միջոցների հաշվին» տողում ((ծածկագիր՝ «318») տեղափոխման հետ կապված աշխատանքից ազատվող աշխատողներին (կազմակերպության լուծարման աշխատողների թվաքանակի, հաստիքների կրճատման, ինչպես նաև արտադրությունում դժբախտ պատահարների կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքից ազատման դեպքում) տրվող ելքի նպաստները:

29. «Բարեգործական նպատակների համար ծախսեր» տողում (ծածկագիր՝ «320») ցույց են տրվում բարեգործական նպատակներով հասարակական, կրոնական և բացառապես բարեգործական նպատակներով հիմնված և գործող այլ կազմակերպություններին տրամադրված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վերաբերյալ տվյալները, ընդ որում կատարված ծախսերը արտացոլվում են ինքնարժեքի չափով:

30. «Չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ» տողում (ծածկագիր՝ «322») ցույց են տրվում չփոխհատուցվող հարկերը, առանձնացնելով՝ բնական պաշարների և ընդերքի օգտագործման դիմաց վճարները (ծածկագիր՝ «322.1»):

31. «Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության մասով՝ շահումների վճարում» տողում (ծածկագիր՝ «324») ցույց են տրվում շահումների վճարման հետ կապված ծախսերը:

32. «Վերը չթվարկված այլ ծախսումներ» տողում (ծածկագիր՝ «326») ցույց է տրվում վերը չթվարկված ծախսումները:

33. «Ընդամենը ծախսումներ» տողում (ծածկագիր՝ «328») ցույց է տրվում «310»-«326» ծածկագրով տողերի հանրագումարը:

 

 6. ՏԵՂԵԿԱՏՈՒ

 

34. «Այլ ծախսեր» տողում (ծածկագիր՝ «410») ցույց են տրվում ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր, գործառնական գործունեության հետ կապ չունեցող ծախսերը:

35. «Պատվիրատուի հումքի արժեքը» տողում (ծածկագիր՝ «412») ցույց է տրվում պատվիրատուի կողմից վերամշակման համար տրված հումքի արժեքը, որի համար չի վճարվել:

36. «Այլ անձանց կողմից և տնտեսավարման եղանակով կատարված կապիտալ աշխատանքների գծով ծախսեր» տողում (ծածկագիր՝ «414») ցույց են տրվում կողմնակի կազմակերպությունների կողմից, ինչպես նաև տնտեսավարման եղանակով կատարված կապիտալ ծախսերի գումարը, որից առանձնացվում է տնտեսավարման եղանակով կատարված կապիտալ ծախսերը (ծածկագիր՝ «414.1»): Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը համարվում են կապիտալ ծախսեր, եթե դրանց արդյունքում վերակառուցման, վերազինման, արդիականացման, հիմնանորոգման կամ ընդլայնման միջոցով վերափոխվում է հիմնական միջոցների վիճակը և (կամ) տվյալ հիմնական միջոցի վրա հաշվետու տարվա ընթացքում կատարված ծախսերի մեծությունը գերազանցում է այդ հիմնական միջոցի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 10 տոկոսը` այդ չափը գերազանցող մասով:

37. «Հողերի բարելավման (ռեկուլտիվացիայի) գծով մասհանում» տողում (ծածկագիր՝ «416») ցույց է տրվում այդ նպատակով իրականացված ծախսերը:

38. «Ոչ ընթացիկ ոչ նյութական ակտիվների ձեռքբերում» տողում (ծածկագիր՝ «418») ցույց են տրվում ոչ նյութական ակտիվների ձեռք բերման ծախսերը (ֆիրմային անուններ, հրապարակումների անուններ, համակարգչային ծրագրեր, հեղինակային իրավունքներ և այլն):

39. «Հետազոտությունների և մշակումների» տողում (ծածկագիր՝ «420») ցույց են տրվում այլ կազմակերպությունների կողմից կատարված և կազմակերպության ներսում իրականացված հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերը: Հետազոտություններ և մշակումները ներառում են երեք տեսակի գիտական հետազոտություններ` 1) հիմնարար հետազոտություններ` փորձարարական կամ տեսական աշխատանքներ, որոնք ի սկզբանե ուղղված են երևույթների և դիտման ենթակա ակներև փաստերի հիմքում ընկած հիմնարար օրենքների վերաբերյալ նոր գիտելիքների ձեռք բերմանը, ոչ դրանց անմիջական կիրառման կամ օգտագործման նպատակով, 2) կիրառական հետազոտություններ` ինքնօրինակ հետազոտություններ, որոնք ի սկզբանե ուղղված են նոր գիտելիքների ձեռք բերմանը, անմիջական գործնական նպատակի իրագործման կամ խնդիրների լուծման համար, 3) փորձարարական մշակումներ` հետազոտությունների արդյունքում կամ գործնական փորձից ստացված գիտելիքների հիման վրա համակարգված աշխատանքներ, որոնք ուղղված են նոր նյութերի, արտադրատեսակների, սարքավորանքի ստեղծմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների, համակարգերի, ծառայությունների ներդրմանը կամ արդեն մշակված ու ներդրված նմուշների կատարելագործմանը: Այստեղ չեն ներառվում շուկայի իրավիճակի հետազոտությունները:

40. «Կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսեր (ներառյալ` կրթաթոշակները)» տողում (ծածկագիր՝ «422») ցույց են տրվում կադրերի պատրաստման և վերապատրաստման համար ծախսերը` ներառյալ կրթաթոշակների հետ կապված ծախսերը: Կադրերի վերապատրաստման ծախսեր են համարվում արտադրական նոր գործընթացների և ընթացակարգերի յուրացման, աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ եղանակների և մեթոդների ներդրման նպատակով որակավորման հատուկ դասընթացներին աշխատողների մասնակցության համար կազմակերպության կողմից կատարած ծախսերը (դասընթացի արժեքը):

41. «Սոցիալական զարգացման ծախսեր» տողում (ծածկագիր՝ «424») ցույց են տրվում սոցիալ-մշակութային օբյեկտների, շինարարության (ծածկագիր՝ «424.1») և դրանց պահպանման (ծածկագիր՝ «424.2») վրա կատարված ծախսերը, որից առանձնացնել կրթությունը, առողջապահությունը, սոցիալական ծառայությունների մատուցումը, կոմունալ, սոցիալական և անհատական ծառայությունների մատուցումը:

42. «Աշխատավարձի հաշվարկում ներառված աշխատողների միջին թվաքանակը (մարդ)» տողում (ծածկագիր՝ «426») ցույց է տրվում աշխատողների միջին թվաքանակը, որը հաշվարկվում է ամսվա համար յուրաքանչյուր օրվա ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը, ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացույցային օրերի վրա բաժանելով: Աշխատողների թվաքանակը միջին հաշվով տարվա համար որոշելու նպատակով` աշխատած բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակի գումարը բաժանվում է 12-ի:

 

7. ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ ԵՎ ՀԱՐԿԵՐ ԿԱՊՎԱԾ ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

43. «Սուբսիդիաներ բյուջեից» տողում (ծածկագիր՝ «510») ցույց են տրվում կազմակերպությանը սուբսիդիաների տեսքով անհատույց տրամադրված պետական աջակցության ծավալը (ծածկագիր՝ «510.1»-«510.4» ծածկագրերով տողեր), որից` ցույց են տրվում կազմակերպությունում հատուկ անձնակազմի (հաշմանդամների) աշխատուժի ընդգրկման և հումքի որոշակի տեսակների օգտագործման համար տրամադրված սուբսիդիաները, օգտագործված նյութերի գների տարբերության փոխհատուցման, վնասների ծածկման, թափոնները և երկրորդային նյութական արժեքները կազմակերպության կողմից լրացուցիչ վերամշակման ժամանակ շրջակա միջավայրի աղտոտման նվազեցման համար տրամադրված սուբսիդիաները և այլն:

44. «Հարկեր (բյուջե վճարման ենթակա և բյուջեից վերադարձման ենթակա տարվա համար հաշվարկված հարկերի գումարը» տողում (ծածկագիր՝ «512») ցույց է տրվում «512.1»-«512.8» ծածկագրերով տողերի հանրագումարը, որից առանձնացվում են ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, եկամտային հարկի, շահութահարկի, մաքսատուրքի, գույքահարկի, հողի հարկի և այլ հարկերի (շրջանառության հարկ և այլ հարկեր) գումարները:

 

8. ՊԱՇԱՐՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ

 

45. «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ, ընդամենը» տողում (ծածկագիր՝ «610») ցույց է տրվում կազմակերպությանը պատկանող (այդ թվում` ճանապարհին և վերամշակման մեջ գտնվող) ապրանքների, նյութերի և օժանդակ միջոցների, արագամաշ առարկաների, անավարտ արտադրության, պատրաստի արտադրանքի և այլ պաշարների մնացորդների հանրագումարը: Պաշարները պետք է չափվեն ինքնարժեքից և իրացման զուտ արժեքից նվազագույնով:

46. «Նյութեր» տողում (ծածկագիր՝ «612») ցույց է տրվում հումքի և նյութերի (ծածկագիր՝ «612.1»), գնովի կիսապատրաստուքների, համալրող շինվածքների և դետալների (ծածկագիր՝ «612.2»), վառելիքի (ծածկագիր՝ «612.3»), տարա և տարանյութերի (ծածկագիր՝ «612.4»), պահեստամասերի (ծածկագիր՝ «612.5), շինանյութերի (ծածկագիր՝ «612.6»), գյուղատնտեսական նշանակության նյութերի (ծածկագիր՝ «612.7») և վերամշակման հանձնված նյութերի (ծածկագիր՝ «612.8») և այլ նյութերի (ծածկագիր՝ «612.9») մնացորդների հանրագումարը:

47. «Սպառվող կենսաբանական ակտիվներ» տողում (ծածկագիր՝ «614») ցույց է տրվում գյուղատնտեսական գործունեությունից ստացված սպառվող կենսաբանական ակտիվների մնացորդների հանրագումարը:

48. «Անավարտ արտադրություն» տողում (ծածկագիր՝ «616») ցույց է տրվում կազմակերպության հիմնական գործունեության արդյունքում անավարտ արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, ինչպես նաև անավարտ օժանդակ արտադրության մնացորդների հանրագումարը:

49. «Արտադրանք» տողում (ծածկագիր՝ «618») ցույց է տրվում կազմակերպության պատրաստի արտադրանքի և սեփական արտադրության կիսապատրաստուկների մնացորդների հանրագումարը:

50. «Ապրանքներ» տողում (ծածկագիր՝ «620») ցույց են տրվում կազմակերպության կողմից վաճառքի համար ձեռք բերված (ստացված) ապրանքների մնացորդների հանրագումարը: Ձեռք բերված (ստացված) ապրանքներն արտացոլվում են սկզբնական արժեքով:

51. «Այլ պաշարներ» տողում (ծածկագիր՝ «622») ցույց է տրվում կազմակերպության փոքրարժեք և արագամաշ առարկաների մնացորդային արժեքը, այլ անավարտ արտադրության մնացորդների հանրագումարը, գալիք ժամանակաշրջանի ծախսերի մնացորդը, ապրանքների առևտրային հավելագների մնացորդը, շրջանառության ծախսերի մնացորդը և առաքված այն արտադրանքի, ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների փաստացի կամ նորմատիվային (պլանային) ինքնարժեքը, որոնց տնօրինման, օգտագործման իրավունքի և պատահական կորստի ռիսկը գնորդին (պատվիրատուին) չի փոխանցվել:

 

9. ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ)

 

52. Բաժին 7-ի «710.1»-«710.19» ծածկագրերով տողերի սյունակ 1-ում ցույց է տրվում հիմնական և ոչ հիմնական գործունեության արդյունք հանդիսացող արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թողարկման ծավալներն ըստ (ՏԳՏԴ) բաժինների (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի), իսկ սյունակներ 2-12-ում ցույց է տրվում այդ տեղեկատվության մարզային բաշխվածությունը: »:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2023 թվական: