Գլխավոր տեղեկություն
Համար
N 80-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (14.10.2021-29.11.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 24.05.2021
Ընդունող մարմին
Գրիբոյեդով համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
29.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
29.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԳՐԻԲՈՅԵԴՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 80-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 06/27.1/29541-2020 գրությամբ պետական փորձագիտական եզրակացությունը և ամփոփաթերթը.

 

Համայնքի ավագանին որոշում է.

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի։

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև։

3. Սահմանել,որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել չափաքանակների 50 %-ը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

 

Կողմ-6

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ԱՐՏԱՇ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՍԱՀԱԿՅԱՆ ԷԴԳԱՐ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

2020թ. դեկտեմբերի 29

գ. Գրիբոյեդով

ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի

ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի

N 80-Ն որոշման

(հավելվածը փոփ., լրաց. 19.01.21 N 2-Ն, փոփ. 27.09.21 N 82-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2021 թվական: