Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 125
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.08.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2023 թվականի

թիվ 125

քաղ. Մոսկվա

 

ԿԱԹՆԱՅԻՆ ՄԹԵՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 149 որոշմամբ հաստատված՝ կաթնային մթերատվության ուղղության խոշոր եղջերավոր անասունների տոհմային արժեքի գնահատման մեթոդիկայում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2023

թվականի օգոստոսի 22-ի

 թիվ 125 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

կաթնային մթերատվության ուղղության խոշոր եղջերավոր անասունների տոհմային արժեքի գնահատման մեթոդիկայում կատարվող

 

1. 1-ին կետը լրացնել «՝ բացառությամբ փոքրաթիվ (գենոֆոնդային) ցեղատեսակների» բառերով։

2. 3-րդ կետը «են ենթակա» բառերից հետո ավելացնել «կազմալրման մատղաշ անասունները, երինջները,» բառերով։

3. 5-րդ կետի վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««փոքրաթիվ (գենոֆոնդային) ցեղատեսակ»՝ որոշակի ցեղատեսակի հազվադեպ հանդիպող կենդանիների խումբ, որոնք տարբերակվում են գենետիկասելեկցիոն առանձնահատկություններով և գտնվում են անհետացման վտանգի տակ.»։

4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ I1 բաժին.

 

«I1. Կաթնային մթերատվության ուղղության կազմալրման մատղաշ անասունների և երինջների տոհմային արժեքի գնահատում

 

51. Կազմալրման մատղաշ անասունների և երինջների տոհմային արժեքը (EBV), ըստ կոնկրետ սելեկցիոն հատկանիշի, որոշվում է ծնողների տվյալների հիման վրա՝ հաշվի առնելով բոլոր ազգակցական կապերը, հետևյալ բանաձևով.

 

EBVժ = 0,5 * EBVհ + 0,5 * EBVմ,

 

որտեղ՝

EBVժ՝ ժառանգի կանխատեսվող տոհմային (գենետիկական) արժեքն ըստ սելեկցիոն հատկանիշի.

EBVհ՝ հոր տոհմային (գենետիկական) արժեքն ըստ սելեկցիոն հատկանիշի.

EBVմ՝ մոր տոհմային (գենետիկական) արժեքն ըստ սելեկցիոն հատկանիշի.

0,5՝ կշռային գործակից։»։

5. 6-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Կաթնային մթերատվության ուղղության կովերի և ցուլերի տոհմային արժեքը որոշվում է ըստ կաթնային մթերատվության սելեկցիոն հատկանիշների, որոնց գնահատումն իրականացվում է թիվ 1 հավելվածի համաձայն, ըստ արտակազմվածքի սելեկցիոն հատկանիշների, որոնց գնահատումն իրականացվում է թիվ 11 հավելվածի համաձայն, ըստ վերարտադրողական ունակության սելեկցիոն հատկանիշների, որոնց գնահատումն իրականացվում է թիվ 12 հավելվածի համաձայն և ըստ կուրծի առողջության սելեկցիոն հատկանիշների, որոնց գնահատումն իրականացվում է թիվ 13 հավելվածի համաձայն և հաշվարկվում է՝»։

6. 7-րդ կետի առաջին նախադասությունում «արժանահավատության)» բառը փոխարինել հետևյալ բովանդակությամբ տեքստով.

«արժանահավատության (գնահատման հուսալիության))։ Արժանահավատության (գնահատման հուսալիության) աստիճանի մասին տեղեկությունները հրապարակվում են յուրաքանչյուր հատկանիշի համար առանձին»։

7. 8-րդ կետը հանել:

8. 10-րդ կետում՝

ա) առաջին պարբերությունում «Համալիր» բառը փոխարինել «Համալիր սելեկցիոն ցուցիչը (որը հաշվարկվում է թիվ 3 հավելվածի համաձայն)» բառերով.

բ) «ա» և «բ» ենթակետերում «կաթնատվության, կաթնային ճարպի և կաթնային սպիտակուցի» բառերը փոխարինել «սելեկցիոն հատկանիշների» բառերով։

9. Նշված մեթոդիկայի թիվ 1 հավելվածում՝

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1 Կովերի կաթնային մթերատվությունը որոշելիս հաշվի են առնվում հետևյալ սելեկցիոն հատկանիշները.

կթված կաթի քանակը, կգ.

կաթնային ճարպի և սպիտակուցի քանակը, կգ.

կաթի մեջ ճարպի և սպիտակուցի զանգվածային մասի պարունակությունը, %։

Կովերի մթերատվության մակարդակի և կաթի որակի գնահատումը լակտացիայի ընթացքում կամ այլ ժամանակաշրջանում իրականացվում է կանոնավոր կատարվող հսկիչ կթումների արդյունքներն ամփոփելու միջոցով։».

բ) 9-րդ կետը «քանակի» բառից առաջ լրացնել «սոմատիկ բջիջների» բառերով։

10. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 11-13 հավելվածներ.

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 11

կաթնային մթերատվության

ուղղության խոշոր եղջերավոր

անասունների տոհմային արժեքի

գնահատման մեթոդիկայի

 

ԿՈՎԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

ըստ արտակազմվածքի հատկանիշների

 

Ցուլերի դուստրերի կազմվածքի գնահատման համակարգում ներառված են կովերի արտակազմվածքի գծային չափումների 18 սելեկցիոն հատկանիշներ։ Կովերի արտակազմվածքի գծային չափումների գնահատման համար կիրառվում է 9-միավորային սանդղակ, որը պետք է ներառի կենդանիների գնահատվող պոպուլյացիայում սելեկցիոն հատկանիշների զարգացման կենսաբանական ընդգրկույթը։

Կովերի (ցուլերի դուստրերի) արտակազմվածքի սելեկցիոն հատկանիշների գնահատման սանդղակ

 

Ներմուծեք նկարագրությունը_23217

1. Կազմվածքի տիպը (գնահատվում է կողերի թեքության անկյունը և դրանց միջև տարածությունը)

շատ չոր տիպ, ոսկորները տափակ

9

կաթնային տիպ, եռանկյունին արտահայտված է, կողերը տափակ են, լավ տեսանելի, անկյունագծային

8

հատկանիշների արտահայտվածության միջին ցուցանիշները

5-7

կողերը վատ տեսանելի են, կլորացված, դրանց թեքության անկյունը մոտ է ուղիղին

3-4

մսային տիպ, ոսկորները կլորացված, մկանայինությունն արտահայտված է, հետնաբաշը և կողերը տեսանելի չեն

1-2

Ներմուծեք նկարագրությունը_23218

2. Կրծքի լայնությունը

գնահատվում է առջևի ոտքերի վերին մասի ներքին մակերևույթների միջև տարածությունը

 

շատ լայն և ուժեղ

9

լայն և ուժեղ

7

միջին

5

նեղ

3

շատ նեղ և թույլ

1

 Ներմուծեք նկարագրությունը_23219

3. Հասակը (չափվում է մեջքից (մակլոկների միջև) մինչև հատակը, արդյունքները հաշվարկվում են միավորներով և սանտիմետրերով)

շատ բարձր

9

բարձր

7

միջին

5

ցածր

3

շատ ցածր

1

Ներմուծեք նկարագրությունը_23220

4. Իրանի խորությունը (գնահատվում է վերջին կողի հատվածում մեջքի վերին մասի տարածությամբ՝ մինչև որովայնի ամենացածր կետը)

շատ խոր

9

խոր

7

միջին

5

ծանծաղ

3

շատ ծանծաղ

1

Ներմուծեք նկարագրությունը_23221

5. Կոնքի դիրքը (գնահատվում է մակլոկը և նստաթումբը միացնող երևակայական գծի թեքությունը, կոնքի հորիզոնական դիրքը գնահատվում է երեք միավորով)

կախընկած նստուկ (10 սմ և ավելի)

9

շեղատված սրբանոսկր (7-8 սմ)

7

Ներմուծեք նկարագրությունը_23222

միջին և իդեալական թեքություն (3-4 սմ)

5

ուղիղ, թեքության անկյուն առկա չէ (0 սմ)

3

անկյունը հակադարձ է, բարձրացված նստուկ

1

6. Կոնքի լայնությունը (գնահատվում է նստաթմբերի առավել հետ ցցված կետերի միջև տարածությունը)

շատ լայն

9

լայն

7

միջին լայնության

5

նեղ

3

շատ նեղ

1

Ներմուծեք նկարագրությունը_23223

7 Հետևի ոտքերի դիրքը (տեսքը կողքից) (գնահատվում է հետևի վերջույթների ծռվածքի աստիճանը ցատկիչ հոդի շրջանում)

շատ թրաձև, անկյունը 134 °-ից պակաս

9

թրաձև (մանգաղաձև)

7

իդեալական ծռվածք, անկյունը 147 °

5

փոքր ծռվածք

3

դիրքը փղանման, անկյունը 160 °-ից ավելի

1

Ներմուծեք նկարագրությունը_23224

8 Հետևի ոտքերի դիրքը (տեսքը հետևից) (գնահատվում է ցատկիչ հոդերի մոտիկության աստիճանը)

ուղիղ

9

առկա է շատ փոքր պտույտ դեպի ներս

7

առկա է փոքր պտույտ դեպի ներս

5

առկա է միջին պտույտ դեպի ներս

3

ցատկիչ հոդի մեծ պտույտ դեպի ներս

1

Ներմուծեք նկարագրությունը_23225

9. Կմախքի որակը (գնահատվում է հետևի վերջույթների ոսկորների կառուցվածքը հետևից և կողքից դիտելիս)

վերջույթները տափակ են, ցատկիչ հոդը չոր է

9

չոր ցատկիչ հոդ

7

միջին հաստության ցատկիչ հոդ

5

հաստացած ցատկիչ հոդ

3

վերջույթները գլանաձև են, խիստ հաստացած ցատկիչ հոդ

1

10 Սմբակի անկյունը (որոշվում է հատակի հարթության համեմատ հետևի վերջույթի սմբակի առջևի պատի միջոցով առաջացած անկյունով։ Սմբակների դիրքի մեջ տարբերությունների առկայության դեպքում երկուսն էլ գնահատվում են, և գնահատման է վերցվում միջին անկյունը)

Ներմուծեք նկարագրությունը_23226

ճակատամասային (50 °-ից ավելի)

9

օպտիմալ (45 °), կրունկի բարձրությունը 2 սմ-ից ավելի

6

օպտիմալից ցածր (40 °)

5

տափակ (35 °)

3

սուր (30 °-ից պակաս)

1

Ներմուծեք նկարագրությունը_23227

 

 

11 Կուրծի խորությունը (գնահատվում է կուրծի հատակի ստորին կետի և ցատկիչ հոդի մեջտեղի հատվածով անցկացված երևակայական հորիզոնական գծի միջև տարածությունը)

շատ բարձր (ծանծաղ)

9

բարձր

7

կուրծի օպտիմալ խորություն

5

ցատկիչ հոդերի մակարդակին

3

խորը, ցատկիչ հոդից ցածր

1

Ներմուծեք նկարագրությունը_23228

12. Կուրծի առջևի մասերի ամրակցումը (գնահատվում է կենդանու որովայնին կուրծի առջևի մասերի ամրակցման անկյունը։ Եթե ձախ կողմի հատկանիշի գնահատականը տարբերվում է աջ կողմի հատկանիշի գնահատականից, հաշվի է առնվում վատագույն գնահատականը)

օպտիմալ, անկյունը 170 °-ից ավելի

9

ուժեղ, անկյունը 150 ° և ավելի

7

միջին, անկյունը մոտավորապես 130 °

5

թույլ, անկյունը 110 °

3

շատ թույլ, անկյունը 90 ° և ավելի քիչ

1

Ներմուծեք նկարագրությունը_23229

13 Կուրծի կենտրոնական հանգույցը (գնահատվում է կուրծի հետևի քառորդների միջև կենտրոնական պահող հանգույցով ձևավորված ակոսի խորությունը)

շատ ուժեղ արտահայտված ակոս, կուրծի հիմքը ներընկած է

9

ուժեղ արտահայտված ակոս, կուրծի հիմքը ներընկած է

7

միջին՝ թույլ արտահայտված ակոս, կուրծի հիմքը ներընկած է

5

թույլ արտահայտված ակոս, կուրծի հիմքը ուռուցիկ է

3

շատ թույլ արտահայտված ակոս, կուրծի հիմքը ուռուցիկ է

1

Ներմուծեք նկարագրությունը_23230

14. Կուրծի հետևի մասերի ամրակցման բարձրությունը (գնահատվում է վուլվայի ստորին եզրի և կուրծի վերին արտազատական մասի միջև տարածությունը)

շատ բարձր ամրակցում

9

բարձր ամրակցում

7

միջին բարձրության ամրակցում

5

ցածր ամրակցում

3

շատ ցածր ամրակցում

1

Ներմուծեք նկարագրությունը_23231

15. Կուրծի հետևի մասերի լայնությունը (գնահատվում է կենդանու ազդրերի ներքին կողմին կուրծի հետևի մասերի գեղձային հյուսվածքի ամրակցման վերին կետերի միջև տարածությամբ)

շատ լայն՝ ուղղանկյան ձևով

9

լայն

7

միջին լայնության՝ տրապեցիայի ձևով

5

փոքր լայնության

3

շատ փոքր լայնության՝ եռանկյան ձևով

1

Ներմուծեք նկարագրությունը_23232

16. Առջևի պտուկների դասավորությունը (գնահատվում է առջևի պտուկների դասավորությունը կուրծի համապատասխան քառորդ մասի մեջտեղի նկատմամբ)

չափազանց մոտ

9

թեթևակի մոտեցած

7

պտուկը գտնվում է կենտրոնում

5

թեթևակի լայնացած

3

շատ լայն

1

Ներմուծեք նկարագրությունը_23233

17 Հետևի պտուկների դասավորությունը (կովին հետևից զննելիս հետևի պտուկների դասավորությունը որոշվում է կուրծի համապատասխան քառորդ մասի մեջտեղի նկատմամբ)

նեղ (դեպի ներս)

9

թեթևակի մոտեցած

7

կենտրոնում

5

թեթևակի լայնացած

3

շատ լայն (դեպի դուրս)

1

Ներմուծեք նկարագրությունը_23234

18 Դիմացի պտուկների երկարությունը (եթե դիմացի պտուկների երկարությունը տարբեր է, հաշվի է առնվում միջին արժեքը)

շատ երկար

9

երկար

7

օպտիմալ

5

կարճ

3

շատ կարճ

1

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 12

կաթնային մթերատվության

ուղղության խոշոր եղջերավոր

անասունների տոհմային արժեքի

գնահատման մեթոդիկայի

 

ԿՈՎԵՐԻ ԵՎ ԵՐԻՆՋՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

ըստ վերարտադրողական ունակության հատկանիշների

 

1. Երինջների և կովերի վերարտադրողական ունակությունը բնութագրող հատկանիշները ներառում են հետևյալ սելեկցիոն հատկանիշները.

ա) սերմնավորումների քանակը՝ մեկ բեղմնավոր սերմնավորման համար.

բ) օրերի քանակը՝ ծնելու և առաջին սերմնավորման միջև.

գ) սերվիս-շրջանի տևողությունը (օրերի քանակը՝ ծնի և բեղմնավոր սերմնավորման միջև).

դ) երինջների առաջին բեղմնավոր սերմնավորման տարիքը (օրերով).

ե) միջծնային շրջանը՝ կովերի համար (օրերով).

զ) ծնի թեթևությունը։

2. Մեկ բեղմնավոր սերմնավորման համար սերմնավորումների քանակը հաշվարկվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում սելեկցիոն տոհմային աշխատանքում կիրառվող մեթոդիկայով։

3. Կովերի գնահատումն ըստ ծնի թեթևության իրականացվում է ըստ միջին արժեքի սանդղակով (բոլոր ծների)։ «Ծնի թեթևություն» հատկանիշը և՛ կովերի, և՛ ցուլերի դուստրերի գնահատականն է։

 

Կովերի ծնի թեթևության գնահատման սանդղակը

 

Միավոր (ծածկագիր)

Ծնի թեթևության

բնութագիրը

Նկարագրությունը

1

Ինքնուրույն ծին

կովը (առաջնածինը) ծնել է առանց կողմնակի օգնության

2

Թեթև ծննդօգնություն

առանց մասնագիտացված գործիք կիրառելու

3

Ծանր ծին

կիրառելով մասնագիտացված գործիք

4

Պտղի սխալ դիրք

ծնի ժամանակ պահանջվում է օգնություն

5

Վիրաբուժական միջամտություն

պահանջվում է վիրաբուժական միջամտություն

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 13

կաթնային մթերատվության

ուղղության խոշոր եղջերավոր

անասունների տոհմային արժեքի

գնահատման մեթոդիկայի

 

ԿՈՎԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

ըստ կուրծի առողջության հատկանիշների

 

1. Կովերի կուրծի առողջության սելեկցիոն հատկանիշը սոմատիկ բջիջների պարունակությունն է։

2. Սոմատիկ բջիջների պարունակությունը որոշելու համար կիրառվում է հետևյալ բանաձևերից մեկը.

 

Ներմուծեք նկարագրությունը_23235

 

որտեղ՝

ՍԲՊ-ն միավորներով արտահայտված՝ սոմատիկ բջիջների պարունակությունն է.

ՍԲՔ-ն 1 մլ կաթի մեջ սոմատիկ բջիջների քանակն է՝ հաշվարկված Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված՝ կաթի որակի որոշման լաբորատորիայում.

log2-ը՝ երկու հիմքով լոգարիթմը.

100000-ը և 3-ը՝ հավասարման գործակիցները.

 

Ներմուծեք նկարագրությունը_23236

 

որտեղ՝

ՍԲՔ-ն սոմատիկ բջիջների քանակն է լակտացիայի ընթացքում, հազար/սմ3.

Կա-ն՝ կովի ամսական կիթը, կգ.

ՍԲՔա-ն՝ սոմատիկ բջիջների քանակը՝ անհատական նմուշի մեջ, որը չափվում է ամեն ամիս հսկիչ կթումների հիման վրա, հազար/սմ3։»։

11. Նշված մեթոդիկայի թիվ 2 հավելվածում՝

ա) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Մշակված օպտիմալ վիճակագրական մոդելներով կաթնային մթերատվության ուղղության կովերի և ցուլերի տոհմային արժեքի կանխատեսումային արժեքների հաշվարկման համար կիրառվում է BLUP АМ մեթոդը։

BLUP հավասարման վեկտորային ձևն ունի հետևյալ տեսքը.

 

у = Xb + Za + е,

 

որտեղ՝

у = n х 1-ը դիտարկումների (գնահատումների) վեկտորն է (n-ը՝ գրառումների թիվը).

b = р х 1-ը ֆիքսված էֆեկտների վեկտորն է (p-ն՝ ֆիքսված էֆեկտների մակարդակների թիվը).

а = q х 1-ը պրոբանդների պատահական էֆեկտների վեկտորն է (q-ն՝ պատահական էֆեկտների մակարդակների թիվը).

е = n х 1-ը պատահական էֆեկտների վեկտորն է.

X-ը՝ n х р կարգի մատրիցն է, որը կենդանիների գնահատումը կապում է ֆիքսված էֆեկտների հետ.

Z-ը n х q կարգի մատրիցն է, որը կենդանիների գնահատումը կապում է պատահական էֆեկտների հետ:

X և Z մատրիցներն անվանում են դեպքերի մատրիցներ: Ենթադրվում է, որ փոփոխականների մաթեմատիկական սպասումը (Е-ն)՝

 

Е(у) = Хb,

Е(а) = Е(е) = 0:

 

Խառը գծային մոդելի հավասարման գլխավոր նպատակն է կանխատեսել a-ի և b-ի (EBV) գծային ֆունկցիան y-ից:

Անհրաժեշտ է լուծել խառը գծային մոդելի հավասարումները (MME)՝ b-ի (ֆիքսված էֆեկտների) արժեքների հաշվարկի համար և կանխատեսել լուծումներն a-ի (պատահական էֆեկտների) արժեքների համար: Մատրիցի տեսքով կենդանու կենսաչափական մոդելի (АМ) համար բանաձևն ունի հետևյալ տեսքը.

 

Ներմուծեք նկարագրությունը_23237

 

 

α գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_23238

այստեղից որոնվող գործակիցները հավասար են՝

 

Ներմուծեք նկարագրությունը_23239

 

Այսպիսով, b̂ -ն մոդելի ֆիքսված էֆեկտների լավագույն գծային գնահատականն է, â-ն՝ կենդանու տոհմային արժեքի (EBV) լավագույն գծային չշեղված կանխատեսումը (BLUP):».

բ) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Տոհմային արժեքի կանխատեսման համար օգտագործվում են А-1 ազգակցական կապի հակադարձ մատրիցը, А-1 հաշվարկի մեթոդը՝ առանց А մատրիցի կիրառման, առանց հաշվի առնելու ինբրիդինգը:

Ընդ որում, аi-ն D-1 մատրիցի անկյունագծային տարրն է i-րդ կենդանու համար։ D-1-ի անկյունագծային տարրերը հավասար են. 2՝ եթե հայտնի են երկու ծնողները, 4/3՝ եթե հայտնի է մեկ ծնողը, 1՝ եթե հայտնի չէ ծնողներիից ոչ մեկը։

Սկզբնապես А-1 ազգակցական կապի մատրիցի տարրերը տրվում են զրոներով և կիրառվում են հետևյալ կանոնները:

Եթե հայտնի են i-րդ կենդանու երկու ծնողները, ավելացվում են՝

аi՝ (i,i) տարրին.

- ai/2՝ (s,i), (i,s), (d,i) և (i,d) տարրերին.

аi/4՝ (s,s), (s,d), (d,s) և (d,d) տարրերին։

Եթե հայտնի է i-րդ կենդանու ծնողներից մեկը, ավելացվում են՝

аi՝ (i,i) տարրին.

- аi/2՝ (s,i) և (i,s) տարրերին.

аi/4՝ (s,s) տարրին։

Եթե հայտնի չեն երկու ծնողները, ավելացվում է՝

аi՝ (i,i) տարրին։

Տեսակի խառը մոդելի (MME) BLUP АМ մեթոդ՝ կիրառելիս

 

Ներմուծեք նկարագրությունը_23240

 

գործակիցների մատրիցը ունի հետևյալ տեսքը.

 

Ներմուծեք նկարագրությունը_23242

 

Ընդ որում, գործակիցների ընդհանրացված հակադարձ մատրիցն ունի հետևյալ տեսքը.

 

Ներմուծեք նկարագրությունը_23241

 

13. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 3 հավելված.

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

կաթնային մթերատվության

ուղղության խոշոր եղջերավոր

անասունների տոհմային արժեքի

գնահատման մեթոդիկայի

 

ՀԱՇՎԱՐԿ

 

համալիր սելեկցիոն ցուցչի

 

Համալիր սելեկցիոն ցուցիչը ներառում է տոհմային արժեքի (u) մասին տեղեկատվությունը՝ մի քանի սելեկցիոն հատկանիշներով (i)։

Տոհմային արժեքը (u) կենդանու տոհմային արժեքի (EBV) լավագույն գծային չշեղված կանխատեսումն է (BLUP)։

(Ii) ցուցիչի հաշվարկված թվային արժեքը յուրաքանչյուր կենդանու համար օգտագործվում է սելեկցիայի մեջ որպես կենդանիների ռանգավորման հիմք։ Սելեկցիոն ցուցիչների ձևավորումը հիմնվում է տոհմային արժեքի գնահատականների վրա (EBV)։

(Ii) ցուցիչը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով.

 

Ներմուծեք նկարագրությունը_23243

 

որտեղ՝

EBV1, EBV2, EBVi՝ կենդանու տոհմային արժեքի լավագույն գծային չշեղված կանխատեսումը՝ ըստ ցուցիչի մեջ մտնող սելեկցիոն հատկանիշի։

k11, k12, k1i ,k22, k2i, kii արժեքները որոշվում են հետևյալ հավասարումների համակարգերի հիման վրա.

 

Ներմուծեք նկարագրությունը_23244

 

որտեղ՝

 Ներմուծեք նկարագրությունը_23245- ը տոհմային արժեքի կանխատեսման վարիանսաներն են՝ ըստ 1, 2 և i հատկանիշների.

Ներմուծեք նկարագրությունը_23246-ը՝ կովարիանսան տոհմային արժեքի կանխատեսման միջև՝ ըստ 1 և 2 հատկանիշների.

Ներմուծեք նկարագրությունը_23247-ը՝ կովարիանսան կենդանու ըստ 1 հատկանիշի գենոտիպի և ըստ 2 հատկանիշի տոհմային արժեքի կանխատեսման միջև.

Ներմուծեք նկարագրությունը_23248-ը՝ կովարիանսան կենդանու ըստ 2 հատկանիշի գենոտիպի և ըստ 1 հատկանիշի տոհմային արժեքի կանխատեսման միջև.

Ներմուծեք նկարագրությունը_23249-ը՝ կովարիանսան կենդանու ըստ 1 հատկանիշի գենոտիպի և տոհմային արժեքի կանխատեսման միջև.

Ներմուծեք նկարագրությունը_23250-ը՝ կովարիանսան կենդանու ըստ 2 հատկանիշի գենոտիպի և տոհմային արժեքի կանխատեսման միջև.

Ներմուծեք նկարագրությունը_23252-ը՝ կովարիանսան տոհմային արժեքի կանխատեսման միջև՝ ըստ 1 և i հատկանիշների.

Ներմուծեք նկարագրությունը_23255-ը՝ կովարիանսան կենդանու ըստ 1 հատկանիշի գենոտիպի և ըստ i հատկանիշի տոհմային արժեքի կանխատեսման միջև.

Ներմուծեք նկարագրությունը_23253-ը՝ կովարիանսան տոհմային արժեքի կանխատեսման միջև՝ ըստ 2 և i հատկանիշների.

Ներմուծեք նկարագրությունը_23256-ը՝ կովարիանսան կենդանու ըստ 2 հատկանիշի գենոտիպի և ըստ i հատկանիշի տոհմային արժեքի կանխատեսման միջև.

Ներմուծեք նկարագրությունը_23254-ը՝ կովարիանսան կենդանու ըստ i հատկանիշի գենոտիպի և ըստ i հատկանիշի տոհմային արժեքի կանխատեսման միջև։

Տեսական առումով համալիր գործակցի կառուցվածքն ունի հետևյալ տեսքը.

 

Ներմուծեք նկարագրությունը_23257

որտեղ՝

kh-ը h-րդ հատկանիշի կշռային գործակիցն է։

Կշռային գործակիցները հաշվարկվում են հետևյալ բանաձևերով.

 

Ներմուծեք նկարագրությունը_23258

 

Նշված բանաձևերում В մատրիցը կազմված է b(h) վեկտորներից՝

 

Ներմուծեք նկարագրությունը_23259

որոնք յուրաքանչյուր հատկանիշի համար ստացվում են հետևյալ հավասարման լուծումից.

 

Ներմուծեք նկարագրությունը_23260

 

որտեղ՝

u(h)-ը լավագույն գծային չշեղված կանխատեսման գնահատականն է՝ յուրաքանչյուր h-րդ հատկանիշի համար.

у-ը հատկանիշի արժեքի վեկտորն է, իսկ V = соv(у(h)*y(p))-ը՝ կովարիանսաների մատրիցը h-րդ և p-րդ հատկանիշների միջև։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան