Գլխավոր տեղեկություն
Համար
N 82-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 18.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 2024 թվականի N 82-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման N 1 հավելվածում՝

ա. 2-րդ կետի առաջին նախադասությունում «արտակարգ իրավիճակների նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության» բառերով,

բ. 2.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2․3-րդ կետով.

«2.3. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձի դեպքում մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկանքը տրվում է այդ անձին թափուր զինվորական պաշտոնի նշանակած զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (ղեկավարի) կողմից` հաշմանդամություն ունեցող զինծառայողի կամ օրենքով սահմանված այլ շահառուի դիմումը զորամասում (զինվորական կառավարման մարմնում) սահմանված կարգով մուտք լինելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկանքում նշվում են թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձին թափուր զինվորական պաշտոնի նշանակելու հրամանի համարի և ժամկետի, այդ անձի կողմից մարտական գործողություններին մասնակցության հանգամանքի, ժամկետի ու վայրի վերաբերյալ տեղեկությունները: Տեղեկանքը կազմվում է երկու օրինակից, առաջին օրինակը տրվում է դիմումատուին, իսկ երկրորդ օրինակը պահվում է զորամասում (զինվորական կառավարման մարմնում):».

2) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի «ա» պարբերությունում «արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության» բառերով.

3) որոշման N 4 հավելվածի 3-րդ կետում «ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարարական ծառայության» բառերը և 8.1-ին կետում «ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմիններից, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարարական» բառերը փոխարինել «ներքին գործերի, ազգային անվտանգության, քրեակատարողական կամ դատական ակտերի հարկադիր կատարման բնագավառների պետական լիազոր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

18.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան