Գլխավոր տեղեկություն
Համար
N 51-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 51-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 860-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ու հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 860-Լ որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 15-րդ կետում՝

ա. 5-րդ ենթակետում «իր քննչական ենթակայությանը վերապահված, ինչպես նաև օրենքով նախատեսված իր լիազորությունների կատարման ընթացքում հայտնի դարձած այլ» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված իր լիազորությունների կատարման ընթացքում հայտնի դարձած» բառերով,

բ. 9-րդ և 14-րդ ենթակետերից «և ծառայողական» բառերը հանել,

գ. 20-րդ ենթակետում «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով.

2) 16-րդ կետում՝

ա. 17-րդ ենթակետից «ազգային անվտանգության մարմինների քննչական ենթակայությանը վերապահված գործերով քրեական դատավարության մասնակիցների,» բառերը հանել,

բ. 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«19) քաղաքացիների ընդունելության կազմակերպումը, իր իրավասության սահմաններում նրանց հանրագրերի, դիմումների և բողոքների քննարկումը, հանցագործությունների մասին հաղորդումների ընդունումը, դրանց նախնական իրավական գնահատական տալը և համապատասխան ընթացքի ապահովումը.»։

2. Հույժ գաղտնի:

3. Հույժ գաղտնի:

4. Հույժ գաղտնի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

18.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան