Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 79
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.06.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2023 թվականի

թիվ 79

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՃՇԳՐՏՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ՓՈՐՁԻ) ԱՆՑԿԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) անցկացման հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 7 կարգադրության 6-րդ կետի «ա1» ենթակետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող այն ապրանքների առնչությամբ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտումը լրացնելու կարգը, որոնց հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում՝ ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի հունիսի 13-ի

թիվ 79 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

այն ապրանքների առնչությամբ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտումը լրացնելու, որոնց հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում

 

1. Սույն կարգով սահմանվում են այն ապրանքների առնչությամբ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտումը (այսուհետ՝ ԷԲԱՀՃ) լրացնելու կանոնները, որոնց հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի (այսուհետ՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներ) ոլորտի փորձնական նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 7 կարգադրությանը համապատասխան:

2. ԷԲԱՀՃ-ն, ելնելով այն բանից, թե ինչ տեսքով է տրվել էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագիրը (այսուհետ՝ ԷԲԱՀ), լրացվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 9 որոշմամբ հաստատված կառուցվածքին համապատասխան, կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված ձևով:

3. Սույն կարգի նպատակներով՝ «վանդակ» ասելով հասկանում ենք էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի կառուցվածքի վավերապայմանը (վավերապայմանները) կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի ձևի կառուցվածքային միավորը, որը կարող է ներառել ենթաբաժիններ, սյունակներ, տողեր, տարրեր։ Սույն կարգին համապատասխան՝ մեկ վանդակում նշվում են ըստ մեկ հատկանիշի միավորված տեղեկությունները:

4. ԷԲԱՀՃ-ն լրացվում է էլեկտրոնային առևտրի այն ապրանքների համար, որոնց մասին տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են:

Էլեկտրոնային առևտրի այն ապրանքների առնչությամբ ԷԲԱՀՃ-ի վանդակները, որոնք հայտագրված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 3-ի թիվ 93 որոշմամբ սահմանված առանձնահատկություններով լրացված ԷԲԱՀ-ում (այսուհետ՝ ԷԲԱՀ-ի թիվ 1 լրացման առանձնահատկություններ), լրացվում են ԷԲԱՀ-ի թիվ 1 լրացման առանձնահատկություններով նախատեսված՝ ԷԲԱՀ-ի համապատասխան վանդակների լրացման կանոններին համապատասխան՝ բացառությամբ ԷԲԱՀՃ-ի առանձին վանդակների, որոնց լրացման կանոնները նախատեսված են սույն կարգով:

Էլեկտրոնային առևտրի այն ապրանքների առնչությամբ ԷԲԱՀՃ-ի վանդակները, որոնք հայտագրված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 3-ի թիվ 94 որոշմամբ սահմանված առանձնահատկություններով լրացված ԷԲԱՀ-ում (այսուհետ՝ ԷԲԱՀ-ի թիվ 2 լրացման առանձնահատկություններ), լրացվում են ԷԲԱՀ-ի թիվ 2 լրացման առանձնահատկություններով նախատեսված՝ ԷԲԱՀ-ի համապատասխան վանդակների լրացման կանոններին համապատասխան՝ բացառությամբ ԷԲԱՀՃ-ի առանձին վանդակների, որոնց լրացման կանոնները նախատեսված են սույն կարգով:

5. ԷԲԱՀՃ-ն լրացնելիս կիրառվում են Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերն ու դասակարգիչները, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ձևավորվող և կիրառման ենթակա՝ մաքսային նպատակներով օգտագործվող տեղեկագրքերն ու դասակարգիչները:

6. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի լրացվող օրինակների քանակը և դրանց բաշխման կարգը համապատասխանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված՝ Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի լրացման կարգով (այսուհետ՝ ԷԲԱՀ-ի լրացման կարգ) սահմանված՝ ԷԲԱՀ-ի օրինակների քանակին և դրանց բաշխման կարգին։

7. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացվում է փոքրատառերով՝ տպիչ սարքերի օգտագործմամբ, և չպետք է պարունակի ջնջումներ, ուղղումներ և շտկումներ:

8. «Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)», «Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)», «A», «ԷԲԱՀՃ», «Առանձնահատկությունը», «Նախորդող փաստաթուղթը», «Թերթերի քանակը» և «Ընթացակարգը» վանդակները տեղակայվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով՝ ԷԲԱՀՃ-ի առաջին թերթի վրա։

Եթե թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացնելիս «Ընդհանուր տեղեկությունները», «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները», «Փոփոխությունների ծածկագիրը» վանդակներում, «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» և «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողերում տեղեկություններ նշելու համար տեղը բավարար չէ, ապա այդ տեղեկությունները նշվում են А4 ձևաչափի թղթի երկրորդ և հաջորդող այն թերթերի վրա, որոնք թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի անբաժանելի մասն են։

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀՃ-ի երկրորդ և հաջորդող թերթերը լրացնելիս՝

բոլոր թերթերը (բացի առաջինից) պետք է համարակալվեն (համարը դրվում է թերթի վերին լուսանցքի կենտրոնում).

յուրաքանչյուր թերթ ներքևի աջ անկյունում ստորագրվում է ԷԲԱՀՃ-ն լրացրած անձի կողմից և հաստատվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 7 կարգադրության 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան սահմանված և ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծին (փորձին) որպես էլեկտրոնային առևտրի օպերատոր (այսուհետ՝ էլեկտրոնային առևտրի օպերատոր) մասնակցող իրավաբանական անձի կնիքը դնելու միջոցով, եթե, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, էլեկտրոնային առևտրի օպերատորը պետք է ունենա կնիք, կամ մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքը դնելու միջոցով, եթե ԷԲԱՀՃ-ն լրացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից:

«В. Վճարների հաշվարկումը», «В1. Վճարման (գանձման) մանրամասները», «ԷԲԱՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը», «С» և «D» վանդակները տեղակայվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով՝ ԷԲԱՀՃ-ի վերջին թերթի դարձերեսի վրա։

9. Պարտադիր լրացվում են «Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» (եթե վանդակը լրացվել է ԷԲԱՀ-ում), «Ստացողը» (ըստ ընդհանուր բեռնագրի), «Ընթացակարգը» (եթե վանդակը լրացվել է ԷԲԱՀ-ում), «ԷԲԱՀՃ», «Առանձնահատկությունը» (եթե վանդակը լրացվել է ԷԲԱՀ-ում), «Թերթերի քանակը» (թղթային կրիչով փաստաթղթի տեսքով՝ ԷԲԱՀՃ-ի համար) վանդակները, «Ընդհանուր տեղեկությունները» վանդակի 1-ին և 3-րդ սյունակները (Բելառուսի Հանրապետության համար), «ԷԲԱՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» (բացառությամբ այն դեպքերի, երբ ԷԲԱՀՃ-ն լրացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից), «А» և «D» վանդակները, ինչպես նաև ԷԲԱՀ-ի վանդակներին համապատասխանող ԷԲԱՀՃ-ի այն վանդակները, որոնցում կատարվում են փոփոխություններ (լրացումներ)։

ԷԲԱՀ-ի «Ընդհանուր տեղեկությունները» վանդակի 4-րդ և (կամ) 5-րդ սյունակներում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս ԷԲԱՀՃ-ում լրացվում են նաև «Ընդհանուր տեղեկությունները» վանդակի 1-ին և 3-րդ սյունակները։

Էլեկտրոնային առևտրի առնվազն մեկ ապրանքի առնչությամբ մեկ անհատական բեռնագրի կամ դրա փոխադրման ժամանակ միջազգային փոստային առաքանին ուղեկցող՝ Համաշխարհային փոստային միության (այսուհետ՝ ՀՓՄ) ակտերով սահմանված փաստաթղթի շրջանակներում ԷԲԱՀ-ի «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները», «В. Վճարների հաշվարկումը» վանդակներում հայտագրված տեղեկություններում, ինչպես նաև «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողում և (կամ) «В. Վճարների հաշվարկումը» վանդակի «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» տողում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս էլեկտրոնային առևտրի բոլոր ապրանքների առնչությամբ այդպիսի անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի շրջանակներում ԷԲԱՀՃ-ում, հաշվի առնելով փոփոխությունները (լրացումները), լրացվում են «Ընդհանուր տեղեկությունները», «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները», «Փոփոխությունների ծածկագիրը», «В. Վճարների հաշվարկումը» վանդակները (եթե փոփոխությունները (լրացումները) կատարվում են մաքսային վճարների, տույժերի, տոկոսների (այսուհետ՝ վճարներ) հաշվարկման մասին տեղեկություններում), «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը) տողը, ինչպես նաև «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողը (եթե կատարվող փոփոխությունները (լրացումները) հանգեցնում են այդ տողում նշման ենթակա տեղեկությունների փոփոխման (լրացման)):

ԷԲԱՀ-ում «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողում և (կամ) «В. Վճարների հաշվարկումը» վանդակի «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի» տողում հայտագրված տեղեկություններում այնպիսի փոփոխություններ (լրացումներ) կատարելիս, որոնք կապված չեն ԷԲԱՀ-ում հայտագրված այլ տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ, ԷԲԱՀՃ-ում լրացվում են համապատասխան տողերը՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), ինչպես նաև լրացվում են «Ընդհանուր տեղեկությունները», «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները», «Փոփոխությունների ծածկագիրը» վանդակները, «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը) տողը, «В. Վճարների հաշվարկումը» վանդակը (եթե փոփոխությունները (լրացումները) կատարվում են մաքսային վճարների հաշվարկման մասին տեղեկություններում)՝ ըստ բոլոր անհատական բեռնագրերի:

10. «ԷԲԱՀՃ» վանդակում էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի լրացման ժամանակ ԷԲԱՀՃ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են «ԷՓ» և «ԷԱ» հապավումները, թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի լրացման ժամանակ՝ միայն «ԷԱ» հապավումը:

11. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացնելիս «Թերթերի քանակը» վանդակը չի լրացվում: Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացնելիս վանդակում նշվում է ԷԲԱՀՃ-ի թերթերի ընդհանուր քանակը։

12. «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

6-րդ սյունակում դրվում է ԷԲԱՀ-ի՝ «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» վանդակի 6-րդ սյունակում նշված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքի հերթական համարը։

Եթե ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) արդյունքում անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի շրջանակներում էլեկտրոնային առևտրի ապրանքների քանակն ավելանում է, ապա ԷԲԱՀ-ում նախկինում չնշված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքի մասով դրվում է ԷԲԱՀ-ում հայտագրված վերջին ապրանքի հերթական համարին հաջորդող հերթական համարը և «/» բաժանիչ նշանով դրվում է անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի շրջանակներում ԷԲԱՀ-ում հայտագրված՝ էլեկտրոնային առևտրի վերջին ապրանքի հերթական համարին հաջորդող հերթական համարը։

Եթե ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) արդյունքում անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի շրջանակներում էլեկտրոնային առևտրի ապրանքների քանակը նվազում է, ապա էլեկտրոնային առևտրի այն ապրանքի մասով, որի վերաբերյալ տեղեկությունները հանվում են, դրվում է այդ ապրանքի հերթական համարը՝ ԷԲԱՀ-ին համապատասխան, և «/» բաժանիչ նշանով՝ «0» թվանշանը։

7-10-րդ, 12-րդ, 13-րդ սյունակները լրացվում են համապատասխանաբար ԷԲԱՀ-ի թիվ 1 լրացման առանձնահատկություններով կամ ԷԲԱՀ-ի թիվ 2 լրացման առանձնահատկություններով նախատեսված՝ ԷԲԱՀ-ի «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» վանդակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները):

11-րդ սյունակը չի լրացվում։

13. «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

վանդակում նշվում են ԷԲԱՀ-ի համապատասխան վանդակում հայտագրված տեղեկությունները՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), ինչպես նաև կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունները՝ համապատասխանաբար ԷԲԱՀ-ի թիվ 1 լրացման առանձնահատկություններով կամ ԷԲԱՀ-ի թիվ 2 լրացման առանձնահատկություններով նախատեսված՝ ԷԲԱՀ-ի վանդակի լրացման կանոններին համապատասխան:

14. «Փոփոխությունների ծածկագիրը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

վանդակը լրացվում է էլեկտրոնային առևտրի այն ապրանքների համար, որոնց մասին տեղեկություններում կատարվում են փոփոխությունները (լրացումները): Վանդակում լրացվում են «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» և «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողերը, եթե այդ տողերը ենթակա են ԷԲԱՀՃ-ում լրացման՝ սույն կարգի 9-րդ կետին համապատասխան:

Վանդակում նշվում է յոթանիշ թվային ծածկագիր, որը ձևավորված է ըստ հետևյալ սխեմայի՝

 

Ներմուծեք նկարագրությունը_23213

 

որտեղ՝

1-ին տարրը՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու փուլն է՝

0՝ մինչև էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումը.

1՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումից հետո.

2-րդ տարրը՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար հիմք համարվող հանգամանքներն են՝

0՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի նախաձեռնությամբ (բացառությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածին համապատասխան կատարվող փոփոխությունների (լրացումների)).

1՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումից հետո սկսված ստուգման արդյունքում.

2՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ մինչև էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումն սկսված ստուգման արդյունքում.

3՝ մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրության արդյունքում.

4՝ կամերալ (ներքին) մաքսային ստուգման արդյունքում.

5՝ արտագնա մաքսային ստուգման արդյունքում.

6՝ անդամ պետության դատական մարմնի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում.

7՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից կատարվող փոփոխություններ (լրացումներ)՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածին համապատասխան.

3-րդ տարրը՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների քանակի (քաշի) վերաբերյալ՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումն է (լրացումն է)՝

0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են.

1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են.

4-րդ տարրը՝ ապրանքի ծածկագրի փոփոխությունն է՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝

0՝ փոփոխությունները բացակայում են.

1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են.

5-րդ տարրը՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքի վերաբերյալ՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումն է (լրացումն է)՝

0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են.

1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են.

6-րդ տարրը՝ վճարների հաշվարկման վերաբերյալ՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումն է (լրացումն է)՝

0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են.

1՝ տեղեկությունների փոփոխումը (լրացումը) հանգեցնում է վճարների հաշվարկման վերաբերյալ տեղեկությունների փոփոխման (լրացման).

7-րդ տարրը՝ ԷԲԱՀ-ում հայտագրված այլ տեղեկությունների փոփոխումն է (լրացումն է)՝

0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են.

1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են (բացառությամբ տվյալ տարրի 2-րդ և 3-րդ ծածկագրերի ներքո նշված դեպքերի).

2՝ էլեկտրոնային առևտրի հայտարարագրվող ապրանքների ընդհանուր քանակի ավելացում (ապրանքի ավելացում).

3՝ էլեկտրոնային առևտրի հայտարարագրվող ապրանքների ընդհանուր քանակի պակասեցում (ապրանքի հանում):

Ծածկագրի բոլոր տարրերը նշվում են «/» բաժանիչ նշանով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում:

15. «В. Վճարների հաշվարկումը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

վանդակը լրացվում է, եթե ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) ազդում է վճարների հաշվարկված և (կամ) վճարման ենթակա չափի վրա:

Վանդակի 1-6-րդ սյունակները լրացվում են համապատասխանաբար ԷԲԱՀ-ի թիվ 1 լրացման առանձնահատկություններով կամ ԷԲԱՀ-ի թիվ 2 լրացման առանձնահատկություններով նախատեսված՝ ԷԲԱՀ-ի «В. Վճարների հաշվարկումը» վանդակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները):

«Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» տողում նշվում են տեղեկություններ՝ համապատասխանաբար ԷԲԱՀ-ի թիվ 1 լրացման առանձնահատկություններով կամ ԷԲԱՀ-ի թիվ 2 լրացման առանձնահատկություններով նախատեսված՝ ԷԲԱՀ-ի «В. Վճարների հաշվարկումը» վանդակի «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» տողի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

6-րդ սյունակում, ըստ վճարի համապատասխան տեսակի՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), նշվում է էլեկտրոնային առևտրի բոլոր ապրանքների համար վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարը՝ մեկ անհատական բեռնագրի կամ ՀՓՄ մեկ փաստաթղթի շրջանակներում, կամ, ըստ էլեկտրոնային առևտրի այն ապրանքների ամբողջության, որոնց բացթողումը կատարվել է մեկ դիմումի համաձայն: Եթե այդ վճարի ընդհանուր գումարը փոփոխություններ (լրացումներ) կատարելուց հետո հավասար է 0-ի, ապա նշվում է «0» թվանշանը:

7-րդ սյունակում դրվում է այն վճարի ընդհանուր գումարը, որը նշված է՝

ԷԲԱՀ-ի «В. Վճարների հաշվարկումը» վանդակի «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» տողի 6-րդ սյունակում, եթե վճարների վճարման (գանձման) մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) կատարվում է առաջին անգամ.

նախորդող ԷԲԱՀՃ-ի «В. Վճարների հաշվարկումը» վանդակի «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» տողի 6-րդ սյունակում, եթե վճարների վճարման (գանձման) մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) կատարվել է նախկինում.

8-րդ սյունակում նշվում է 6-րդ և 7-րդ սյունակներում նշված մեծությունների տարբերությունը: Եթե 6-րդ սյունակում նշված մեծությունը փոքր է 7-րդ սյունակում նշված մեծությունից, ապա ստացված արժեքից առաջ դրվում է «հանման» նշանը:

«Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի» տողում նշվում են տեղեկություններ՝ ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲԱՀ-ի «В. Վճարների հաշվարկումը» վանդակի «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի» տողի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

ըստ վճարի համապատասխան տեսակի՝ 6-րդ սյունակում նշվում է ըստ ԷԲԱՀ-ի էլեկտրոնային առևտրի բոլոր ապրանքների համար վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարը՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները): Եթե այդ վճարի ընդհանուր գումարը փոփոխություններ (լրացումներ) կատարելուց հետո հավասար է 0-ի, նշվում է «0» թվանշանը:

7-րդ սյունակում դրվում է այն վճարի ընդհանուր գումարը, որը նշված է՝

ԷԲԱՀ-ի «В. Վճարների հաշվարկումը» վանդակի «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի» տողի 6-րդ սյունակում, եթե վճարների վճարման (գանձման) մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) կատարվում է առաջին անգամ.

նախորդող ԷԲԱՀՃ-ի «В. Վճարների հաշվարկումը» վանդակի «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի» տողի 6-րդ սյունակում, եթե վճարների վճարման (գանձման) մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) կատարվել է նախկինում:

8-րդ սյունակում նշվում է 6-րդ և 7-րդ սյունակներում նշված մեծությունների տարբերությունը: Եթե 6-րդ սյունակում նշված մեծությունը փոքր է 7-րդ սյունակում նշված մեծությունից, ապա ստացված արժեքից առաջ դրվում է «հանման» նշանը:

16. «B1. Վճարման (գանձման) մանրամասները» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

վանդակը լրացվում է վճարի լրացուցիչ հաշվեգրված գումարների վճարման (գանձման) կամ վճարի գումարների վերադարձման (հաշվանցման) դեպքում, որոնք կատարվում են ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխմամբ (լրացմամբ) պայմանավորված, ինչպես նաև ԷԲԱՀ-ի «B1. Վճարման (գանձման) մանրամասները» վանդակում նշված վճարի վճարումը (գանձումը) հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունների փոփոխման (լրացման) անհրաժեշտության դեպքում:

Վանդակը լրացվում է ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲԱՀ-ի «B1. Վճարման (գանձման) մանրամասները» վանդակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

եթե, ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխմամբ (լրացմամբ) պայմանավորված, վճարը ենթակա է վճարման (հավելյալ վճարման), ապա վանդակում նշվում են վճարի լրացուցիչ հաշվեգրված գումարների փաստացի վճարման (գանձման) մասին տեղեկությունները՝ վճարային այն փաստաթղթերի կտրվածքով, որոնց համապատասխան կատարվել է վճարումը (գանձումը):

եթե, ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխմամբ (լրացմամբ) պայմանավորված, վճարը ենթակա է վերադարձման (հաշվանցման) (ԷԲԱՀՃ-ի «В. Վճարների հաշվարկումը» վանդակի 8-րդ սյունակում նշված է «հանման» նշանով մեծություն), ապա վանդակում նշվում են տեղեկություններ վճարի վերադարձման (հաշվանցման) ենթակա գումարի մասին՝ վճարային այն փաստաթղթերի կտրվածքով, որոնց համապատասխան կատարվել է վերադարձի ենթակա վճարի վճարումը (գանձումը): Ընդ որում՝ վճարի վճարված (գանձված) գումարը (տեղեկությունների 2-րդ տարր) նշվում է «հանման» նշանով:

Վճարի վճարումը (գանձումը) հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունների փոփոխման (լրացման) անհրաժեշտության դեպքում վանդակում նշվում են՝

առաջին տողում՝ ԷԲԱՀ-ի «B1. Վճարման (գանձման) մանրամասները» վանդակում հայտագրված տեղեկությունները («հանման» նշանով նշելով վճարի գումարը (տեղեկությունների 2-րդ տարր)).

երկրորդ տողում՝ տեղեկություններ՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները):

17. «ԷԲԱՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

վանդակում նշվում են ԷԲԱՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները և ԷԲԱՀՃ-ի լրացման ամսաթիվը՝ ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ «ԷԲԱՀ-ը լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» վանդակի լրացման կանոններին համապատասխան:

18. «А» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

վանդակում նշվում է ԷԲԱՀՃ-ի գրանցման համարը, որը ձևավորված է ըստ հետևյալ սխեմայի՝

 

Ներմուծեք նկարագրությունը_23214

 

որտեղ՝

1-ին տարրը՝ այն ԷԲԱՀ-ի գրանցման համարն է, որում տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են.

2-րդ տարրը՝ այն ԷԲԱՀ-ի մասով ԷԲԱՀՃ-ի հերթական համարն է, որում տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են (սկսած «01» համարից՝ ԷԲԱՀ-ն փոփոխող (լրացնող)՝ առաջին ԷԲԱՀՃ-ի համար):

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի գրանցման համարի տակ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից նշվում է ամսաթիվը, իսկ մինչև ապրանքների բացթողումը տեղեկությունների փոփոխման (լրացման) դեպքում նշվում է նաև էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմումը ներկայացնելու ժամանակը, կամ ԷԲԱՀՃ-ն ներկայացնելու ամսաթիվը, եթե նման դիմում չի պահանջվում։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն ներկայացնելիս վանդակում նշված տեղեկությունները հաստատվում են ԷԲԱՀՃ-ն գրանցած՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ՝ դնելով անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը։

19. «D» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին տեղեկատվությունը նշվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից հետևյալ նշման տեսքով՝ «Ճշգրտվել են ______________ վանդակները (սյունակները, տողերը)» (նշելով անհատական բեռնագրի կամ միջազգային փոստային առաքանու հերթական համարը, էլեկտրոնային առևտրի ապրանքի, ԷԲԱՀ-ի վանդակի (սյունակի, տողի) հերթական համարը):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: