ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2023 թվականի N 2190-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 336-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով և 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետության վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի մասին» N 336-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագրում «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետություն» բառերով:
2. Որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 9-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) Խնամքի տրամադրում։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին, սոցիալական կարիքին համապատասխան, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամք ստանալու նպատակով ուղղորդում՝
ա. կկազմակերպվեն առանց ուղեկցության վերադարձած անչափահասներին և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին օդանավակայանում և սահմանի այլ անցման կետերում դիմավորելու, համապատասխան հաստատություններում նրանց հետագա խնամքը կազմակերպելու հարցերը,
բ. կկազմակերպվեն տարեց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համապատասխան խնամքի հաստատություններում նրանց հետագա խնամքը կազմակերպելու հարցերը։».
2) 12-րդ կետում «Հայաստանի Հանրապետության միգրացիայի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը՝ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ` ծառայություն)» բառերով․
3) 19-րդ կետի 4-րդ ենթակետում «հաշմանդամության կարգ» բառերը փոխարինել «հաշմանդամություն» բառով.
4) 20-րդ կետում առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք, առանց ուղեկցության վերադարձած և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, իրենց սոցիալական կարիքի համապատասխան, ենթական են բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամքի տրամադրման։».
5) 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Ծառայության աշխատակիցը հարցազրույցի կամ դիմողի ներկայության անհնարինության դեպքում ուղարկված փաստաթղթերի միջոցով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օգնությամբ 3 աշխատանքային օրվա ընթացքում վեր է հանում բնակչության սոցիալական պաշտպանության կամ կացարանով ապահովման հաստատություններում տեղավորվելու խնդիր ունեցող անձանց կարիքները:
22. Ծառայության աշխատակիցն անձի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կամ կացարանով ապահովման հաստատությունում տեղավորվելու կարիքը վեր հանելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է դիմողի անձնական գործը՝ կցելով նրա կարգավիճակը հավաստող առկա բոլոր փաստաթղթերը:
23. Դիմողի անձնական գործը կազմելուց հետո 3-օրյա ժամկետում անձն ուղղորդվում է համապատասխան հաստատություն:»․
6) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Ծառայության աշխատակիցն առանց ուղեկցության վերադարձած անչափահասներին և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ օդանավակայանում դիմավորելու անհրաժեշտության մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և համապատասխան խնամակալության և հոգաբարձության մարմնին վերջինիս (վերջիններիս) վերադարձից առնվազն մեկ շաբաթ առաջ նախապես ուղարկված գրության միջոցով, որի մեջ նշվում է վերադարձի օրը, ամիսը, չվերթի համարը և վերադարձողին առնչվող առկա տեղեկատվությունը։ Դիմավորումից հետո առանց ուղեկցության վերադարձած անչափահասների և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հետագա խնամքը կազմակերպում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։».
7) 49-րդ կետում «խնամքի կենտրոններում և համապատասխան» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության և կացարանով ապահովման» բառերով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոններում վերապատրաստման արդյունքներով պաշտոնների նշանակման վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|