ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021 թվականի N 71-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, համայնքի ավագանին որոշում է ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2022 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չպետք է գերազանցի տվյալ տարվա բյուջեի սույն որոշմամբ սահմանված գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ չափաքանակների 20%-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
Ավագանու անդամներ |
Կողմ -6 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ԱՎԱԳՅԱՆ ԱՎԱԳ |
||
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ |
||
ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ |
||
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՂՎԱՆ |
||
ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ |
||
ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՍԵՆ |
Համայնքի ղեկավար |
Հ. ՌՈՒԲԵՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունվարի 2022 թվական: