Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 56-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.12.2023
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.12.2023
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«11» դեկտեմբերի 2023 թ.

թիվ 56-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՄՈՒ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 45-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Աշխատողների մասնագիտական ուսուցման մասին» Ձև 1-ԱՄՈՒ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Աշխատողների մասնագիտական ուսուցման մասին» Ձև 1-ԱՄՈՒ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 28-ի ««Աշխատողների մասնագիտական ուսուցման մասին» Ձև թիվ 1-կադրերի ուսուցում (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը հաստատելու մասին» թիվ 45-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 56-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23130

 

Բաժին 1. Աշխատողների մասնագիտական ուսուցումը

 

Ցուցանիշի անվանումը

Տողի
ծածկագիրը

Չափման միավորը

Հաշվետու տարվա ընթացքում

կազմակեր-պության գործատուի միջոցների հաշվին

այլ կազմակեր-պությունների միջոցների հաշվին

կանայք՝ ընդամենից

(սյ. 1 + սյ.2)

Ա

Բ

Գ

1

2

3

Անցել են մասնագիտական պատրաստում և վերապատրաստում, բարձրացրել են որակավորումը, վերաորակավորվել են՝ ընդամենը.

110

մարդ

     

Տող 110-ից` ըստ ուսուցման ձևի.

110.1

մարդ

x

x

x

ուսուցանվել են առաջին անգամ

110.1.1

-“-

     

ուսուցանվել են երկրորդ

(հարակից)

մասնագիտությամբ

110.1.2

-“-

     

վերապատրաստվել են

110.1.3

-“-

     

բարձրացրել են որակավորումը,

վերաորակավորվել են

110.1.4

-“-

     

Տող 110-ից` ըստ ուսուցման վայրի.

110.2

մարդ

x

x

x

կրթական ծառայություն

մատուցող

կազմակերպությունում

110.2.1

-“-

     

անմիջապես

կազմակերպությունում

110.2.2

-“-

     

արտասահմանում

110.2.3

-“-

     

այլ

110.2.4

-“-

     

Տող 110-ից` մինչև 29 (ներառյալ) տարեկան երիտասարդներ

120

մարդ

     

Անցել են ստաժավորում, այդ թվում՝

130

մարդ

     

Հայաստանում

130.1

-“-

     

արտասահմանում

130.2

-“-

     

Ծախսեր՝ ուղղված աշխատողների մասնագիտական ուսուցմանը (բացի կազմակերպության հաշվեկշռում հաշվառված ուսումնական շենքերի և տարածքների պահպանման ծախսերի)

140

հազար դրամ

 

x

x

 

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր՝

________________

 

________________

 

(Անուն, ազգանուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ

այլ լիազորված անձ)

________________

 

________________

 

(Անուն, ազգանուն)

 

(Ստորագրություն)

     

 

_ _ ______ ____20__թ.

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Հաշվետվության ձևի Բաժին 1-ը լրացվում է.

1) «110» ծածկագրով տողը լրացնել Հրահանգի 2-րդ բաժնի 8-րդ կետի 1-7-րդ ենթակետերին համապատասխան.

2) «110» ծածկագրով տողում մասնագիտական ուսուցում՝ մասնագիտական պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում և վերաորակավորում անցած աշխատողը հաշվվում է մեկ անգամ՝ անկախ «110.1.1-110.1.4» կամ «110.2.1-110.2.4» ծածկագրերով տողերում մասնագիտական ուսուցման ձևերի կամ ուսուցման վայրերի քանակի:

3) «110.1.1 – 110.1.4» ծածկագրերով տողերում նույն աշխատողն ըստ ուսուցման ձևի կարող է հաշվվել մեկից ավելի անգամ, եթե հաշվետու տարվա ընթացքում մասնակցել է մասնագիտական ուսուցման մեկից ավելի ձևերում.

4) «110.2.1. – 110.2.4» ծածկագրերով տողերում նույն աշխատողն ըստ ուսուցման վայրի կարող է հաշվվել մեկից ավելի անգամ, եթե հաշվետու տարվա ընթացքում մասնագիտական ուսուցում անցել է մեկից ավելի վայրերում:

5) «110.1.1 – 110.1.4» ծածկագրերով տողերի հանրագումարը պետք է հավասար լինի «110.2.1. – 110.2.4» ծածկագրերով տողերի հանրագումարին:

6) «120» ծածկագրով տողում մասնագիտական ուսուցում անցած մինչև 29 (ներառյալ) տարեկան աշխատողը հաշվվում է մեկ անգամ՝ անկախ «110.1.1-110.1.4» կամ «110.2.1-110.2.4» ծածկագրերով տողերում մասնագիտական ուսուցման ձևերի կամ ուսուցման վայրերի քանակի:

7) «130» ծածկագրով տողը լրացնել Հրահանգի 2-րդ բաժնի 8-րդ կետի 8-րդ ենթակետին համապատասխան.

8) «140» ծածկագրով տողը լրացնել Հրահանգի 2-րդ բաժնի 8-րդ կետի 9-րդ ենթակետին համապատասխան:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 56-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-ԱՄՈՒ (ՏԱՐԵԿԱՆ)

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Աշխատողների մասնագիտական ուսուցման մասին» Ձև 1-ԱՄՈւ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հաշվետու տարվա միջին տարեկան կտրվածքով հաշվված 10 և ավելի աշխատող ունեցող հիմնարկները, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև տնտեսական գործունեության բոլոր տեսակներում միասին՝ 10 և ավելի աշխատող ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա իրավաբանական անձինք, ինչպես նաև դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումները (այսուհետ՝ կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը լրացվում է տարին մեկ անգամ՝ հաշվետու տարվա հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար:

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 25-ը:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

6. Սույն հրահանգի իմաստով՝ կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական տեսակը որոշվում է առանձին տնտեսական գործունեության տեսակների գծով ձևավորված ավելացված արժեքներից առավելագույնի մեծությամբ կամ գործունեության այն տեսակը, որտեղ աշխատողների թվաքանակը առավելագույնն է:

7. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

8. Սույն հրահանգի իմաստով.

1) Աշխատողների թվաքանակում ներառվում են տվյալ կազմակերպությունում աշխատանքային պայմանագրի հիման վրա անորոշ և որոշակի ժամկետով աշխատանք կատարող վարձու աշխատողները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի, բացառությամբ համատեղությամբ աշխատողների:

2) Աշխատանքային պայմանագրի համաձայն ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների թվաքանակը հաշվվում է մեկ ամբողջ միավոր: Օրինակ, եթե ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողի աշխատաժամանակն օրվա մեջ կազմում է չորս ժամ, ապա այդ աշխատողը հաշվվում է ոչ թե 0.5, այլ՝ մեկ մարդ:

3) Աշխատողների (կադրերի) մասնագիտական ուսուցումը հաշվետու տարվա ընթացքում կազմակերպության աշխատողների մասնագիտական գիտելիքների, հմտությունների ու կարողությունների կատարելագործմանն ու արդիականացմանը, ինչպես նաև մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ձևավորմանն ուղղված գործունեությունն է՝ անկախ ուսուցման իրականացման վայրից և եղանակից (որը կարող է լինել նաև առցանց, հեռավար), ուսուցման գործընթացի ֆինանսավորման աղբյուրից, կամ՝ դրա բացակայությունից:

4) Աշխատողների (կադրերի) մասնագիտական ուսուցումը կարող է կազմակերպվել կամ իրականացվել անմիջապես գործատուի կողմից կամ պետական, համայնքային բյուջետային հատկացումների կամ դրամաշնորհային միջոցների հաշվին կամ առանց դրանց:

5) Աշխատողների մասնագիտական ուսուցման ձևերն են՝ մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը, որակավորման բարձրացումը, մասնագիտական վերաորակավորումը.

ա. Մասնագիտական պատրաստումը առանձին մասնագիտությունների գծով կազմակերպության կադրերի ուսուցումն ու որակավորումն է.

բ. Մասնագիտական վերապատրաստումը մասնագիտական որակավորման բարձրացումն ու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործումն է.

գ. Որակավորման բարձրացումը խորացված գիտելիքների ձեռքբերումն է այն ոլորտում, որում աշխատում է աշխատակիցը.

դ. Մասնագիտական վերաորակավորումը մասնագիտական գիտելիքների և ունակությունների հիման վրա հարակից նոր մասնագիտության ուսուցումն ու որակավորումն է.

6) Աշխատակիցը, ով հաշվետու տարվա ընթացքում մասնագիտական ուսուցման նույն ձևից անցել է մեկից ավելի անգամներ, հաշվվում է մեկ անգամ:

7) Աշխատակիցը, ով հաշվետու տարվա ընթացքում մասնակցել է մասնագիտական ուսուցման մեկից ավելի ձևերում, համապատասխանաբար, կարող է հաշվվել մեկից ավելի անգամ:

8) Ստաժավորումը մասնագիտությամբ աշխատանքային փորձի ձեռքբերման կամ որակավորման բարձրացման ուղղությամբ իրականացված գործունեությունն է, ինչպես նաև որոշակի տևողությամբ փորձարկման շրջանում աշխատանքը տվյալ պաշտոնում՝ այդ հաստիքում աշխատելու համար պիտանիությունը որոշելու նպատակով:

9) Աշխատողների (կադրերի) մասնագիտական ուսուցմանն ուղղված ծախսերը ներառում են.

ա. ծախսեր` կապված աշխատողների մասնագիտական ուսուցման բոլոր ձևերի հետ՝ թվարկված սույն հրահանգի 8-րդ կետի 5-րդ ենթակետում (օրինակ` ուսումնական հաստատության և գործատուի միջև կնքված պայմանագրի հիման վրա ուսման վարձի, կրթաթոշակի, ուսումնական հաստատություն մեկնելու և վերադառնալու ուղերթի արժեքի վճարում և այլն),

բ. վարձատրություն արտահաստիքային դասավանդողներին, ծախսեր` կապված ուսումնական նյութերի ձեռք բերման հետ և այլն,

գ. աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված այլ ծախսեր, ներառյալ` այդ նպատակով կատարված գործուղման ծախսեր:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2023 թվական: