Գլխավոր տեղեկություն
Համար
N 2154-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2023 թվականի N 2154-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՆԻՍՏԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

14.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2154-Ա որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՆԻՍՏԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ) ՄԻՋԵՎ ՆԻՍՏԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1.1. Նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը որոշվում են Հանձնաժողովների նախագահների միջև համաձայնեցմամբ։

1.2. Նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների աշխատանքային լեզուն է ռուսերենը կամ անգլերենը։

1.3. Նիստերը և համատեղ աշխատանքային հանդիպումներն անցկացվում են Հանձնաժողովների նախագահների ղեկավարությամբ։

1.4. Նիստերը և համատեղ աշխատանքային հանդիպումները Հանձնաժողովների նախագահների համաձայնեցմամբ, որպես կանոն, անցկացվում են հաջորդաբար՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքներում կամ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կամ երրորդ երկրների տարածքում կամ տեսակոնֆերանսի ձևաչափով։

1.5. Նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների օրակարգերը, պատվիրակությունների ցանկը (բացառությամբ Հանձնաժողովների անդամների) ու նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման արարողակարգային հարցերը որոշվում են Հանձնաժողովների նախագահների համաձայնեցմամբ:

1.6. Պատվիրակությունների կազմում մասնակցող օտարերկրյա փորձագետները կարող են հանդես գալ միայն այն Հանձնաժողովի անունից, որի պատվիրակությունների կազմում նրանք ընդգրկված են:

1.7. Հանձնաժողովների համաձայնեցմամբ և համատեղ հարցման հիման վրա՝ երրորդ կողմերը կարող են խորհրդատվական աջակցություն տրամադրել նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների ընթացքում:

1.8. Այն դեպքերում, երբ նիստերը և համատեղ աշխատանքային հանդիպում-ներն անցկացվում են Հանձնաժողովներով ներկայացված պետություններից մեկի տարածքում, ընդունող կողմն ստեղծում է դրանց անցկացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները, այդ թվում՝ ապահովում և երաշխավորում է ժամանող պատվիրակության բոլոր անդամների անվտանգությունը։

1.9. Նիստերը և համատեղ աշխատանքային հանդիպումներն անցկացվում են փակ ռեժիմով, եթե Հանձնաժողովների նախագահներն այլ բան չեն պայմանավորվել։

1.10. Նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների ընթացքի և արդյունքների մասին ցանկացած տեղեկատվություն, ներառյալ՝ աշխատանքային և համաձայնեցված փաստաթղթերի նախագծերն ու նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արձանագրությունները, կարող է փոխանցվել երրորդ կողմին միայն Հանձնաժողովների նախագահների միջև նախնական համաձայնեցման դեպքում։

 

2. ՆԻՍՏԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2.1. Նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն երկու բնօրինակից՝ ռուսերեն կամ համաձայնեցման դեպքում՝ անգլերեն։

2.2. Արձանագրությունն ստորագրվում է երկու Հանձնաժողովների նախագահների կողմից։

2.3. Հանձնաժողովներով ներկայացված պետությունների պաշտոնատար անձինք զերծ են մնում Նախագահների կողմից ստորագրված արձանագրություններին որևէ հանրային, պաշտոնական հղում կատարելուց, եթե արձանագրությունը կրում է «Գաղտնի» դրոշմագիրը։

 

3. ՆԻՍՏԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԶԼՄ) ՀԱՄԱՐ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Որպես կանոն, նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներով կազմվում և հրապարակվում են ԶԼՄ-ների համար հաղորդագրություններ, որոնց բովանդակությունը հաստատվում է Հանձնաժողովների նախագահների կողմից։

3.2. ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների համաձայնեցված տեքստերը Հանձնաժողովները հրապարակում են միաժամանակ։

3.3. Բացառությամբ 2.3 կետում նախատեսված դեպքերի՝ Հանձնաժողովներով ներկայացված պետությունների պաշտոնատար անձանց ցանկացած պաշտոնական հղում նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների փաստաթղթերին պետք է սահմանափակվի ԶԼՄ-ների համար համաձայնեցված և հաստատված հաղորդագրության բացառապես բառացի բովանդակությամբ:

3.4. Հանձնաժողովներով ներկայացված պետությունների պաշտոնատար անձանց ցանկացած պաշտոնական հղում նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներին, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաև դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում և համարվում են անվավեր։

3.5. Հանձնաժողովների նախագահների համաձայնեցմամբ՝ ԶԼՄ-ների համար Հանձնաժողովների հաղորդագրությունների բովանդակությունը փոխադարձաբար որոշված հարցերի մասով կարող է տարբերվել։

3.6. Եթե Հանձնաժողովները ԶԼՄ-ների համար հաղորդագրության բովանդակության շուրջ համաձայնության չեն գալիս, ապա Հանձնաժողովները փոխադարձ համաձայնությամբ հրապարակում են տեղեկատվություն, որը սահմանափակվում է միայն նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների անցկացման փաստի արձանագրմամբ։ Այդ դեպքում Հանձնաժողովով ներկայացված մի պետության պաշտոնատար անձինք իրենց հանրային հայտարարություններում իրավունք չունեն շոշափելու նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների ընթացքում Հանձնաժողովով ներկայացված մյուս պետության որևէ պայմանավորվածություն, հրապարակում, հայտարարություն, ելույթ և դատողություն։

3.7. Սույն աշխատակարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կառավարությունների կողմից և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։

Սույն աշխատակարգի դրույթների մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում կգործածվի պաշտոնապես համաձայնեցված, միմյանց փոխանցված ռուսերեն տեքստը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

14.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան