Գլխավոր տեղեկություն
Համար
N 2295-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 25.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2023 թվականի N 2295-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1675-Լ, 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1763-L ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1957-L ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածներին միանվագ դրամական սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1675-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝

1) որոշման 4-րդ կետի 1-ին և 5-րդ կետի 2-րդ ենթակետերը «դեկտեմբերի 1-ը» բառերից հետո լրացնել «կամ այդ ժամկետից հետո՝ անձանց դիմումները ծառայությունից ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) որոշման 7-րդ և 8-րդ կետերը «հոկտեմբերի 31-ը» բառերից հետո լրացնել «կամ այդ ժամկետից հետո՝ անձանց դիմումները ծառայությունից ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

3) որոշման N 2 հավելվածում՝

ա. 14-րդ կետի 3-րդ ենթակետը «տվյալներում» բառից հետո լրացնել «, բացառությամբ, երբ անձը (անչափահաս շահառուի դեպքում՝ նրա ծնողը) շահառու է ճանաչվել սույն կարգի 26-րդ կետում ներկայացված դիմումի հիման վրա» բառերով,

բ. 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«2024 թվականի փետրվարի 20-ից հետո վճարման ցուցակ չի ձևավորվում:»,

գ. 23-րդ կետում «հունվարի 25-ը» բառերը փոխարինել «փետրվարի 26-ը» բառերով, իսկ «հունվարի 31-ը» բառերը՝ «փետրվարի 29-ը» բառերով,

դ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Եթե շահառուի (այդ թվում՝ անչափահաս շահառուի) տվյալները չեն ներառվել վճարման ցուցակում, ապա միանվագ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու համար շահառուն (անչափահաս շահառուի դեպքում՝ նրա ծնողը) կարող է գրավոր դիմել ծառայություն, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով՝ https://e-request.am/ կայքէջի միջոցով՝ մինչև 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Այս դեպքում ներկայացվում է, իսկ առցանց դիմումի դեպքում դիմումին կցվում է անձամբ ստորագրված դիմում, անձը հաստատող փաստաթղթի պատճենը և անհրաժեշտ փաստաթղթեր (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ լուսապատճեններ), որոնք հիմնավորում են անձի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշման N 1 հավելվածի 1-ին կետի համաձայն՝ բռնի տեղահանված լինելը կամ 1.1-ին կետի համաձայն՝ բռնի տեղահանված համարվելը: Դիմումը և ներկայացված փաստաթղթերի լուսապատճենները 3 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունն ուղարկում է ըստ պատկանելության: Եթե շահառուն ծառայություն է դիմում անձամբ և նրա (անչափահաս շահառուի դեպքում՝ նաև ծնողի) տվյալները չեն ներառվել վճարման ցուցակում սույն կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հիմքով, ապա, անկախ այդ ենթակետում նշված սահմանահատման վերաբերյալ տվյալների, հաստատվում է, որ չափահաս շահառուն (անչափահաս շահառուի դեպքում՝ նրա ծնողը) այդ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:»,

ե. 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.1-ին և 26.2-րդ կետերով.

«26.1. Պետական մարմինները սույն կարգի 26-րդ կետում նշված դիմումի կապակցությամբ իրենց որոշման վերաբերյալ ծառայությանը գրավոր տեղեկացնում են (ըստ անհրաժեշտության՝ միաժամանակ իրենց կողմից վարվող բազաներում փոփոխություններ կատարում են) ծառայությունից դիմումը և կից փաստաթղթերն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

26.2. Սույն կարգի 26-րդ կետում նշված դիմումների կապակցությամբ պետական մարմիններից ստացած որոշումների հիման վրա միանվագ դրամական աջակցությունը վճարվում է սույն կարգի համաձայն: Այս դեպքում սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերում նշված համադրումները կատարելիս շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ նրա ծնողի) տվյալները չեն համադրվում Օպերատիվ շտաբի տրամադրած տվյալների հետ:»,

զ. 27-րդ կետում «հունվարի 20-ը» բառերը փոխարինել «փետրվարի 20-ը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1763-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) N 2 հավելվածի 21.1-ին կետի 1-ին ենթակետից հանել «և 2023 թվականի ընթացքում» բառերը.

2) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերով.

«27. Սույն կարգի հիման վրա մերժված դիմումը շահառուն կարող է բողոքարկել մինչև 2024 թվականի հունիսի 15-ը՝ ծառայություն ներկայացնելով դիմում, որը ներառում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տվյալները՝ առկայության դեպքում կցելով նաև դիմումը չմերժելու հիմք հանդիսացող անհրաժեշտ փաստաթղթեր։

28. Ծառայությունը սույն կարգի 27-րդ կետի համաձայն ստացված դիմումներն ուսումնասիրում է առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության համապատասխան պետական մարմիններին կատարելով հարցումներ՝ դիմումով ներկայացված տվյալներն ուսումնասիրելու և համապատասխան շտեմարաններում ուղղումներ կատարելու համար։

29. Ծառայությունը սույն կարգի 28-րդ կետի համաձայն՝ համապատասխան շտեմարաններում ուղղումներ կատարելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է հիմնադրամին՝ մերժված դիմումները հաստատելու համար։»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1957-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 2 հավելվածի՝

ա. 4-րդ կետում «2023 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «2024 թվականի հունվարի 31-ը» բառերով,

բ. 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«9. Եթե դիմումը չի մերժվում, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է՝

1) 2023 թվականի նոյեմբեր ամսին ներկայացված դիմումի դեպքում՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար․

2) 2023 թվականի դեկտեմբեր կամ 2024 թվականի հունվար ամիսներին ներկայացված դիմումի դեպքում՝ դեկտեմբեր ամսվա համար՝ բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով սահմանված դեպքերի։

10. Եթե դիմումը մերժվել է՝

1) սույն կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով, և ներկայացվել է նոր դիմում, որը հաստատվել է, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար.

2) Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հիմքով, և ներկայացվել է նոր դիմում, որը հաստատվել է, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար՝ Հայաստանի Հանրապետությունից 10 օրից պակաս բացակայելու դեպքում։»,

գ. N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ, 18-րդ և 19-րդ կետերով.

«17. Սույն կարգի հիման վրա մերժված դիմումը շահառուն կարող է բողոքարկել մինչև 2024 թվականի մայիսի 1-ը՝ ծառայություն ներկայացնելով դիմում, որը ներառում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տվյալները՝ առկայության դեպքում կցելով նաև դիմումը չմերժելու հիմք հանդիսացող անհրաժեշտ փաստաթղթեր։

18. Ծառայությունը սույն կարգի 17-րդ կետի համաձայն ստացված դիմումներն ուսումնասիրում է առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության համապատասխան պետական մարմիններին կատարելով հարցումներ՝ դիմումով ներկայացված տվյալներն ուսումնասիրելու և համապատասխան շտեմարաններում ուղղումներ կատարելու համար։

19. Ծառայությունը սույն կարգի 18-րդ կետի համաձայն՝ համապատասխան շտեմարաններում ուղղումներ կատարելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է հիմնադրամին՝ մերժված դիմումները հաստատելու համար։»:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2024 թվականի հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ