Գլխավոր տեղեկություն
Համար
N 38-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 15.04.2022
Ընդունող մարմին
Փարաքար համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
11.04.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
11.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ԱՊՐԻԼԻ 2022 թվականի N 38-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2022 թվականի մարտի 21-ի N 06/27.1/11976-2022 պետական փորձագիտական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2022 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածներ NN 1-ի, 2-ի, 3-ի և 4-ի։

2. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարգի Փարաքարի համայնքի 2022 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից համայնքի բյուջեում չնախատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորում իրականացնելուն։

3. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարգի Փարաքար համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից գործառական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարելուն։

4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման փոփոխություններ կատարելու համար 50 տոկոսի չափաքանակով։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Կողմ -11

 

ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՎԱԳՅԱՆ ԼԻԼԻԹ

ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ

ԵՐԻՑՅԱՆ ԷՄԻՆ

ԻՍՊԻՐՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԳՈՌ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱՆ

Դեմ - 0

Ձեռնպահ - 0

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

 

Հավելված 1-4

Հայաստանի Հանրապետության Արմավիրի

մարզի Փարաքար համայնքի ավագանու

2022 թվականի ապրիլի 11-ի նիստի

38-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան