ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ԱՊՐԻԼԻ 2022 թվականի N 36-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ,12-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 1-ին մասով, 13-րդ հոդվածի 1-ին մասով, 14-րդ հոդվածով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերն ըստ գոտիների համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ 1-ին գոտու մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բոլոր այն փողոցների մուտքերը, որոնք գտնվում են Մ5 մայրուղու վրա։ 2-րդ գոտում ներառվում են այն փողոցները, որոնք հանդիսանում են միջհամայնքային ճանապարհներ։ 3-րդ գոտում ներառվում են բոլոր այն փողոցները, որոնք ներառված չեն 1-ին և 2-րդ գոտիների մեջ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -11
ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ ԼԻԼԻԹ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ ԵՐԻՑՅԱՆ ԷՄԻՆ ԻՍՊԻՐՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՐԴԱՐՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱՆ |
Դեմ - 0 |
Ձեռնպահ - 0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2022 թվական: