ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԳԵՂԱԴԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2021 թվականի N 29-Ն
ԳԵՂԱԴԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 14-ի «2021 թվականի համար Գեղադիր համայնքում տեղական վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» N 27-Ն որոշման հավելված N 2-ի 1-ին կետի «սահմանել» բառից հետո «8000 (ութ հազար)» թիվը և բառերը փոխարինել «5000 (հինգ հազար)» թվով և բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Կողմ-5 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԳԱՍՊԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ |
||
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՀԱՐՈՆ |
||
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ |
||
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐԱՄ |
||
ՄԿՐՏՉՅԱՆ ՀՄԱՅԱԿ |
Համայնքի ղեկավար` |
Հ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2021 թվական: