Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 82
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.08.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2023 թվականի

թիվ 82

քաղ. Մոսկվա

 

ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետի հինգերորդ պարբերությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 164-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել նավիգացիոն կապարակնիքում պարունակվող տեղեկատվության պաշտպանության հետևյալ միասնական միջոցները՝

տեղեկատվության գաղտնիության ապահովումը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում կիրառվող մեկ կամ մի քանի ստանդարտների կիրառմամբ՝ ԳՕՍՏ 34.12-2018, ԳՕՍՏ 34.13- 2018, ՍՏԲ 34.101.31-2020, ԳՕՍՏ 34.31 1-95, ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ 34.11-2015, ԳՕՍՏ 28147-89, ԳՕՍՏ 34.310-2004.

տեղեկատվության ամբողջականության, իսկության, հեղինակությունից հրաժարվելու անհնարինության ապահովումը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում կիրառվող մեկ կամ մի քանի ստանդարտների կիրառմամբ՝ ԳՕՍՏ 34.10-2018, ԳՕՍՏ 34.1 1-2018, ԳՕՍՏ 34.310 2004, ՍՏԲ 34.101.45-2013, ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ 34.10 2015։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան