Գլխավոր տեղեկություն
Համար
N 76-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 05.10.2021
Ընդունող մարմին
Վանաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.09.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
22.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2021 թվականի N 76-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «3 160 504 400 (երեք միլիարդ հարյուր վաթսուն միլիոն հինգ հարյուր չորս հազար չորս հարյուր)» բառերը փոխարինել «3 122 622 500 (երեք միլիարդ հարյուր քսաներկու միլիոն վեց հարյուր քսաներկու հազար հինգ հարյուր» բառերով։

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «3 160 504 400 (երեք միլիարդ հարյուր վաթսուն միլիոն հինգ հարյուր չորս հազար չորս հարյուր)» բառերը փոխարինել «3 764 045 200 (երեք միլիարդ յոթ հարյուր վաթսունչորս միլիոն քառասունհինգ հազար երկու հարյուր» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 123-Ն որոշման հավելվածի եկամտային և ծախսային մասերում կատարել փոփոխություններ, համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

    ԿՈՂՄ ( 17 )

Մ.Ասլանյան


 

ԴԵՄ( 0 )
------

 ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
----

Գ. Քալանթարյան

Կ. Ղուկասյան

 

 

Խ. Վարդանյան

Ա. Սիրադեղյան

 

 

Ա. Սարգսյան

Հ. Սիմիկյան

 

 

Ա. Ափինյան

Վ. Կռոյան

 

 

Հ. Մովսիսյան

Ա. Կարապետյան

 

 

Մ. Հովհաննիսյան

Ս. Աղաբեկյան

 

 

Վ. Ավագյան

Մ. Ապերյան

 

 

Դ. Սիմոնյան

Ս. Մելքոնյան

Ս. Ղամբարյան

Դ. Հակոբյան

   

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

 

2021 թ. սեպտեմբեր 22

ք. Վանաձոր

 

 

Հավելված թիվ 1

Վանաձոր համայնքի ավագանու

«22» սեպտեմբերի 2021թ.

 թիվ 76-Ն որոշման

 

Հավելված թիվ 2

Վանաձոր համայնքի ավագանու

«22» սեպտեմբերի 2021թ.

 թիվ 76-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2021 թվական: