ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԼԵՌՆԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 հոկտեմբերի 2021 թվականի N 56-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 45-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով
Համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ է՝
1. Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 4-ի «Կոտայքի մարգի Լեռնանիստ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 45-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
Վարչական բյուջե
1) 01.1.1.51 /Օրենսդիր գործադիր մարմիններ, պետական կառավարում/ծրագրի 4251 /շենք և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ հոդվածի «320.0» թիվը փոխարինել «260.0» թվով
2) 01.1.1.51 /Օրենսդիր գործադիր մարմիններ, պետական կառավարում/ծրագրի 5122 /վարչական սարքավորումներ /հոդվածի «700.0» թիվը փոխարինել «582.0» թվով
3) 01.06.1.51/Ընդհանուր բնույթի հանրային ծառայություն/ ծրագրի 4237 /ներկայացուցչական ծախսեր/ հոդվածի «270.0» թիվը փոխարինել «350,0» թվով
4) 01.06.1.51 /Ընդհանուր բնույթի հանրային ծառայություն/ ծրագրի 4252 /մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում/ հոդվածի «0» թիվը փոխարինել «120.0» թվով
5) 04.5.1.51 / ճանապարհային տնտեսություն/ ծրագրի 4239/ընդհանուր բնույթի ծառայություններ / հոդվածի «515.0» թիվը փոխարինել «665.0» թվով
6) 04.5.1.51 / ճանապարհային տնտեսություն/ ծրագրի 5134 /նախագծանախահաշվային ծախսեր/ հոդվածի «880.5» թիվը փոխարինել «998.5» թվով
7) 04.5.1.51 / ճանապարհային տնտեսություն/ ծրագրի 4264 /տրանսպորտային նյութեր/ հոդվածի «700.0» թիվը փոխարինել «510.0» թվով
8) 02.2.1.51/քաղաքացիական պաշտպանություն/ծրագրի 4239/ընդհանուր բնույթի ծառայություններ / հոդվածի «100 .0» թիվը փոխարինել «50.0» թվով
9) 02.5.1.51/Զորակոչային պաշտպանություն/ծրագրի 4239/ընդհանուր բնույթի ծառայություններ / հոդվածի « 100.0» թիվը փոխարինել «50.0» թվով
10) 03.2.1.55/փրկարարական ծառայություն/ծրագրի 4239/ընդհանուր բնույթի ծառայություններ /հոդվածի «100.0» թիվը փոխարինել «50.0» թվով
11) 10.7.1.54 /Սոցիալական աջակցություն /ծրագրի 4727 / կրթության, մշակութային նպաստներ բյուջեից/ հոդվածի «150.0» թիվը փոխարինել «200.0» թվով
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ-8
1. ԱԼՈՅԱՆ ՍԱՐԳԻՍ 2. ԱՎԱԳՅԱՆ ԳԵՆԱԴԻ 3. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ 4. ԳՐԻԳՈՐՅԱՆ ՌԱԶՄԻԿ 5. ԶՈՀՐԱԲՅԱՆ ՔԵՐՈԲ 6. ՄԱՆՈՒԿՅԱՆ ՌՈՄԱՆ 7. ՄԵԼՔՈՆՅԱՆ ԻՍԱՀԱԿ 8. ՆԱԶԱՐՅԱՆ ՄԵԽԱԿ |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԱՐՏՅՈՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական: