ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՆՈՐ ԽԱՉԱԿԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«26» փետրվարի 2021թ. N 08-Ն
ՆՈՐ ԽԱՉԱԿԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԽԱՉԱԿԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 35-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով`
Նոր Խաչակապ համայնքի ավագանին որոշում Է.
1. Նոր Խաչակապ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Նոր Խաչակապ համայնքի 2021 թվականի հաստատելու մասին» թիվ 35-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 1-ից թիվ 6 հատվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ավագանու անդամներ |
Կողմ | Դեմ | Ձեռնպահ |
Ամբակում Մալխասյան Գրիգորի Չալաբյան Սեմյոն Սիմոնյան Գրիշա Լալայան |
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար |
Մ. Տռուզյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2021 թվական: