Գլխավոր տեղեկություն
Համար
N 27-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.07.2021
Ընդունող մարմին
Նոր Խաչակապ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.10.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՆՈՐ ԽԱՉԱԿԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2020թ. N 27-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԽԱՉԱԿԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով՝

 

Նոր Խաչակապ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Նոր Խաչակապ համայնքի 2020 թվականի բյուջեում կատարել փոփոխություն.

1) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 100.0 (մեկ հարյուր հազար) հազար դրամ և 4111 հոդվածի դասակարգում 01.01.01-ից 100.0 (մեկ հարյուր հազար) հազար դրամ տեղափոխել 4729 հոդվածի 10.07.01 դասակարգմանը սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու համար, ընդհանուր՝ 200.0 (երկու հարյուր հազար) հազար դրամ:

2) Վարչական բյուջեի 4241 հոդվածի դասակարգում 01.06.01-ից 100.0 (մեկ հարյուր հազար) հազար դրամ տեղափոխել 4819 հոդվածի 08.02.04 դասակարգմանը՝ այլ մշակութային միջոցառումներ իրականացնելու համար։

3) Վարչական բյուջեի 4264 հոդվածի դասակարգում 04.05.01-ից 100.0 (մեկ հարյուր հազար) հազար դրամ տեղափոխել՝

ա) 20.0 (քսան հազար) հազար դրամ 4269 հոդվածի 09.02.02 դասակարգմանը՝ կրթության ոլորտում ծառայություններ իրականացնելու համար։

բ) 40.0 (քառասուն հազար) հազար դրամ 4269 հոդվածի 06.04 01 դասակարգմանը՝ փողոցների լուսավորում իրականացնելու համար։

գ 14.0 (տասնչորս հազար) հազար դրամ 4269 հոդվածի 01.01.01 դասակարգմանը՝ ապարատի պահպանման ծախսեր կատարելու համար։

դ) 26.0 (քսանվեց հազար) հազար դրամ 4269 հոդվածի 01.06.01 դասակարգմանը՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ իրականացնելու համար։

2. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Համայնքի ավագանու անդամներ

Կողմ Դեմ Ձեռնպահ

 

Սեմյոն Սիմոնյան

Ամբակում Մալխասյան

Գրիգորի Չալաբյան

Գրիշա Լալայան

     

 

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Մ. Տռուզյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2021 թվական: